Ազգային Գաղափարախոսություն (մաս I)

13 Օգոստոսի 2017

Ազգային Գաղափարախոսության մասին տարաբնույթ և իրար հակասող շատ նյութեր ու կարծիքներ են եղել տարբեր ազգային ու քաղաքական գործիչների կողմից: Այս երևույթի հասկանալը այնքան էլ հեշտ չէ: Դեմոկրատական Սոցիալիզմ կայք էջը ինչպես նախորդ հոդվածում  նշել է, որ կաշխատի արտացոլել այս ուղղությամբ հնչած տարբեր տեսակետներ: Սիրով կհրատարակենք յուրաքանչյուր կարծիք կամ միտք այս կապակցությամբ: Հույս ունենալով, որ վերջում կհավաքագրենք նյութերը և որպես եզրակացություն կներկայացնենք մեր հոդվածը: 

Գաղափարախոսությունը առաջացնում է մի երևույթ, որ կոչվում է «Մենք», այսպիսով գաղափարախոսությունը ժողովրդին հրավիրում է համախմբվելու մի համահավաքում: Այդտեղ մարդիկ կարող են իրար ճանաչել և ուժեղ տրամադրություն ու զգացմունք առաջացնել: «Մենք»-ը կարող է մի դասակարգ, մի քաղաքական կուսակցություն, մի ազգ, մի հասարակական շարժում և ... լինել: «Մենք»-ը գաղափարախոսությունում այնպես հստակ ու բացահայտ է, որ մարդիկ կարող են, այն ինչ ներկայացվում է, դրա շուրջ համախմբվել և դիմանալ ներքին ստրեսներին ու հարձակողական իրավիճակներին:
Ազգային գաղափարախոսությունը բարդ երևույթ է, որը կապ ունի հայտնի հասարակության հետ, որը բաղկացած է խմբերից և բազմաթիվ ու բազմաբնույթ ենթախմբերից: Կարևոր է իմանալ, որ այս խմբերից որ մեկն են ներկայացնում ազգային գաղափարախոսությունը, պաշտպանում, զարգացնում և տարածում այն:
Ազգային գաղափարախոսության կողմնորոշումը և որակը կախված է այն խմբավորումներից, որոնք պաշտպանում և տարածում են այն: Այսպիսով, ազգային գաղափարախոսությունը կարող է կարճ ժամանակահատվածում փոխվել: Գաղափարախոսության այս փոփոխությունը կախված է խմբերի և լիդերների իրավահաջորդությունից կամ հաջորդականությունից, որոնք հավակնում են, որ ամբողջ հասարակության խոսնակը կամ ներկայացուցիչն են: Գիտնական Մարսել Ռիոն անդրադառնում է երեք տեսակի ազգային գաղափարախոսությունների, ըստ հետևյալի՝
1-Պահպանողական ու երբեմն նույնիսկ հետադիմական, որը իր տիրապետությունն է ունեցել Կանադայում և Ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կիսամյակում:
2-Բողոքարկող և իրավունք պահանջող գաղափարախոսություն, որը 1940 թվականից մինչև 1960 թվականները մեծ ազդեցություն է ունեցել:
3-«Մասնակցություն և զարգացում» գաղափարախոսություն, որը վերջին տարիներին է հայտնվել, համեմատ անցյալի գաղափարախոսությանը ծայրահեղական բնույթ է կրում և խոսում է տարածքային անջատման ու անկախության մասին:
Շարունակելի...

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ