Արխիվ Մարտի 2024 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

 Աշխարհաքաղաքական հակասությունների բախման կենտրոն դարձած Ուկրաինայի պատերազմում  ՆԱՏՈ ի դաշինքի և ռազմական և  քաղաքական  անհաջողությունների ֆոնին, Արևմուտքը գործի է դնում  բոլոր այն դավադրությունները,որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի Դաշնության առաջխաղացումը Ուկրաինայի պատերազմում:            Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի հանդիպումների ընթացքում  Արևմուտքը  Փաշինյանից  պահանջեց  հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնության հեռացման ծրագրի իրականացումը և ուզեց էլ ավելի լուրջ  ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները բաց չեն թողնում ամեն մի առիթ, որը էլ ավելի է վատթարացնելու Հայաստանի և Ռուսաստանի  այնքան էլ ոչ բաենպաստ  հարաբերություններն:  Հայաստանի իշխանություններն իրենց «Դիվերսիֆիկացման»  քաղաքականության քողի տակ, Ռւսաստանի Դաշնության սահմանապահնների հեռացման ցանկություն են հայտնում և որոշում են կայացրել Զվարթնոց օդանավակայանից : Մեր համոզմամբ դա սկիզբ է դառնալու ոչ հեռու ապագայում  Ռուսաստանից պահանջել բոլոր ռուս  սահմանպահների և Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի  հեռացումն Հայաստանից: Ռուսաստանի սահմանապահների հեռացումն Հայաստանի սահմաններից, շատ բարենպաստ պայմաններ են ստեղծելու թշնամու համար, վերջապես   իրականացնել  Զանգեզուրի  գրավման ծրագիրը :  Մի ծրագիր, որը ծրագրված է Արևմուտքի, ՆԱՏՈ-ի անդամ  Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, որտեղ Կասպից ծովը վերահսկվելու է նրանց միջոցով և կենտրոնական Ասիան: Դրանով հնարավորություն է ստեղծվելու  միավորել   Պանթուրքիզմին  Միջին Ասիայում գտնվող թուրքալեզու երկրները: ՆԱՏՈ ի գլխավոր քարտուղարի այցն տարածաշրջան այդ նպատակն էր հետապնդում: Այդպիսով Ամերկյան իմպերիալիզմին  հաջողվելու է անկայունացնել Իրանի Հյուսիսն և Հյուսիս արևմուտքը, նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանը ու Չինաստանի ժողովրդական հանրապետության սահմանները՝ գռգռելով Ոյգուներին  անկայունացնել Չինաստանը:  Այդ ծրագիրը միևնույն ժամանակ հետապնդում է քանի այլ նպատակներ՝ Միջին Ասիայի գազի փոխանցումը դեպի Եվրոպա: Հայաստանի իշխանություններին հորդորում ենք Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի անվտանգությունը, չվստահեն Արևմուտքի խաբուսիկ խոստումներին:  Մերժել արևմուտքի ոչ հայենպաստ ծրագրերը :  Քանի  դեռ  չի  ուշացել, նորմալացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:  Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի հանրապետությունների օգնությամբ ամրապնդել Հայաստանի անվտանգությունը Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը դիմադրեն Հայաստանի իշխանությունների այս շատ վտանգավոր քաղաքականությանը:  Հայ Ձախ Ֆորում, Երևան 03/27/2024

Բաժին՝ Հայաստանում

 Կապիտալիստական համակարգը մյուս համակարգերի նման ունի իր թույլ և ուժեղ կողմերը: Այս հարցին քննադատաբար կարելի է մոտենալ և տեսնել դրա ուժեղ կողմերը շատ քիչ քանակությամբ մարդկանց իսկ թույլ և բացասկան կողմերը մեծ քանակությամբ մասսաների ու ժողովրդների համար է: Մենք գտնվում ենք անցումային մի րջանում և հույսով ենք հայ ընթերցողն էլ իր բաժինը ունենա այդ պրոցեսում:  Բանվորը իր արտացոլումն է տեսնում այն աշխատանքում, որ ինքը կատարում է և իր աշխատանքի արդյունքով որպես մարդ իր տեղն է գտնում: Իդեալական մի հասարակությունում այլևս կարիք չկա, որ մարդը իր աշխատուժը վաճառի և իր աշխատանքի արդյունքը իրեն չպատկանի այլ ուրիշ մի անձնավորության:  Ռիչարդ Վոլֆը այն կարծիքին է, որ արևելյան բլոկի երկրների փլուզման փոխարեն կարող էր զարգացման պրոցես տեղի ունենար եթե իշխող համակարգերը պետական կապիտալիզմի փոխերեն լիներ սոցիալիստական: Այդ դեպքում 1980 թվականների ճգնաժամի ժամանակ աշխատուժերը ոչ թե դիտորդի դեր կը կատարեի այլ կը կանխեին այդ փլուզումը: Այս տեսանկյունից աշխատուժին կհաջողվեր լայն մասսաների համակրությունը ձեռք բերել համակրգի զարգացման համար և ոչ թե դրա վերադարձմանը դեպի մասնավոր սեփականություն:  Նախաբան  Տնտեսական խնդիրների և ճգնաժամերի հեղեղը, որոնք զուգորդվում են  անարդյունավետ քաղաքական արձագանքներով, ժամանակակից հասարակություններին ներքաշել է աճող քաոսի հորձանուտի մեջ և կրկին մեր ժամանակի գերիշխող տնտեսական համակարգը, այն է՝ կապիտալիզմը, ենթարկվել է քննադատության և ընդդիմության: Համաշխարհային կապիտալիստական համակարգի՝ ամենուրեք մարդկանց մեծամասնության կարիքները բավարարելու անկարողությունը հանգեցրել է համաշխարհային շարժումների առաջացմանն ու ինտեգրմանը, որոնք ներկայումս այլընտրանքներ են փնտրում կապիտալիստական համակարգի համար: Չնայած դրան, կապիտալիստական համակարգին այլընտրանք փնտրողների համար անցյալ դարում տարածված հակակապիտալիստական տարբերակները, այսինքն՝ պետական սոցիալիզմի և կոմունիզմի տարբեր ձևերը 20-րդ դարում, այլևս հարմար կամ ոգեշնչող մոդել չեն համարվում: Ժողովուրդը փնտրում են նոր լուծում, նոր բուժում կապիտալիստական համակարգի անարդարությունների, վատնումների և բռնի փլուզումների համար, և այս գիրքն առաջարկում է այդ բուժումներից մեկն: Աշխատողների ինքնակառավարվող ձեռնարկությունների գաղափարն այս գրքում հիմնված է այս հին գաղափարի նոր տարբերակի վրա, որտեղ ասվում է ամենաարդյունավետ արտադրությունը գալիս է այն խմբերից, որոնք նախագծում և կատարում են ընդհանուր աշխատանքը հավաքականորեն և ժողովրդավարական ճանապարհով:  Կապիտալիստական համակարգի վերլուծության ժամանակ ես օգտագործել եմ արտադրության, ավելցուկի գրավման և բաշխման տեսությունը, այսինքն՝ Կարլ Մարքսի դասակարգային վերլուծությունը, որպեսզի ցույց տամ համակարգի թերությունները և բացահայտեմ, թե ինչպես է աշխատողների ինքնակառավարվող ձեռնարկությունները հսկում այդ թերությունները արտադրության, գրավման և ավելցուկի բաշխման տեսակետից: Միևնույն ժամանակ, այն, ինչ դուք կարդում եք այստեղ մի գիրք է,  որի քաղաքական նպատակն է ներառել բանվորական ինքնակազմակերպվող ձեռնարկությունների ընդլայնումը սոցիալական վերափոխմանն ու առաջընթացին միտված ծրագրերում։ Այստեղ ես չեմ վերլուծելու անցյալի և նոր կոլեկտիվ կամ կոոպերատիվ բիզնես ձեռնարկությունների բազմաթիվ օրինակների։ Դրանց կապակցությամբ գոյություն ունեն բազմաթիվ հարուստ աղբյուրներ։ Համեմատության համար այս գիրքը վերլուծում է բանվորների ինքնակառավարման ձեռնարկությունները կապիտալիստական համակարգի հետ կապված և պաշտպանում է այդ ձեռնարկությունները որպես արտադրությունը կազմակերպելու զարգացած միջոց:  Վերջին հինգ տարում, այսինքն՝ 2007 թվականից ի վեր, Ամերիկյան Միացյալ Նահանգները կրել է ամենածանր տնտեսական ճգնաժամը 1930-ականների «մեծ դեպրեսիայից» ի վեր, որը, ըստ մարդկանց մեծամասնության կարծիքի վերջ չունի։ Տասնյակ միլիոնավոր մարդ մնացել է անգործ երկար ժամանակով։ Բազմաթիվ անօթևաններ և նրանք, որոնց բանակարանները բանկերը բռնագրավել են վարկերի վճարում չկարողանալու պատճառով, ապրում են բազմաթիվ դատարկ տների կողքին։ Զուգահեռաբար նվազում են աշխատողների աշխատավարձերն ու նպաստները, բայց ավելանում են ձեռնարկությունները։ Մինչ այս իրավիճակում միլիոնավոր մարդիկ անխուսափելիորեն դիմում են տեղական, նահանգային և կենտրոնական կառավարություններին ավելի շատ կարիքների և պահանջների համար, իշխանությունները շարունակաբար կրճատում են պետական սոցիալական և բաօրության ծառայությունները: Այս ճգնաժամը միլիոնավոր մարդկանց հիշեցնում է կապիտալիստական համակարգի անկարողությունը, տնտեսական անկումները կանխելու համակարգի պատմական անկարողությունը և կապիտալիստական համակարգի թույլ, անարդար և դաժան կառավարումը այս տնտեսական անկումները կառավարելու համար։ Տնտեսական խնդիրների և ճգնաժամերի հեղեղը, զուգորդված անարդյունավետ քաղաքական արձագանքներով, ժամանակակից հասարակությունները ներքաշել է աճող քաոսի հորձանուտի մեջ և կրկին ենթարկել մեր ժամանակի գերիշխող տնտեսական համակարգը, այսինքն կապիտալիզմին քննադատության և ընդդիմության: Համաշխարհային կապիտալիստական համակարգի՝ ամենուրեք մարդկանց մեծամասնության կարիքները բավարարելու անկարողությունը հանգեցրել է համաշխարհային շարժումների առաջացմանն ու ինտեգրմանը, որոնք ներկայումս այլընտրանքներ են փնտրում կապիտալիստական համակարգին: Չնայած դրան, կապիտալիստական համակարգին այլընտրանք փնտրողների համար անցյալ դարում տարածված հակակապիտալիստական տարբերակները, այսինքն՝ 20-րդ դարում սոցիալիզմի և կոմունիզմի տարբեր ձևերը, մի գուցե այլևս հարմար կամ ոգեշնչող մոդել չեն թվում: Մարդիկ փնտրում են նոր լուծում, նոր վերաբերմունք կապիտալիստական համակարգի անարդարությունների, վատնումների և բռնի փլուզումների համար, և ներկայացվող այս գիրքն այդ բուժումներից մեկն կարող է լինել:  Այս գրքում աշխատողների ինքնակառավարվող ձեռնարկությունների գաղափարը հիմնված է այս հին գաղափարի նոր տարբերակի վրա, որ ամենաարդյունավետ արտադրությունը գալիս է այն խմբերից, որոնք նախագծում և կատարում են ընդհանուր աշխատանքը հավաքականորեն և ժողովրդավարական ճանապարհով: Կապիտալիստական համակարգի վերլուծության ժամանակ ես օգտագործել եմ արտադրության, ավելցուկի գրավման և բաշխման տեսությունը, այսինքն՝ Կարլ Մարքսի դասակարգային վերլուծությունը, որպեսզի ցույց տամ համակարգի թերությունները և ստուգեմ, թե ինչպես է գերիշխում աշխատավորների ինքնորոշումը։ Միևնույն ժամանակ, այն, ինչ դուք կարդում եք, մի գիրք է, որի քաղաքական նպատակն է ներառել բանվորական ինքնակազմակերպվող ձեռնարկությունների ընդլայնումը սոցիալական վերափոխմանն ու առաջընթացին միտված ծրագրերում։ Այստեղ ես չեմ վերանայելու կոլեկտիվ կամ կոոպերատիվ բիզնես ձեռնարկությունների բազմաթիվ անցյալ և վերջին օրինակները։ Այս առումով տեղեկատու աղբյուրները շատ հարուստ են։ Համեմատության համար այս գիրքը վերլուծում է բանվորների ինքնակազմակերպված ձեռնարկությունները կապիտալիստական համակարգի հետ կապված և պաշտպանում է այդ ձեռնարկությունները որպես արտադրությունը կազմակերպելու գերակա միջոց։ Վերջին հինգ տարում, այսինքն՝ 2007 թվականից ի վեր, Արաբական Միացյալ Էմիրությունները կրել է ամենածանր տնտեսական ճգնաժամը 1930-ականների «մեծ դեպրեսիայից» ի վեր, որը, ըստ մարդկանց մեծամասնության, վերջ չունի։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ մնում են գործազուրկ, նրանցից շատերը երկար ժամանակով։ Բազմաթիվ անօթևաններ և նրանք, ում տները բանկերը բռնագրավել են հիփոթեքային վարկի վճարում չկարողանալու պատճառով, ապրում են բազմաթիվ դատարկ տների կողքին։ Զուգահեռաբար նվազում են աշխատողների աշխատավարձերն ու նպաստները, բայց ավելանում են ձեռնարկությունները։ Մինչ այս իրավիճակում միլիոնավոր մարդիկ անխուսափելիորեն դիմում են տեղական, նահանգային և կենտրոնական կառավարություններին ավելի շատ կարիքների և պահանջների համար, իշխանությունները շարունակաբար կրճատում են պետական սոցիալական ապահովության ծառայությունները: Այս ճգնաժամը միլիոնավոր մարդկանց հիշեցնում է կապիտալիստական համակարգի անկայունությունը, տնտեսական անկումները կանխելու համակարգի պատմական անկարողությունը և կապիտալիստական համակարգի թույլ, անարդար և դաժան կառավարումը այս տնտեսական անկումները կառավարելու համար։ Շարունակելի ...

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 26 Մարտի 2024 13:28

ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ

 Գրքի Շնորհանդես Մարտի 29-ին, Ուրբաթ, ժամը 13-ին, Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միությունում, Երևան, Մովսես Խորենացի փողոց   Մուտքը ազատ է բոլորի համար

Բաժին՝ Հայաստանում

«Հանդիպում Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ»: Այսպիսի վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում, որն ուղեկցվում է հանդիպման մասին տեսանյութով: Տեսանյութում երեւում է, որ Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը զրուցում են ինչ որ միջանցքում, որը հավանաբար այն կառույցում է, որտեղ Բրյուսելում կայանում է Միջուկային էներգետիկայի Վեհաժողովը:

 

Տեսանյութում երեւում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի փոխվարչապետին է փոխանցում թղթապանակ, որում «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրն է: Այս պատկերը ցավալիորեն արտացոլում է Հայաստան-Չինաստան հարաբերության ներկայիս վիճակը: Վիճակ, որը ոչ մի կերպ չի կարող համարժեք լինել այն աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական դերին, որ ստանձնել է Չինաստանը եւ թերեւս խորացնում է այն: Չինաստանն այդ դերը խորացնում է իհարկե բավականին զգուշավորությամբ, առանց կտրուկ եւ ավելորդ շարժումների, բայց այդ հանգամանքը առավել ազդեցիկ է դարձնում Չինաստանի աճող դերը, այլ ոչ թե հակառակը:

 

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ փնտրում է նոր շուկաներ, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել Հայաստանի արտահանումը: Այդ պայմաններում տարօրինակ է, որ բավականին պասիվ է աշխատանքը Չինաստանի ուղղությամբ: Ինչ խոսք, սա շատ բարդ, տարողունակ աշխատանք է, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանին դրա համար անհրաժեշտ է կայուն լոգիստիկա: Բայց, այդ աշխատանքի տարողունակությունը Հայաստանից պահանջում է ավելի լուրջ եւ համարժեք աշխատանք Չինաստանի հետ, ոչ թե «ոտքի վրա», այլ սեղանի շուրջ նստած, առարկայական, կոնկրետ օրակարգերով եւ քննարկումներով:

 

Պետք չէ իհարկե ունենալ պատրանք, որ Չինաստանն էլ «նստած սպասում» է Հայաստանի այդ աշխատանքին: Պեկինը ներկայումս զբաղված է շատ ավելի ընդգրկուն նախագծերով ու հարցերով, որոնք վերաբերում են աշխարհակարգային տրանսֆորմացիաներին: Բայց, անկասկած է նաեւ, որ Չինաստանը այդ հարցում բավականին էական ֆունկցիոնալ նշանակություն է տալիս Կովկասին, իսկ աշխպատանքի կենտրոն ակնհայտորեն դիտարկում է Հայաստանը, այլապես զուտ մեծամոլությունից չէ, որ Երեւանում կառուցել է եվրասիական ռեգիոնում մեծությամբ իր երկրորդ դեսպանատունը՝ Ռուսաստանում Չինաստանի դեսպանատնից հետո: Սա իհարմե միայն Հայաստանի հետ աշխատելու համար չէ, բայց Չինաստանն աշխատում է մեծ մասշտաբով եւ Հայաստանից է կախված, թե ինչ սեգմենտ կկարողանա զբաղեցնել այդ մասշտաբում:

Բաժին՝ Հայաստանում

 Կոմունիստների հաջողությունից հետո չինագետ Ֆելիքս Գրինը նկատել է. «Ամերիկացիները պարզապես չէին կարող հավատալ, որ չինացիները, որքան էլ կոռուպացված լինի իրենց ղեկավարությունը, կընախընտրեն կոմունիստական պետություն»: Դա պետք է որ դավադրության ձեռքի գործը լիներ, միջազգային դավադրություն, որի կառավարման կենտրոնում է անպայման Խորհրդային Միությունը։ Սակայն այս կապակցությամբ ոչ մի ապացույց գոյություն չուներ: Իրոք, այն պահից, երբ 1920-ականներին Ստալինի «սոցիալիզմը մեկ երկրում» հավատը հաղթեց Տրոցկու ինտերնացիոնալիզմին, ռուսներն ավելի շատ անցան Չիանգի, քան Մաոյի կողմը՝ խորհուրդ տալով վերջինիս ցրել բանակը և միանալ Չիանգի կառավարությանը:  Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունը բախվեց վերակառուցման իր ապշեցուցիչ ճգնաժամի հետ, ուշադրություն չեր դարձնում կամ չեր կարող օգնել աշխարհի ամենաբազմամարդ երկրի զարգանալու կամ ժամանակակից դառնալու ուղղությամբ: 1947-ին գեներալ Մարշալը հրապարակավ հայտարարեց, որ ինքը որևէ ապացույց չունի այն կապակցությամբ, որ չինացի կոմունիստներին աջակցում է ԽՍՀՄ-ը: Բայց Միացյալ Նահանգներում ապացույցի բացակայությունը իրենց չխանգարեց մի ամբողջ դիցաբանության առաջացմանը, թե ինչպես է ԱՄՆ-ը «կորցրել» Չինաստանը, Խորհրդային միջամտություն, Պետդեպարտամենտի կոմունիստներ, Սպիտակ տան վախկոտներ, զինվորական և դիվանագիտական հիմարություն, կոմունիստական գործակալներ ու նրանց ծառաները լրատվամիջոցներում… դավաճանություն ամենուր…  Բնորոշ հմայքով սենատոր Ջոզեֆ Մաքքարթին ասում էր, Թրումենի վարչակազմը կազմված էր «ձու ծծող կեղծ լիբերալներից», ովքեր պաշտպանում էին «կոմունիստներին և տարօրինակներին», ովքեր «Չինաստանին որպես ստրուկներ վաճառել էին աթեիստներին»:  ԱՄՆ-ի մեծ թվով զորքերի հարձակումից բացի, դժվար է պատկերացնել, թե ուրիշ ինչ կարող էր անել ԱՄՆ-ի կառավարությունը Չիանգի անկումը կանխելու համար: Նույնիսկ այն բանից հետո, երբ Չիանգը փախավ Թայվան, Միացյալ Նահանգները շարունակեց անողոք հարձակումների արշավը կոմունիստական կառավարության դեմ՝ չնայած Չոու Էն Լայի օգնության և բարեկամության խնդրանքին: Կարմիր առաջնորդը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններում գործնական կամ գաղափարական որևէ արգելք չեր տեսնում, սակայն ի հակառակն դրան Ամերիկան քանի անգամ փորձեց ահաբեկության ենթարկել կարմիր առաջնորդին:   Բազմաթիվ ազգայնական զինվորներ ապաստան էին գտել հյուսիսային Բիրմայում՝ 1949թ.-ի մեծ արտագաղթի ժամանակ, ինչը հարուցեց Բիրմայի կառավարության դժգոհությունը: Այնտեղ ԿՀՎ-ն սկսեց վերախմբավորել այս քաղաքացիություն չունեցող բանակը մարտական ուժի մեջ, և 1950-ականների սկզբին մի շարք խոշոր և փոքր ներխուժումներ իրականացվեցին Չինաստան: Մի դեպքում՝ 1951 թվականի ապրիլին, մի քանի հազար զինվորականներ՝ ԿՀՎ խորհրդականների ուղեկցությամբ և ամերիկյան C46-ից և C47-ից օդային ռմբակոծություններով, հատեցին սահմանը և մտան Չինաստանի Յունան նահանգ, բայց կոմունիստները մեկ շաբաթվա ընթացքում հետ քշեցին նրանց: Զոհերը մեծ էին և ներառում էին ԿՀՎ-ի մի քանի խորհրդականներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը: Մեկ այլ արշավանք տեղի ունեցավ նույն ամռանը, որտեղ  զավթիչները 65 կիլոմետր ներխուժեցին Չինաստանի տարածք և գրավեցին 100 մղոն երկարությամբ տարածք։  Մինչ հարձակումները շարունակվում էին ընդհատումներով, ԿՀՎ-ն շարունակեց զարգացնել ուժերի կարողությունները. ամերիկացի ինժեներները ժամանեցին օգնելու կառուցել և ընդլայնել օդանավակայանները Բիրմայում, Թայվանից նոր զորքեր տեղափոխեցին, նոր ուժեր վարձվեցին բիրմայական լեռնային շրջանների ցեղերից, ԿՀՎ-ն օդային ջոկատները բերել տվեց պաշտպանողական ֆունկցիաների համար, և ահռելի քանակությամբ ամերիկյան ծանր սպառազինություն բերվեց Բիրմա: Մեծ քանակությամբ մարդ ուժ և սարքավորումներ բերվել տվեցին մոտակա Թաիլանդով: Շարունակելի․․․

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 2-ից