Հայոց պետական այրեր և պետական քաղաքական շրջմոլիկներ, ճանաչե՛ք ձեր ժողովրդին

31 Մայիսի 2016

Հանրապետությունը գտնվում է պատերազմական և քաղաքական որոշ արևմտամետ ուժերի ակտիվացման ժամանակաշրջանում։ Քառօրյա պատերազմը տագնապներով և ողբերգություններով հանդերձ, հսկայական դերակատարում ունեցավ մեր կյանքում և ցնցեց հանրապետությունը, այն ոչ միայն կասեցրեց անդառնալի թվացող բարոյական անկումն, այլև թռիչքային բարոյահոգեբանական վերելքն ապահովեց մեր աշխարհով մեկ սփռված ազգի։ Վերադարձրեց 1988 թ․ հպարտելի վերելքի ոգին ու հայ ժողովուրդը համոզվեց, որ այսօրվա երիտասարսությունն ի վիճակի է գերազանցելու իրենց հայրերին և պապերին։

Ազգային այս զարթոնքը մահու չափ ծանր հարված էր ԼՏՊ-ին, նրա արևմտամետ վասալներին և տարատեսակ շպիոնիկներին։ Չնայած մեր կենսաբանական թշնամին պեղումներ կատարել և գտել է «ներսի» մարդկանցից, ովքեր ծառայում են Արևմուտքին, շլացած և գայթակղված Քեռի Սեմի դոլարներով՝ չեն հրաժարվի նավթադոլարներից և սև խավիարից։ Այդպիսիները Հայաստանում շատ են, ովքեր չարագուշակ կանխատեսումների մեծ վարպետներ են։ Արևմուտքի հանրաճանաչ գործակալներ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Զ․ Փոստանջյանը և Հ․Բագրատյանն անմիջապես առաջ քաշեցին Արցախի անկախության ճանաչման օրինագիծը։ Հիշեցնենք, որ Բագրատյանը և «Բարև» ծրագրի հեղինակ Ռ․Հովհաննիսյանը 1990 թ․ կարող էին ժամանակին լուծել այդ հարցը, իսկ ԼՏՊ-ն փորձում էր առաջ տանել Արցախը ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանին զիջելու հարցը։ Առաջին նախագահին առանց տեղյակ պահելու Շուշիի գրավումը Խավարի տիրակալին փաստի առաջ կանգնեցրին։ Հայրենի հողերն ազատագրելու համար բանակի հերոս սպային՝ Արկադի Տեր-Թադևոսյանին աշխատանքից ազատեց («Հայոց աշխարհ» թերթ, 07․05․2008 թ․)։

Հանրապետությունում մեծ հնչեղություն առաջացրած առաջին նախագահի հանդիպումը Ս․ Սարգսյանի, ապա ԼՂՀ նախագահ Բ․ Սահակյանի հետ, արտաքինից երկրին, ժողովրդին օգնելու, թվացյալ բարի խորհուրդ տալու «նպատակ» ուներ։ Սակայն ինչպես կարող էր Արևմուտքին ծառայող և իր էությամբ հայ ժողովրդի ամենավտանգավոր թշնամին բարի ցանկություն ունենա և բարի խորհուրդ տա։ Վերհիշենք փիլիսոփա Նիցշեյի աֆորիզմներից․ «Ինձ ցնցում է ոչ թե այն, որ դու ինձ խաբում ես, այլ այն, որ ես քեզ այլևս չեմ հավատում»։

Պարոն առաջին նախագահ, հա ժողովուրդը վաղուց կշտացել է ձեր «բարի» խորհուրդներից ու ձևավորած, ստեղծած, հիմնադրած պետության բարիքներից։ Երբևիցե մտածե՞լ եք, թե որքան երազանքներ է փշրվել՝ զարնվելով քո ախտաժեռ կերպարով ձևավորած պետության չգործող օրենքների ապառաժներին, և քանի տասնյակ հազարների հասնող հայ աշխարհ չի եկել, քանի միլիոն հայ արտագաղթել է իր հայրենի բնօրրանից, և այդ ամենի առյուծի բաժինը քոնն է։  Խիղճդ դրել ես գրպանդ, հոգիդ հանձնել ես Սադայելին, ինչպե՞ս կարելի է քեզ հավատալ։ Քո խարդախությամբ սարքած մարտի 1-ի գիշերը Կաթողիկոսին չընդունեցիր, որպեսզի չխանգարվի Ձերդ պայծառափայլության գիշերային հանգիստը, որ քո դուռն էր եկել քո հրահրած գիշերային միջադեպը կանխելու համար, իսկ առավոտյան զոհերի թիվն իմանալուց հետո, անամոթաբար հայտարարեցիր, որ․«այս գիշեր հանգիստ քնեցի»։ Քո կյանքի նպատակն էր քանդել և փոշիացնել կոմունիստների ստեղծած ու ծաղկացրած երկիրը, Թուրքիան հայի համար դարձնել կյանքի ճանապարհ, կեղծել հայոց պատմությունը, այն համարելով հորինված առասպել։ ՀՀ նախագահի հետ Խավարի տիրակալի հանդիպումն ունի հեռուն գնացող նպատակ՝ Ազգային ժողովի ապագա ընտրություններում իր լյովիկների համար 5%-ի հարցը կարգավորելու համար։

Սակայն շարունակեմ։

Մեր թշնամու համար հրաշալի գանձ էր ԼՏՊ-ի մայիսի 6-ի հայտարարությունը՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին։ Քննարկումը Հայաստանի կառավարությունում ու հանդիպումը ՀՀ և Արցախի նախագահների հետ պատահական չէր։ Եթե զուգահեռներ տանենք քննարկումների և հանդիպումների միջև, ապա պարզ է դառնում, թե ովքեր են փորձում հարվածել մեր զինվորների ոգուն։

Ադրբեջանի քարոզչամեքենան կառչելով ԼՏՊ-ի այն պնդումից, թե Հայաստանը զուրկ է միջազգային աջակցությունից։ Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ) կամ գերտերություններից մեկի, երկուսի աջակցությունը, հղի է անկանխատեսելի և աղետալի հետևանքներով։ Գովաբանում է Մադրիդյան սկզբունքները, որն Արցախի պատերազմից հետո արդեն «արխիվ» է հանձնվել և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։  

Միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակում ակտիվորեն մշակվել է, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Թե ումից պետք է փրկվի Արցախը, ումից պետք է անջատվի՝ հանուն փրկության, շատ է նմանվում 1991-1992 թթ․ ԼՏՊ-ի արտահայտությանը, որ «Ադրբեջանի դեմ պատերազմում մենք անխուսափելիորեն կպարտվենք»։ Դրանք, մեղմ ասած, ցնդաբանություն են, Քեռի Սեմի վճարովի պատվերը, կամ ինչ-որ մեկը կարիք ունի հանուն սեփական քաղաքական առաջընթացի փրկության դրա դիմաց վճարել սեփական ժողովրդին թևաթափ անելու քարոզչության  կործանիչ գինը։ Իսկ հանրապետությունում Խավարի տիրակալը միայնակ չէ, նրան աջակցում է լոնդոնասեր Կոնչիտայի հայաստանյան պաշտպան Ստեփան Սաֆարյանը։ Նա ժամանակ չկորցրեց և մայիսի 9-ին հայտարարեց, իբր Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին քարտ-բլանշ են տվել և պատահական չէ, որ ադրբեջանցիները ցիտելու են նաև, ինչպես գյումրեցին կասի, «դեղնակտուց ճնճղու ձագ» Ստեփանին։

Հարգելի ընթերցող, թե ինչ հետևանքներ կունենա ներսից պանթուրքիզմի ջրաղացին ջուր ավելացնելու հայրենադավների քայքայիչ գործունեությունը, անհայտ է, պարզապես պետք է ազգի ապագայով մտահոգված մեր երիտասարդները ցախավելով մաքրեն այդ ներքին թշնամիներին և ուղարկեն կենդանաբանական ցուցահանդես կամ Նուբարաշենի նորաբաց աղբանոց՝ բնակարանամուտը նշանավորելու այնտեղ։

Հարց եմ ուղղում Հայաստանի առաջին նախագահին՝ հնարավո՞ր էր, արդյոք, ԽՍՀՄ փլուզումից հետո ծաղկուն հզոր Հայաստանի հզորացումը շարունակել, որ  Հայաստան պետությունը տնտեսական, ռազմական, քաղաքական ուժ ունենար, դառնար անհրաժեշտ շրջապատի համար և ստիպեր աշխարհին հաշվի նստել իր հետ։ Այո, հնարավոր էր, պրն Խավարի տիրակալ, եթե ձեր ծննդով բնության հավասարակշռությունը չխախտվեր և ձեր փոխարեն աշխարհ գար միջատ կամ սողուն, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի բնակչությունն ընտրեր հայրենասեր, ազգին նվիրված նախագահ։

Վերջերս «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն էր ԼՏՊ-ի հետնորդ Լ․Զուրաբյանը։ Եթերից հեղեղի պես թույն էր թափում չորսօրյա պատերազմի վերլուծությունների, մեկնաբանությունների, եզրահանգումների հեղինակների գլխին, Թուրքիայի և Ադրբեջանի հայերին գովեստի խոսքեր էր ասում, մեր ուժերը թերագնահատում էր․ իսկական պատրաստի տեղական թշնամի, ներքին շպիոնիկ։ Մտածում ես՝ այս որտեղի՞ց հայտնվեցին առողջական լուրջ խնդիրներ ունեցող ներքին թշնամիները։ «Մեծը» հայ ժողովրդի պանթուրքիստական փտախտն է, փոքրը՝ Լյովիկը, թութքը, որ կառչել է Հայոց պետականության հաստ աղիքի վերջնամասից։

Շատ զարմանալի է, որ մինչև հիմա ԱԺ պատգամավորները չեն օգտվում թունավոր արտադրամասում աշխատելու արտոնություններից։

Պրն Լ․Զուրաբյանը զուգահեռներ և համեմատություններ է տանում Հայաստանի և Իսրայելի միջև։ Պրն քաղաքական շրջմոլիկ, Իսրայել պետությունը ձևավորվեց 1948 թ․։ Խորհրդային տարիներին Հայաստանի զբաղեցրած տարածքը 29,8 հ․ք/մ էր, Իսրայելինը՝ 7,7 հ․ք/մ պակաս (22007)։ Այսօր այդ տարածքում ապրում է 8,5 մլն մարդ, բնակչությունը վերջին 26 տարում կրկնակի աճել է, իսկ մենք ունեինք մոտ 4 մլն մարդ և պակասել է 50%-ով, 2016 թ․Իսրայելի պետբյուջեն 343 մլրդ շեկ է (1 շեկը 3,4 ԱՄՆ դոլար),  արդյունաբերական երկիր է, դինամիկ զարգացող տնտեսությամբ։ 2014 թ․ ազգային համախառն արտադրանքը մոտ 306 մլրդ դոլար էր, յուրաքանչյուր շնչին հասնում է 38 հազ․ դոլար՝ Հայաստանում այսօր մեկ շնչին հասանելիք 3800 դոլարի փոխարեն, 100 անգամ մեզանից ավելի։ Տարբեր աղբյուրների համաձայն, Իսրայելը տնօրինում է մոտ 80-ից ավելի միջուկային մարտագլխիկների, այն ութ երկրից մեկն է, որ կարողանում է արտադրել և արձակել արբանյակներ։ Առողջապահության բնագավառում 28-րդն է աշխարհում, գյուղատնտեսությունն ապահովում է երկրի սննդամթերքի արտադրության 95%-ը, գիտատար տեխնոլոգիաների նորագույն կենտրոն է, տեխնոլոգիական առավել գրագետ բնակչություն ունեցող երկիր է։ 2006-2011 թթ․ Իսրայելի 6 քաղաքացի դարձել է Նոբելյան մրցանակակիր, երկիրն ունի 53 օդանավակայան, իսկ մեր մեկ՝ 86 ինքնաթիռով ազգային ավիացիան ԼՏՊ-ի արհեստավարժ տղաները քանդեցին, լափեցին, փոշիացրին նույնիսկ տեղական ավիաուղիները։

Սրտի ցավով նշում եմ, սիրելի ընթերցող, խելացի և հայրենասեր պետական ղեկավար ունենալու պարագայում մենք այսօր Իսրայելին չէինք զիջի ոչնչով։ Խորհրդային տարիներին այդ հիմքը դրված էր․ Հայաստանում գործող արդյունաբերական ձեռնարկությունների 33%-ը ռազմական արդյունաբերության համար արտադրանք էր մատակարարում։ Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում դեռևս անցյալ դարի 60-ականների «Նաիրի», «Հրազդան» հաշվիչ մեքենաների մեր առաջին գնորդը Գերմանիան էր, աշխարհում կար ԱՄՆ, Ճապոնիա, ԽՍՀՄ-ում միայն Հայաստան։ Ի՜նչ գիտական ներուժ ուներ ֆիզիկայի ինստիտուտը, իսկ տիեզերքի նվաճման գործընթացում հայ գիտնականների մտքի արգասիքն էր արբանյակը երկրից ավտոմատ կառավարման համակարգի ստեղծումը (Գառնիում Գյուրզադյանի լաբորատորիան), իսկ ինչպիսի՜ համաշխարհային նվաճումների էին հասել Հայաստանի մի քանի տասնյակ գիտահետազոտական ինստիտուտները՝ Ազգային ակադեմիայի գլխավորությամբ։

Ազգովին պիտի ասենք՝ անեծք քեզ Լևոն, անեծք հավիտյան, անեծք սերնդից սերունդ, անեծք դարերի։

Արցախի քառօրյա մարտերից հետո որոշ պետական «մեծամեծ» չինովնիկներ իրենց գոտիները ձգեցին, ցուցադրելով, թե ուզում են աշխատել, բացթողումները շտկել, իսկ  պետական կարգավորման գործընթացն ուզում են սկսել կոռուպցիայի դեմ պայքարով։

Հարգարժան պետական այրեր, այն հնարավոր չէ վերացնել, դա համակարգի ծնունդ է և կազմում է նրա բաղկացուցիչ մասը, ինչպես մոր արգանդում երեխային սնող պորտալարը։ Եթե ցանկություն կա ինչ-որ դրական շարժեր կատարելու 20 տարի ուշացումով, ապա պետք է սկսել երկրի առաջին նախագահից և իր ՀՀՇ-ական արհեստավարժ թալանչիներից, ովքեր հիմա էլ հանգիստ այդ գողոնը վայելում  են և խանգարում մեր օրերում պետականաշինության գործին։ «Անկախ» թերթին ԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանն իր հարցազրույցում նշում է բազմաթիվ անճշտություններ, միաժամանակ առաջարկում է 1988-ի շարժմանը նվիրված մի փոքր թանգարան ստեղծել և ավարտում է միտքը․«Բոլոր իշխանությունները փորձում են ձերբազատվել շարժման արժեհամակարգից»։ Ի՞նչ պետք է ցուցադրվի այդ թանգարանում, պրն Շահնազարյան, ՀՀՇ-ի թալանչիությո՞ւնը, արտագա՞ղթը, մարմնավաճառների, մուրացկանների շարաննե՞րը, տնտեսության փոշիացո՞ւմը, քայքայո՞ւմը, գյուղացուն հողին հանձնե՞լը, Արևմուտքին ստորաբար ծառայե՞լը, արհեստավարժ տղաները ինչպե՞ս փախցրին յուղալի պատառները և հիմա վայելում են, ինչպես փորձեցիք ժողովրդին մոռացնել տալ հարազատ անցյա՞լը, իրական արժեքնե՞րը։ Ցեղասպանության թանգարանը պրն Դեմոյանը լավ էլ զարգացնում է, մնում է թանգարանի ցուցանակի կողքին ավելացնել և «մեր ժամանակի ՀՀՇ-ական ոճրագործ արհեստավարժների գործունեության թանգարան» ու դրանով կիրականացվի Դ․Շահնազարյանի տարիների իղձը։ Իսկ թե ինչպես արյան մեջ խեղդեցին ու բռնաբարեցին 88-ի գաղափարը՝ թողնենք ընթերցողի դատին։

Հանրապետության նախագահը խորհրդակցության ժամանակ հարցադրում արեց․ «Ի՞նչ է՝ 37 թ․ անեմ»։ Ոչ, հարգելի նախագահ, պետք չէ հիշատակել կոմունիստների փորձը, որ կոլխոզի պահեստից մի պարկ սերմացու ցորենի գողին Սիբիր էին քշում։ Ձևավորեք ձեր սեփական քաղաքակիրթ ձևը, պահանջեք՝ «գողացել և թալանել եք ժողովրդի 70 տարվա հասանելիքը։ Ձեզ չենք պատժում, բարի եղեք վերադարձնել»։ Դա այնքան շատ է, որ կբավարարի արտաքին պարտքը փակելու և Ադրբեջանի գնածից կրկնակի, եռակի անգամ շատ զենք ու զինամթերք գնելու համար։  

Ինչպե՞ս կարելի է աչք փակել, երբ  90 ինքնաթիռ ունեցող ազգային ավիացիան փոշիացրել, նույնիսկ հետքերն են վերացրել, 2 մլրդ արժողությամբ գործող պահեստավորած հնեցված կոնյակ ունեցող կոնյակի գործարանը վաճառել են իր արժեքից 200 անգամ էժան։ ՀՀՇ-ական պարագլուխներից մեկին նշանակեցին «Նաիրիտ» գործարանի տնօրեն։ Այնպես քանդեց, որ իրենք ստիպված եղան իրենց արհեստավարժին բանտարկել, այնպես, ինչպես սոցֆոնդերի նախկին նախագահն իր պատիժը կրում է բանտի ճաղերի հետևում։

Քննադատում ենք ՌԴ կառավարության նախագահի տեղակալի Բաքվի նավթադոլարների հմայքից հրապուրված կողմնապահ մոտեցումը, իսկ ինչ է, մենք աղքա՞տ ենք։ Մենք էլ նրան հրապուրենք հայկական կոնյակի, պղնձամոլիբդենային դոլարներով, միայն մեկ տարվա արտահանվող մոլիբդենային հումքի պարունակության մեջ կա 3 տոննա ոսկի, 6 տոննա արծաթ և այլ թանկարժեք մետաղներ, որ արտահանվում է երկրից։

Հարգելի պետական այրեր, արդեն պարզ է, որ մեր անկախության 25 տարում միայն իրար հաջորդող նախագահների և կառավարությունների անկարողության հետևանքով սոցիալական ծանր վիճակը թանձր մառախուղի պես նստել է ժողովրդի ուսերին։ Այս ծանր պայմաններում անգամ հայը միաբանվելու և իր լեռների պես բռունցքվելու հատկանիշը չի կորցրել։ Դա նրա էությունն է։ Դա այն նետն է, որ կարող է ծակել ամենաամուր վահանը։ Հայոց պետական այրեր և պետական քաղաքական շրջմոլիկներ, ճանաչե՛ք ձեր ժողովրդին։

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ