Մարքսիզմը մերկացնում է կապիտալիզմը

09 Մայիսի 2016

Կարլ Մարքսի 198-րդ տարեդարձի առթիվ

Մարքսի գաղափարախոսության ստեղծումից 160 տարի անց դեռևս նրա առաջ քաշած գաղափարները քննարկում են մարքսիզմի համակիրներն ու հակառակորդները: Հիմա ավելի մեծ ուշադրություն են դարձնում այդ գաղափարներին: Կապիտալիստներն իրենց քարոզներով փորձում են համոզել, որ մարքսիզմի գաղափարախոսությունը «մահացել» է, սակայն չեն խնայում ահռելի գումարներ  ծախսել՝ այդ «մահացած» գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Մեծահարուստները և ուժայինները լավ գիտեն, որ այդ գաղափարախոսությունը ոչ միայն չի մահացել, այլև մերկացնում է հարուստների ու կապիտալիզմի մասին այն իրականությունը, որ նրանք թաքցնում են ժողովրդից:

Ամեն հին բան չի նշանակում, որ կորցրել է արժեքը: Մարքսի և Էնգելսի «Մանիֆեստ»-ն այսօր էլ ճգրիտ մեկնաբանում է հասարակության բաժանումը դասակարգերի, գլոբալիզացիայի երևույթները, համաշխարհային ճգնաժամերի առաջացման հիմքը, նպատակները, կանանց նկատմամբ բռնությունների պատճառները և այլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ