Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը` նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

29 Ապրիլի 2016

Թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Անհրաժեշտ է, որպեսզի ընտրական օրենքի բարելավման գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և քաղաքական-հասարակական, և մասնագիտական ամբողջ սպեկտրի մասնակցությամբ: Ըստ այդմ, նոր Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալը`

1․Ցուցակների ճշգրտում` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն համապատասխան օրգանի որոշմամբ:

2․Քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր:

3․Բոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանման ապահովում:

4․Ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10, Երևանում՝ 5, երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային սահմանափակումներ:

5․Ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 80/20 հարաբերակցությամբ` 80 % համամասնական, 20 % ռեյտինգային:

6․Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:

Այսպիսով, Հայաստանի կոմկուսն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ և արտախորհրդարանական ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ