Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հատվածում իրավիճակն աննախադեպ սրվել է: Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ, ադրբեջանական կողմն իր ագրեսիվ ու վայրագ գործողություններով առ այսօր շարունակում է ապակայունացնել վիճակը ողջ տարածաշրջանում:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է նմանօրինակ գործելաոճը, համարելով, որ այն հղի է բազմաթիվ վտանգներով: Կոչ ենք անում միջազգային կառույցներին` համարժեք գնահատական տալ Ադրբեջանի վարած քաղաքականությանը և զսպել անդադար պատերազմ սկսելու նրա անհագ ցանկությունը:
Մեր զորակցությունն ենք հայտնում սահմանին կանգնած հայ զինվորներին` հույս հայտնելով, որ նրանց արիության և խիզախության, ինչպես նաև ամբողջ հայ ազգի համախմբման շնորհիվ թշնամին կստանա համարժեք պատասխան, ինչի արդյունքում կհաստատվի կայուն խաղաղություն:
Հայ մարտիկների ավագ սերունդը դեռևս 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ է ապացուցել իր անկոտրում ոգին, և ներկայիս սերունդը` որպես իր նախնիների արժանի հետևորդ, հավատարիմ կմնա հաղթանակներ կերտելու նրանց առաքելությանը:
ՀԿԿ կենտկոմ