1․ Հեղափոխություն, այսինքն՝ վեր ու վար անել ու ամեն ինչ խառնել, բարեփոխություն, այսինքն՝ կարգավորել ու բարելավել:
2․Հեղափոխությունը բնորոշ է հետամնաց հասարակություններին, բարեփոխությունը բնորոշ է դինամիկ ու զարգացող հասարակություններին:
3․Բարեփոխությունը խելացի, ռացիոնալ և աստիճանական գործընթաց է: Հեղափոխությունը հանկարծակի ու հուզական ծրագիր է:
4․Ոչ մի երկիր հեղափոխական մտածողությամբ ու հեղափոխությունով չի հասել զարգացման ու առաջադիմության: Սակայն բարեփոխությունն է, որ կարողացել է փուլ առ փուլ ճիշտ ղեկավարությամբ ու միջոցներով հասարակությանը փրկել աղքատությունից, օրինակ՝ Եվրոպան, Ճապոնիան, Չինաստանը և այլ երկրներ: Հեղափոխական լինելը բնորոշ է պոպուլիստներին և հուզական խառնվածքի տեր մարդկանց:
5․Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ վերջին 500 տարվա ընթացքում խելացիությունը և գիտականությունը հաղթել է հեղափոխականությանը:
Զարգացող երկրներում եթե հեղափոխություն կատարվի, հեղափոխության կյանքը առավելագույնը 5 տարի է լինելու և հեղափոխությունը իր տեղը զիջելու է բարեփոխմանը և ռացիոնալիզմին:
Հեղափոխությունը միշտ քանդիչ է, որովհետև հիմնվում է հասարակության մասսաների հույզերի ու զգացմունքների վրա, և միայն բավարարում է հեղափոխության լիդերների պահանջները: Մինչդեռ բարեփոխությունը ամբողջ հասարակության վիճակն է բարելավում:
6․Բարեփոխությունը խելքն է գրգռում, իսկ հեղափոխությունը՝ զգացմունքները:
7․Հեղափոխության մեջ վերարտադրվում է բռնապետությունը, իսկ բարեփոխության մեջ մտքի վերարտադրություն է կատարվում:
Պատրաստեց Արտաշես Մելիքյանը