ՀՀ ԿԿ առաջնորդը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի չեղարկման մասին

21 Փետրվարի 2016

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը փետրվարի 9-ին նամակ է հղել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովին` ողջունելով ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինի ու Սերգեյ Օբուխովի նախաձեռնությունը, որոնք առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը:

Ուզում եմ վերհիշենք 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի Առաջին հանրապետության և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը, որով Հայաստանին պետք է մնար ընդամենը 10-12 հազար քառ.կմ տարածք: Եվ միայն1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի տարածքը հաստատվեց 30 հազ.քառ.կմ: Այդ նույն պայմանագիրը վերահաստատվեց նաև հոկտեմբերին, որտեղ Խորհրդային Հայաստանը մեծ դժվարությամբ կարողացավ անցկացնել այդ պայմանագիրը, որովհետև Թուրքիան հենվում էր 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի վրա: Վերադառնալով մեր ռուս գործընկերների նախաձեռնությանը` ասեմ, որ նրանք չեն մոռանում այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Հայաստանի տարածքներում և դա շատ լավ է, որովհետև հենց 1921 թվականի Կարսի պայմանագրով նախատեսվում էր , որ Կարսի նահանգը, Մասիսը պետք է անցնեին Հայաստանին, բայց այդ ամենը չհաջողվեց: Եվ այսօր մեզ համար շատ հաճելի է, որ մեր ռուս ընկերները, հատկապես Պետդումայի կոմունիստները բարձրացնում են այդ հարցը:

Մենք այդ հարցի կապակցությամբ խորհրդակցել ենք Ռուսաստանի Կոմկուսի հետ, մեզ հայտնի է նաև Կոմկուսի առաջնորդ Զյուգանովի կարծիքն այդ կապակցությամբ: Եթե Պետդուման այդպիսի որոշում ընդունելու լիներ, ապա կոմունիստները չէին դիմի Ռուսաստանի իշխանություններին, այլ կդիմեին Պետդումային, որպեսզի այն կայացներ համապատասխան որոշում:

Մեր հարևանը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի` իր 80 միլիոն բնակչությամբ։  Նրանք միշտ Հայաստանը համարում են սեպ և ատամները սրած սպասում են իրենց հետագա ծրագրերն իրագործելու օրվան: Դրա համար հարկավոր է ցանկացած առիթ օգտագործել և ժամանակին համահունչ քայլեր ձեռնարկել:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ