Գենադի Զյուգանովի ելույթն` ահաբեկչության դեմ  

01 Դեկտեմբերի 2015

Մենք Դումայի այս գեղեցիկ սրահում պատահաբար չենք հավաքվել: Այս սրահը ականատեսն է եղել մեր ուժեղ երկրի հաղթությունների ու տխուր օրերի: Ես խորհրդարանական խմբակցության ու «Ժողովրդական ազգային ճակատի» անունից հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք նախագահ Պուտինի ուժեղ քաղաքականությունը՝ ազգային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք գործողությունների, համաշխարհային մասշտաբով, որը հող է պատրաստում մեր երկրի ուժեղ կամքի ու ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ:  

Դրա հետ զուգահեռ պետք է ասել, որ տարբեր երկրներ ահաբեկչության դեմ պայքարի արժեքավոր փորձ ունեն: Խորհուրդ կտայի ուսումնասիրել Սովետական Միության ու Ֆրանսիայի փորձը:

Մեծ Սովետական Միությունը ջախջախեց «Անտանտը», ոչնչացրեց ֆաշիզմը և կարողացավ հաղթահարել «անտառի եղբայրներ»-ին ու նացիստական բանդիտներին: Սակայն այդ գործողություններին զուգահեռ մեր երկիրը սկսեց լուծել մի շարք հասարակական հարցեր, օրինակ՝ անգործության, կարիքավորների պաշտպանության և աջակցության, կազմակերպված հանցագործությունների վերացման և այլն: Վերջին բանդիտական խումբը ոչնչացվեց 1956 թվականին Մասկվայում:

Մինչև 1990 թթ․ մեր երկրում կազմակերպված հանցագործների խումբ չի եղել: Անցյալի փորձերից դաս քաղելը և անվտանգության կազմակերպությունների միջոցով դրանց կիրառումը, ինչպես նաև տնտեսական ու հասարակական ճիշտ քաղաքականություն վարելը շատ կարևոր է:

Ֆրանսիան նույնպես շատ հետաքրքիր փորձ է փոխանցել աշխարհին: 1960-ականներին ամեն օր Ֆրանսիայի բոլոր նահանգներում ռումբեր էին պայթում: Ֆրանսիայի նախագահ՝ Շառլ դը Գոլի դեմ ավելի քան 20 անգամ մահափորձ է իրականացվել, սակայն նա ահաբեկիչների դեմ չէր դադարում  պայքարել: Նա հզորացրեց երկրի անվտանգության մարմինը, ռազմական վիճակ չհայտարարեց, սակայն ամեն օր խորհրդարանի հետ կապի էր պահպանում:

Դը Գոլը երկրի արտադրության հիմնական բաժինն ազգայնացրեց: Նա յուրահատուկ ատոմական արդյունաբերություն  և ատոմական ռումբ ստեղծեց, աշխարհի ամենալավ երկաթուղային գիծը պետության հսկողության ներքո դրեց: Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերեց: Դը Գոլը Մոսկվայում շրջելուց հետո, մի առիթով ասել է․«Ես վստահ եմ, որ ձեր երկիրը բոլոր երկրների համեմատ ավելի քիչ է խախտել միջազգային պարտականությունները»: Նա հիմնադրեց Եվրոպայի հետ ԽՍՀՄ փոխադարձ համագործակցությունը: Իմ կարծիքով, նրա օրինակը շատ ուսանելի պետք է լինի Եվրոպայի ու, հատկապես, Ֆրանսիայի համար, որը այս օրերին ահաբեկիչների թիրախ է դարձել:    
Մենք չպետք է մոռանանք, որ դիմագրավում ենք երեք հիմնական վտանգ, որը կարող է մեր երկրի վիճակը վատացնել և հող ստեղծել ահաբեկչության ու մարդասպանության համար:

Պուտինը ՄԱԿ-ում պատահաբար չնշեց, որ մեզ ուզում են նեղ դրության մեջ դնել:

Կարող ենք թվարկել երեք վտանգ․ առաջին՝ամերիկացիները պատրաստել են Ատլանտյան օվկիանոսի ծրագիրը և աշխատում են մեզ Եվրոպայում ճնշել: Հիշեցնեմ, որ մեր և եվրոպացիների միջև ապրանքափոխանակությունը 450 միլիարդ դոլար է, իսկ ամերիկայի հետ 30 միլիարդ է եղել: Նրանք ասիական շուկաներում մեզ ճնշման տակ դնելով, նման համագործակցության հող են պատրաստում Խաղաղ օվկիանոսում, իսկ դա մեր համաերկրացիների վիճակի վատթարացման պատճառ կդառնա: 
Երկրորդ վտանգը, կոշտ բաժանումն է, որ մեր երկրում կատարվել է: Ռուսաստանում ունեցվածքի 87 տոկոսը գտնվում է բնակչության 10 տոկոս կազմող հարուստների ձեռքում, որոնք նույնիսկ խուսափում են սովորական հարկեր վճարել:

Երրորդ վտանգը հակառուսական և Սովետական Միության կարգերի դեմ արտահայտվելն է: Սովետական Միությունը ֆաշիստներն ու ահաբեկիչները չեն ոչնչացրել: Նրանք օգտվելով հակառուսական և ամերիկյան լիբերալ տնտեսական ու հակասովետական օլգույից, պատճառ դարձան, որ երկրում մոտ 80000 արտադրամաս ոչնչանա:

Մենք խորհրդարանում՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր ենք տեսնելու այս վտանգները և պաշտպանելու մեր երկիրը դրանցից: Սրան զուգահեռ պարզորեն հայտարարում եմ, որ պաշտպանելով շատ փոքր խավի շահերը, տնտեսահասարակական քաղաքականությամբ հնարավոր չէ պայքարել հանցավորության, հատկապես՝ ահաբեկչության դեմ: Մենք իրավունք չունենք շարունակել տուրք տալու աշխարհի և Ռուսաստանի օլիգարխիային, երբ 20 տրիլիոն հում նավթի վաճառքից միայն 8 տրիլիոն է մուտք գործում մեր պետական բյուջե:

Մենք իրավունք չունենք վարկեր կամ պարտք վերցնելու, երբ մյուս տարի  ստիպված ենք 645 միլիարդ դոլար միայն մեր պարտքերի տոկոս մուծել: Այս գումարը բոլոր հասարակական բյուջեներից ավելի է: Մենք չպետք է շարունակենք վատնել մեր ռեսուրսները: Մեր ռեսուրսների կեսը օգտագործվել է, իսկ որևէ բնագավառում  բարելավում չի նկատվում: Մենք պարտավոր ենք բարելավել գիտության, կրթության, հիգիենայի ու առողջապահության գործունեությունը:  

Միայն վստահելի հասարակական քաղաքականություն գործադրելով կարող ենք հասնել կայունության: Իսկ դրա պահպանումը հնարավոր է միայն արդար հասարակական քաղաքականության գործադրման դեպքում, որը ազդեցիկ և բարենպաստ հող կարող է պատրաստել ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

 

Թարգմանեց Ռուզաննա Մարտիրոսյանը

Աղբյուրը՝kprf.ru

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ