Տ․Սարգսյան․ «Երկրում ստեղծված իրավիճակը կապված չէ Սահմանադրության հետ»

30 Նոյեմբերի 2015

Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր գրասենյակում մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հրապարակեց նոյեմբերի 28-ին տեղի ունեցած կուսակցական ընդհանուր ժողովում ընդունած որոշումը՝ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու մասին։

ՀՀ ԿԿ ողջունել է Հայաստանը ԵԱՏՄ-ը միանալու իշխանությունների որոշումը,  և կուսակցության դիտարկմամբ, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում են հիմնականում արևմտամետ ընդդիմադիր ուժերը, ինչն էլ ստիպում է Կոմկուսին զերծ մնալ նրանց սատարելուց։

Կուսակցությունը վաղօրոք հայտնել էր իր նկատառումներն ու դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ու, թեև, դրանք չեն ընդունվել, այնուամենայնիվ, կոմունիստները համարում են, որ պետք է «այո» ասեն ներկայացված փոփոխություններին։

Կոմունիստները  սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են համարում, գտնում են, որ  այն առաջարկում է համակարգային փոփոխություններ: «Սահմանադրության ընդունման դեպքում ընդդիմադիր ուժերը կկարողանան մասնակից դառնալ    իշխանությունների ձևավորմանը»,- ասաց Տաճատ Սարգսյանն ավելացնելով, որ իրենք շաբաթներ առաջ հանդիպելով ՀՀ նախագահին, պնդել են, որ երկրում ստեղծված իրավիճակը կապված չէ Սահմանադրության հետ, պարզապես օրենքները չեն աշխատում:  «Մենք պահանջեցինք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո  ամեն ինչ  արվի, որպեսզի այն  աշխատի»,- ասաց Տաճատ Սարգսյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ