Ազգային գաղափարախոսությունը որպես գոյատևման ու զարգացման նախապայման

15 Նոյեմբերի 2015

Սկիզբը՝ 11․ 01․ 2015 թ․

Ազգի, ավելի ճիշտ, փոքր ազգերի գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանն ազգային գաղափարախոսությունն է, որը անսխալ որոշում է ամեն տեսակի վերակառուցումների ու բարեփոխումների համազգային արժեքն ու նշանակությունը, որով ստուգվում է անցյալից եկած երթի ճշտությունը և դարեր գնացող առաջընթացի ուղղությունը։ Ազգային գաղափարախոսությունը կարող է հանդես գալ կրկնակի ձևով, եթե ազգային է ասենք՝ հրեականը, իսլամական ֆունդամենտալիստականը և այլն։

Ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման ու վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև՝ անցյալի ու ապագայի։

Այն համազգային շահերի տեսանկյունից քննում է պատմական իրողությունները, բացահայտում սխալների կանխման ճանապարհը, բացահայտում է նաև դրանց կրկնությունը՝ սխալների կանխման համար, մի երևույթ, որը հազվադեպ չէր մեր պատմության մեջ նաև մոտ անցյալում։

Ազգային գաղափարախոսությունը կոլեկտիվ ինքնապահպանման բնազդի գիտակցական աստիճան է, կոլեկտիվ գոյատևման երաշխիք։

Կոլեկտիվ ամբողջականության կորստյան են դատապարտված այն ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանության բնազդը, բայց չեն հասնում գիտակցական ինքնապահպանության աստիճանին։

Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը հատկապես սուր է ազգային ճգնաժամերի պահերին, երբ հարցականի տակ է դրվում ազգի գոյությունը։ Մեր ազգի համար միշտ գիտակցված, թե չգիտակցված, եղել է պաշտպանողական գաղափարախոսությունը, և ուղղված է եղել հերթական նվաճողի դեմ։ Այն մեկնաբանվել է որպես ազգային ազատագրական շարժում՝ մեր նվաճողի դեմ։ Նվաճողները ևս տարբեր են լինում՝ կառուցողներ և քանդողներ ու ոչնչացնողներ։ Եվրոպական երկրներում, օրինակ՝ Էստոնիայի հին քաղաքներում կան շենք-շինություններ տարբեր ոճերի, որոնք կառուցվել են դանիացիների, շվեդների, գերմանացիների, ռուսների տիրապետության ժամանակաշրջանում։ Ցավալին այն է, որ նվաճողների հարցում նույնպես մեր բախտը չի բերել․ դե հայի բախտ է։ Մեր նվաճողները եղել են քանդող ու ոչնչացնող։ Բացառություն է եղել Բոլշևիկյան կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավարությամբ կառուցվեց սոցիալիստական Հայաստանը։

Մեզ համար կենսական անհրաժեշտություն է ազգային գաղափարախոսությունը՝ որպես պանթուրքիզմի գաղափարական հակակշիռ։

Համաթուրքական գաղափարախոսությունն ուղղված է, առաջին հերթին, հայերի ազգային գոյության դեմ։ Դա երևույթ է, որն անընդհատ ճգնաժամային վիճակներ է ստեղծել մեզ համար, վերջնանպատակ ունենալով մեր լիակատար ոչնչացումը։ Սումգայիթյան դեպքերը վերջնականապես ապացուցեցին, որ ոչ ինտերնացիոնալիստական 70 տարին, ոչ սերնդափոխությունը չեն քաղաքակրթել թուրքին, նույնիսկ ցեղային կերպարանքի փոփոխությունը չի փոխել նրանց էությունը։ Թվում է, թե կրտսեր Ալիևը Ռուսաստանի ամենաառաջատար ԲՈւՀ-ում է սովորել, այլ պետք է լիներ, բայց ոչ մի նշանակություն չունի․ քանդեց 26 կոմիսարների համալիրը, ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը։ Հիշենք աշխարհահռչակ դերասան Վահրամ Փափազյանի խոսքերը․ «Թուրք ըլալը կը նանակէ մարդ չըլալ»։ Այս իրողությունը չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր փորձում են ժխտել ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը, այն փոխարինելով օրապատեհ կարգախոսներով ու փոխառված, հաճախ անորոշ փորձարարական ծրագրերով։ Պետք է ընդմիշտ գիտակցել, որ ժամանակների հետ ծնվում են նոր քաղաքական ու տնտեսական գործիչներ, ովքեր նորովի են տեսնում աշխարհը, բայց պետք է բոլոր սերունդները   գիտակցեն, որ տնտեսական բոլոր ֆորմացիաներում իշխել է ուժը, այն ծնել է իրավունք և դարձել պարտադրանք։ Թուրքերի հարևանությամբ ապրող ժողովուրդները դա պետք է լավ գիտակցեն։

Մեզ համար ազգային գաղափարախոսությունն այլընտրանք չունի, դրան չի կարող փոխարինել կրոնը, թեև խոր արմատներ ունի հայի հոգեբանության մեջ։

Նույնիսկ կաթողիկոսը Ամենայն հայոց հոգևոր առաջնորդը չէ․ Կիլիկիո կաթողիկոսի և Էջմիածնի նստավայրում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոսի միջև որոշ տարաձայնություններ կան, էլ ուր մնացին այն աղանդավորները, որոնք բաժանվել են մայր եկեղեցուց կամ աթեիստները։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի կրոնական տարաձայնությունների ահռելի վնասների մասին, որ հասցվել են մեր ազգին։ Այսօր աշխարհի համար թիվ 1 խնդիրը դարձել է Իսլամական պետությունը՝ կրոնական հիմքերով ձևավորված այդ ժանտախտը։

Ազգային գաղափարախոսությունը համազգային շահերի հիմքը համարում է ազգի մեծամասնության շահերը։

Բոլոր հաշվարկները պետք է լինեն երկարաժամկետ, որպեսզի վաղվա օրը չտարբերվի այսօրվանից, համազգային շահերը չզոհաբերվեն կուսակցությունների, խմբակցությունների և անհատների շահերին։ Այդ պտուղները մենք քաղել ենք։ Անկախ պետության առաջին նախագահը ցանկանում էր Թուրքիան դարձնել կյանքի ճանապարհ և դադարեցնել Ռուսաստանի հետ դարերի փորձություն անցած բարեկամությունը, անտեսելով երրորդ ուժի գոյությունը։

Ազգային գաղափարախոսությունը բարոյական հիմքը համարում է սոցիալական բարոյականությունը, որի բացակայությունն անհնար է դարձնում հասարակական հաշտությունը։

Այս առումով ազգային գաղափարախոսությունը մերժում է ծայրահեղականությունը, կուտակումները սոցիալական հակադիր բևեռներում։ Այդպիսի դեպքերում քաղաքական միջին դասը չի կարող շաղախ ծառայել ազգի միասնության համար, կայունության ու հաշտության համար։

Ազգային գաղափարախոսությունը վնասակար և անընդունելի է համարվում ամեն մի փոփոխության (թեկուզ՝ բարեփոխության) անվան տակ, որը դրսի ուժերն են թելադրում և դրա համար վճարում։

Այն թեկուզ ժամանակավորապես թուլացնում է միջին դասը, իսկ դա համազգային ուժի թուլացում է, իսկ փոքր ազգի թուլացումը կարող է ճակատագրական լինել։ Համազգային համարվող բոլոր շփումները չէ, որ ընդունելի են։ Աչքերը փակ միանշանակ դրանք ընդունելը դիտվում է որպես դավաճանություն։

Մեր երրորդ պետության կայացման սկզբից կուրորեն լսեցինք ու ենթարկվեցինք Արևմուտքին և Միջազգային բանկին։ Արդյունքում կորցրեցինք մեր 70 տարվա ձեռքբերումները՝ հզոր տնտեսությունը, զարգացած արտադրությունը և դարձանք ոչինչ չարտադրող, միայն սպառող Արևմուտքի շուկա։

Շարունակելի

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ