Սոցիալիզմի ազգային էությունը

11 Նոյեմբերի 2015

19-րդ դարի հասուն և դինամիկ սոցիալիզմը, այսինքն՝ արդեն ձևավորված սոցիալիզմի գաղափարախոսությունն ի սկզբանե հիմնվել էր դասակարգային պայքարի թեզիսների վրա։ Դրա կառուցման առավել հիմնավոր և բավարար պայմանը եղել է իշխող վերնախավի, հասարակության ամենաազդեցիկ ռեակցիոն  ուժի տապալումը։  Այսինքն՝ սոցիալիզմ կառուցելու և սոցիալիստական սկզբունքների իրականացման համար անհրաժեշտ է պետական իշխանություն և այդ իշխանության սոցիալիստական քաղաքականություն։ Այսպիսին էր սոցիալիզմի կանխադրույթը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներից ի վեր։

Սոցիալիզմը մետաֆիզիկորեն ներկայանում է որպես հասարակության, հասարակական կառուցվածքի առաջադրած զարգացման գաղափար, առանց հաշվի առնելու նրա պատմամշակութային առանձնահատկությունները։ Դրանում հասարակությունը դիտարկվում է որպես համապարփակ բաց համակարգ։  Սակայն, մի՞թե հնարավոր է լիովին կտրվել կոնկրետ հասարակության յուրահատկությունից, որի մեջ տեղի են ունենում սոցիալական գործընթացներ, դրանց կերտումը, զարգացումը։ Կարելի՞ է, արդյոք, հաշվի չառնել  յուրօրինակությունը, այս կամ այն հասարակական ձևավորման պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական առանձնահատկությունը, որտեղ տեղի է ունեցել սոցիալիստական վերափոխում։

Առողջ մտածողության դեպքում պետք է խոստովանել, որ այս կամ այն հասարակությունը՝ ընդհանրությունը զարգացել են ոչ միայն տնտեսական կամ սոցիալական պլանում՝ որպես դասակարգերի փոխհարաբերություն, այլև միաժամանակ որպես մշակույթ, որպես լանդշաֆտով և էթնիկապես միջնորդավորված մարդկանց միավորում, ի վերջո որպես քաղաքական պետական համակարգ։ Բացի դասակարգային կառուցվածքից, պատմության ընթացքում ձևավորվել է պետության, նրա հպատակների, էթնիկական, մշակութային, լանդշաֆտային բնույթի ամենատարբեր առանձնահատկություններով համեմված նրա հարևանների փոխհարաբերությունների համակարգը։

Պատմության շրջանակներում տեղի են ունենում ոչ միայն հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը, այլև միևնույն ժամանակ ժողովրդի, ցեղի ծագումը, ժողովրդի փոխակերպումը պարզունակ ձևից մինչև ազգ ձևավորումը։

Հասարակության սոցիալիստական զարգացման և ազգային ինքնագիտակցության հասնելու ընթացքում արդյոք  չկա՞ն խաչավորումներ, խճճվածքներ, օրինաչափություններ։

Սոցիալիզմի գաղափարի հետ ազգի գաղափարի գենետիկական կապը սահմանելու համար հարկ է դիմել սոցիալիստական գաղափարների ձևավորման պատմամշակութային գործընթացին։ Դիտարկենք սոցիալիստական գաղափարների առաջացումն ու կազմավորումը Եվրոպայի համընդհանուր պատմության միտումների տեսանկյունից։ Դրանք ցույց են տալիս, որ սոցիալիզմի գաղափարները ծնունդ են առել եվրոպական ազգերի ձևավորման, նրանց ազգային ինքնագիտակցության ժամանակաշրջանում,  նաև այն ժամանակ, երբ Եվրոպան աստիճանաբար հրաժարվում էր միջնադարյան կրոնական համակողմանիությունից։

Սուրբ գրքի թարգմանությունը ազգային լեզուներով և միասնական եկեղեցուց տարանջատումը Արևմտյան Եվրոպայում առաջացրեց առաջին հզոր ազգային ազատագրական շարժումը՝ բարենորոգումը Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում։  Ազգային ինքնագիտակցության և ինքնորոշման այդ պայթյունի հետ միաժամանակ եվրոպական Վերածննդի ժամանակաշրջանում առաջացավ հասարակության սոցիալական վերափոխման նախագիծը։ Այն զարգացավ երկու եղանակով։ Մի կողմից դա բնական իրավունք էր և Գոբսի, Լոկայի և Սպինոզայի «հասարակական պայմանգիրը»՝ էմպիրիզմի վրա հիմնված, որն, ի վերջո,  դարձավ բուժուական հասարակության ձևավորման հիմքը։ Էմպիրիզմը ոչնչով չէր հակասում ազգի գաղափարին, որոշ թեզիսներում այն նույնիսկ հաստատվում էր որպես գերակայություն։ Մյուս կողմից՝ երկրում Աստծո արքայության կառուցման մասին  հանդուգն միտքն էր, սկսած Թոմաս Մորի «Ուտոպիայից»։ Հետագայում ևս, ռացիոնալիզմի փիլիսոփայության ընթացքում սոցիալական նպատակները տարբերվում էին ազգայինից, հատկապես պատմական իրականությունից սոցիումի արհեստական ռացիոնալ  համակարգերի միտումնավոր տարանջատման ուժով։

Բոլոր համակարգերը՝ և՛ էմպիրիկ, և՛ ռացիոնալ, հիմք են ընդունել Պլատոնի  և Արիստոտելի ոգին։ Ուտոպիական համակարգի միջով է անցել ողջ քաղաքական լուսավորությունը՝ Դիդրոն, Ռուսոն, Լեյբնիցը իրենց փորձության են ենթարկել ուտոպիաներում։

Սվիվթն ու Վոլտերն իրենց երկերում ռացիոնալիստների, էմպիրիկների և լուսավորիչների գաղափարները ծաղրի էին ենթարկում։

Միջնադարի վերջին գերաճած զավակը բարձրաշխարհիկ միապետությունն էր, որն ինչ-որ չափով ազգին ազատեց կրոնական բազմակողմանիության անսահման ճնշումից, հանգեց սոցիալ-տնտեսական հակասությունների կոլապսի։ Բուրժուական կառույցը պետք է վերջնականապես հաստատվեր։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը կատարեց իր հեղաշրջումը։ Նրանում նոր ժամանակի բոլոր գաղափարները՝ ռացիոնալիզմ, ազգ, լիբերալիզմ, սոցիալիզմ, միավորվեցին եվրոպական քաղաքակրթության համընդհանուր խնդրին հասնելու, դրա զարգացման համար։ Դասակարգային հասարակությունը քանդվել էր։ Նոր բուրժուական դասակարգային հասարակությունն ամբողջությամբ ընդունեց ռացիոնալիզմի գաղափարները, լիբերալիզմինը՝ մասամբ։  

Ինչ վերաբերում է ազգին և սոցիալիստական գաղափարներին, ապա բուրժուազիան դրանց այնքան էլ բարեհաճորեն չէր վերաբերվում։ Բուրժուազիան սովորել էր ազգի գաղափարները շահագործել հանուն իր շահադիտական նպատակների, բուրժուական համակարգ դառնալու համար, իսկ սոցիալիստական գաղափարներն ավելորդ էին։ Բուրժուական համակարգի վերջնական նպատակը դարձավ նոր համակողմանիությունը՝ տնտեսական իմպերիալիզմը։ Այն պարզ և ակնառու ցույց տվեց, որ աշխարհի նոր տիրակալների համար և՛ ազգերը, և՛ սոցիումը ընդամենը «փամփլիկ միս են»։

Սակայն սոցիալիզմը դիալեկտիկական երևույթ է, այսինքն՝ ընդունակ է զարգացման և պայքարի, համադրման։ Այն տեսության մեջ իր նոր հենարանն էր փնտրում, իրականում՝ զավթողականության իր միջոցին։ Սոցիալիզմը իր վրա փորձեց ամենատարբեր ինստիտուտներն ու գաղափարները՝ պետություն, ժողովրդավարություն, կրոն, տնտեսություն, հեգեմոնիա և այլն։ Ցուցակից չի խուսափել  նաև ազգը։ Ազգի և սոցիալիզմի գաղափարները, որ միաժամանակ են ծնվել, սկսեցին անխուսափելիորեն մերձենալ։

Եվ ահա, կրկին վերադառնում ենք 19-րդ դար, երբ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սոցիալիզմը սկսեց ձեռք բերել տեսական, «գիտական» գաղափարական ձևեր և որպես բանվորական շարժում՝ գործնականորեն իրականացվեց։  

Միանգամից նշենք այն փաստը, որ առանձին մի երկրում սոցիալիզմի կառուցման միտքը հնչել էր արդեն «օրթոդոքսալ մարքսիզմում» (ռևիզիոնիզմ, ռեֆորմիզմ), որը տվյալ տարբերակում նկարագրել է առավել զարգացած կապիտալիստական երկրներում զարգացման ճանապարհով սոցիալիզմի կառուցումը, նույնանման պատմական օրինաչափություններին համապատասխան՝  նախորդ տնտեսական համակարգերի ծագումը։

Կյանքի իրողությունները այդ թեզիսը, բնականաբար, ենթարկել են ազգային պետությանը։

Պետական իշխանությունը հիմնվում է ազգային ինքնորոշման վրա։ Այդ պատճառով սոցիալիզմը պատմական օրինաչափությունների անհաղթահարելիության պատճառով միշտ դարձել է, առաջին հերթին, ազգային։ Այդպիսի հատկություն այն դրսևորում է իր հաստատման և զարգացման ընթացքում մինչ օրս, քանի դեռ չի աղավաղվում հեղափոխական տեսական և քարոզչական պաթոսով։ 

ԽՍՀՄ-ում սոցիալիզմը դարձավ ենթակա համաշխարհային հեղափոխության հեգեմոնիայի կայսրապետական գաղափարին, ինչն էլ կործանման հասցրեց նրան․ սոցիալիզմը կառուցվում էր հանուն սոցիալիզմի հեգեմոնիայի, իր իրական նպատակներից, որոնք էին՝ սոցիալական պաշտպանվածությանն ուղղված աշխատանքները, հասարակության ապահովությունը, այն հեռացել էր։ Սակայն այն կառուցվում էր մեկ պետության սահմաններում՝ մեծ մասամբ հենվելով ազգային էության վրա, հիմնական համարված ազգի ողնաշարի վրա։ Իսկ քանդվում էր դրսից՝ ինչպես մեկ ազգի հովանու ներքո գտնվող միասնական կայսրության հեգեմոնիայի գաղափարներով, այնպես էլ ինտերնացիոնալ կապիտալի հեգեմոնիայի գաղափարներով, նաև այդ կապիտալի ստրուկների ինտերնացիոնալ հեգեմոնիայի, ովքեր սեփական էլիտայի պայքարի ընթացքում փորձում էին քանդել միմյանց հիմքերը։

Սոցիալ-քաղաքական ճեղքվածի և սոցիալիստական ու բուրժուական համակարգերի պատմամշակութային հասարակությունների հետ լարված հակամարտ հակասությունների համար արյան հսկայական գին վճարվեց։ Արդյունքում կապիտալիստների և կոմունիստների ինտերնացիոնալները (խմբավորումները) կործանեցին ազգը և սոցիալիզմը՝ հանուն համընդհանուր պրոլետարական ամբոխի,  ոմանք էլ պարզապես տապալեցին իշխող դասակարգին, որպեսզի պրոլետարացումը խլեն հակառակորդների ձեռքից՝ զանգվածներին խոստանալով «ամեն ինչ» և սոցիալիզմ, հանուն իրենց խանդավառության։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սոցիալիզմը հեգեմոնիա չէ և ազգից դուրս իրագործելի չէ։ Այն նույնպիսի հակահամապարփակ ֆենոմեն է, ինչպիսին ազգն է։ Սոցիալիզմը ներքուստ միասնական համայնքի վրա հիմնված կացութաձև է, ինչպիսին կարող է լինել միայն ազգը։ Սոցիալիզմը հիմնվում է ազգի վրա, որից հետո միայն տարածվում է  սոցիումի ծայրամասերում և ամբողջ պետական օրգանիզմի վրա։

Նոր սոցիալիզմի էությունը կարող է լինել ազգային պետությունը։ Իզուր չէ, որ ասիացի կոմունիստներն իրենց պետությունները որակել են որպես «ազգային հանրապետություն», թեև այդ երկրներում դեռևս տիրում է «պրոլետարիատի դիկտատուրան»։  Սոցիալիզմը չի կարող լինել ոչ դիկտատուրա, ոչ դեմոկրատիա, ոչ էլ որևէ միջին մի բան։ Սոցիալիզմի խնդիրն է՝ տալ այնպիսի կառավարման ձև և պետության կառուցվածք, ինչպիսին մինչ օրս դեռ չի եղել պատմության մեջ, որը պետք է հնարել, ավելի շուտ տառապանքով օրգանապես աճեցնել։  

Եղել են նաև «առաջնորդի մոլուցքի», «անձի պաշտամունքի», «պրոլետարիատի դիկտատուրայի», «միակուսակցական համակարգի» փորձեր, որոնց դեպքում ժողովրդավարություն չի եղել։ Եղել է նաև «հասարակության դեմոկրատացման», «սոցիալական պետության» փորձ, որի դեպքում չի եղել հեղինակություն, ազգային ընդհանրություն,  միասնական կամք և կարգուկանոն։

Պատմությանը և նոր սերնդին տրված է քանդել այդ ամբողջ սոցիալական հակասությունների գորդյան հանգույցը։

Թերևս, շատ փիլիսոփաներ համարում են, որ սոցիալիզմի կառուցման և մշակութային ազգերի զարգացման  ակնհայտորեն առավել բնական և օրինաչափ մոդելը ազգային սոցիալիզմն է։

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ