Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը

01 Նոյեմբերի 2015

Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.

Մեկը-դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.

Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող,

Կերտում է կյանք նրանց հունով սոցիալիզմի Ուսուցիչը մեր երրորդ։

Ե․ Չարենց

Խորհրդային ժամանակներում ամբողջ բազմազգ  միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մեկ գաղափարախոսություն, որը հիմնված էր Մարքսիզմի սոցիալիստական գաղափարաբանության վրա։ Սակայն հետագայում այն անվանեցին ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, թվում էր, թե խոսք չի կարող լինել յուրաքանչյուր ժողովրդի ազգային գաղափարախոսության մասին։ Մեր հանրապետությունում այնքան էլ  նկատելի  չէր ազգասիրության և ազգայնամոլության միջև անջատիչ սահմանը։ Երկրում իշխող գլխավոր գաղափարախոսությունը քողարկված էր ազգային գաղափարախոսությամբ, որը զուգակցվում էր բազմազգ ժողովուրդների բարեկամությամբ երկրում իրականացվող տնտեսական, քաղաքական, մշակութային գործունեությամբ։ Նման բարենպաստ պայմանները հնարավորություն ընձեռեցին հայ ժողովրդի աննախադեպ զարգացման համար, նրա գիտության, մշակույթի, տնտեսական վերելքի, ինչպես նաև աշխարհաճանաչ  մտավորականության ձևավորման և զարգացման համար։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժողովուրդը ոգևորված ժողովրդավարական նոր գաղափարներով, փորձեց մասնակից դառնալ համաշխարհային այդ գաղափարին, որ դեմոկրատական անունն ստացավ, չնայած միջազգային ճանաչում ունեցող և միջազգային քաղաքական հանրաճանաչ գործիչ Ու․ Չերչիլը շատ դիպուկ ասել է․ «Դեմոկրատիան էլ մի բան չէ, բայց համաշխարհային մարդկային գիտակցությունն առայժմ դա է տվել աշխարհին»։

Ի տարբերություն շատ ժողովուրդների, հայերը տեր չկանգնեցին 70 տարվա իրենց ստեղծած  ազգային արժեքներին, այն լիովին հանձնեցին ՀՀՇ-ի կեղծ ժողովրդավար բախտախնդիրներին, որոնք էլ մանկապարտեզի երեխաների պես խաղալիքների համար միմյանց հրմշտելով, սկսեցին ընտրել, թե որ գործարանը և արտադրական ձեռնարկությունն է անհրաժեշտ թալանի համար, ինչպես Դերենիկ Դեմիրճյանն էր ասում Քաջ Նազարի շուրթերով՝ տղե՛րք, երկրում գողություն կա, թալանը լավ պահեք։

Մեր կյանքի անցած 25 տարին ապացուցեց, որ այդ կեղծ ժողովրդավարները հուդայական և սատանայական քողի տակ իշխանություն են զավթել, որոնք եղել են ազգի ներքին թշնամիներ։ Վերհիշենք Հերոստրատեսին՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Արտեմիսի տաճարն այրողին, ով, թեկուզ ազգադավի, դավաճանի փառքով, մտավ պատմության մեջ։ Իսկ կեղծ ժողովրդավարները խավարի տիրակալ ԼՏՊ-ի գլխավորությամբ արդեն զբաղեցնում են հայ ժողովրդի ներքին թշնամիների առաջին հորիզոնականը, իրենից բավական հետ թողնելով Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, ով Անի քաղաքը և Բագրատունյաց հարստությունը հանձնեց Բյուզանդիային։

Այսօր չպետք է հապաղել, կառուցվածքային կերպարանափոխման պետք է ենթարկել հայի կենսաշխարհը։ Երկիրը մաքրենք  և ախտահանենք ԼՏՊ-ների և բաբիկների հիմնադրած օրենքներից, որքան էլ փորձենք նրանց ստեղծած Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, միևնույն է, դա նմանվելու է նրանց հագով կարված հնամաշ բաճկոնի կարկատանին։ Այն պետք է դեն նետել և նոր սահմանադրություն մշակել՝ հիմքում ունենալով գաղափարական, իսկական սոցիալիզմ և մեր բազմադարյան պատմության մեջ նոր էջ բացենք, նոր համակարգ ձևավորենք՝ իր ազգային գաղափարախոսությամբ, պետականամետ, պետականատեր հասարակություն ձևավորենք։

Պետության երթի ճշմարիտ ուղենիշը՝ կողմնացույցը, ազգային գաղափարախոսությունն է, իսկ դրա բացակայությունը ժողովրդին դարձնում է տարերքի քմահաճույքին, ճգնաժամին դիմակայելու անկարող։ Ազգային գաղափարախուսություն չունեցող ժողովուրդը մեծ կորուստներ  է ունենում, երբեմն էլ ենթարկվելով անհատական կամ խմբային շահերին երկիրը հասցնում է կործանման։

Ազգային գաղափարախոսությունը վերկուսակցական է իր էությամբ ճկուն յուրաքանչյուր իրադրության մեջ, որն ունենում է այլընտրանքային տարբերակներ՝ ճգնաժամերին դիմակայելու և քիչ կորուստներով իրավիճակից դուրս գալու, պահպանելով  կենսական նշանակություն ունեցող ձեռքբերումները։

Անհատական և խմբային շահերը ստորադասվում են համազգային շահերին, որը կարելի է հարաբերական համարել, երբ հայրենիքը գլորվում է դեպի կործանում, անհատները և խմբավորումները ինչպիսի ձեռքբերում էլ ունենան՝ կորցնում են և ապաստան գտնում օտար երկրներում։ Ազգային գաղափարախոսությունը համազգային մտածողության բևեռացում է, որի նպատակն է ազգ-պետություն ստեղծելը, այնտեղ արտացոլված է դարերով անցած մշակույթը, ազգային նկարագիրը, հոգեբանությունը և ազգային հոգեկերտվածքը։

Հարգելի ընթերցող, միասին տրամաբանենք, թե ինչ կտար մեզ ազգային գաղափարախոսությունը, եթե այն մշակեին ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո, եթե խավարի տիրակալն իր «արհեստավարժ տղերքով» չլիներ նոր անկախացած պետության ղեկին, նրանց փոխարեն ընտրվեին հայրենասեր և ազգային արժեքները գնահատող ազգանվեր հայեր։ Այսօր Հայաստանը կլիներ մոտ վեց միլիոն բնակչություն ունեցող հզոր արդյունաբերական, զարգացած գյուղատնտեսությամբ պետություն։

Խորհրդային տարիներին Հայաստան էր մտնում օրական 30 գնացք, իսկ այսօր՝ ոչ մի վագոն, Հայաստանն 180 պետության վաճառում էր իր արտադրանքը, այսօր Եվրոպային հումք է վաճառում, ինչը բնորոշ է հետամնաց ագրարային երկրներին։ Հայաստանում աշխատող 800 խոշոր գործարանների 30 %-ը զինվորական արդյունաբերության համար արտադրանք էր պատրաստում, գիտական և մշակութային հզոր կենտրոններ, միջազգային նշանակություն ունեցող կառույցներ ուներ։

1962 թ․ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կազմակերպված տոնավաճառում մեր «Նայիրի» և «Հրազդան»  հաշվիչ մեքենաների առաջին գնորդները գերմանացիները դարձան։ Երկրի Արբանյակի ղեկավարման հայտնագործությունը հայ գիտնականի մտքի արգասիքն է։ Գիտական մտքի վրա հիմնված նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիայի արտադրությամբ Խորհրդային Միության մեջ մեզ հավասարը չունեինք։ Երկրում ձևավորվել էր գիտնականների և ինտելիգենցիայի մի հզոր բանակ, գիտնականներ և կազմակերպիչներ էինք արտահանում։ Աշխարհի քարտեզի վրա Հայաստանը մի փայլատակող աստղ էր իր գիտահետազոտական աշխարհաճանաչ գիտական ինստիտուտներով և գիտական ակադեմիաներով։ Աշխարհաճանաչ արվեստագետները զարդարում էին իրենց ելույթներով աշխարհի ամենաբարձր բեմահարթակները, ձևավորվել էր խստապահանջ հասարակություն՝ գիտության և մշակույթի գնահատման բնագավառում։

Ազգային գաղափարախոսություն ունենալով կկանխեինք ճակատագրական սխալները, որն այսօր թանձր մառախուղի պես նստել է հայ ժողովրդի ուսերին։ Ազգային գաղափարախոսությունը կօգներ հասկանալու համաթուրքական շրջապատում մեր ապագա քայլերը, երրորդ ուժի անհրաժեշտությունը, ռուսների հետ մեր երեք հարյուր տարվա բարեկամության և նրա ռազմավարական գործընկերը դառնալու հետագա ճիշտ կողմնորոշումը։

Մենք երկու անգամ անկախություն ենք ձեռք բերել․ առաջինը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո, մյուսը՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Մեր անկախության հանրաքվեն պատմության մեջ կհիշվի որպես ԼՏՊ-ի ռեժիսորությամբ լավագույն թատերական ներկայացում, քանի որ ստիպված պիտի անկախ լինեինք, անգամ եթե ազգովին դեմ քվեարկեինք։ Երևի ավելորդ է հիշելը, որ հանրապետության տոնացանկում չկար Անկախության օրը։ Եթե խավարի տիրակալը ուշադիր կարդացած լիներ Մեծն Թումանյանին, ով նշել է․ «Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ՝ ամեն կողմից դռները փակ, միակ դուռն էլ, որ բաց է՝ տաճիկ ասկյարի համար է, այդ անկախությունը չենք ուզում», ապա նա չէր քարոզի, որ Թուրքիան կյանքի ճանապարհ է, թե Օսմանյան կայսրությունում հայերն ապրում էին բնականոն կյանքով, կամ ազգային ազատագրական պայքարը հորինված առասպել է և այլ հակազգային գաղափարներ, եթե, իհարկե, նա չլիներ Արևմուտքի գործակալ։    

Մյուս գործակալը ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն էր, ով Ազգային ժողովի նիստի ժամանակ Հայրենական պատերազմի մասնակիցներին հայտարարեց թե․ «ում համար կռվել եք՝ ռուսների, ուկրաինացիների, գնացեք՝ թող նրանք էլ ձեզ արտոնություններ շնորհեն»։ Եվ այսպիսի անառողջ մարդիկ ժողովրդի համար օրենքներ են մշակել։

Զարմանալի չէ, որ ազգի ներքին թշնամիներին վստահվել է պետության ղեկավարման գործը, տեղին է ասել, որ անհրաժեշտ է հայ կոմունիստների շառաչուն ապտակը ԼՏՊ-ներին, արարքցյաններին։ Նրանք իրենց «արհեստավարժ տղերքի» հետ  պետք է հայտնվեն Բրյուսելի հիվանդանոցների վերակենդանացման բաժիններում, ուշքի գան սեռափոխված վիճակում և անդամագրվեն եվրոպական կենցաղավարման աղբանոցի համասեռամոլների ակումբներից մեկում։

Շարունակելի

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ