Դասեր՝ նոր ձախ հոսանքներից: Լատինական Ամերիկան և 21-րդ դարի սոցիաալիզմը. Խուսափել սխալներից

20 Փետրվարի 2018

Արդեն մեզ ծանոթ է Չիլիական հոգեբույժ, գրող, ժուրնալիստ և հրապարակախոս՝ Մարթա Հարնեքերը: Նա համարվում է ձախ հոսանքի Լատինական Ամերիկայի տեսաբաններից մեկը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է, և որը մեծ ազդեցություն է գործել Լատինական Ամերիկայում ձախ հոսանքների շարժման վրա: Ստորև կանդրադառնանք նրա որոշ մտքերին, որը կարծում ենք, անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի համար իր հայրենիքում արդար համակարգ ստեղծելու գործում:
Ավելի քան 25 տարի առաջ, ձախ ուժերը Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում անց էին կացնում շատ դժվար ժամանակաշրջան: Բեռլինի պատը քանդվել էր, Սովետական Միությունը փլուզվել էր, Սանդենիստների հեղափոխությունը պարտվել էր 1990 թվականին և Կենտրոնական Ամերիկայում հեղափոխական ուժերը ստիպված դեմոբիլիզացվել էին: Միակ երկիրը, որ հեղափոխության դրոշը բարձր էր պահել՝ Կուբան էր, չնայած շատերը ասում էին, որ օրեր են մնացել Կուբայի համակարգի տապալմանը: Այս բոլորը նկատի ունենալով շատ դժվար էր պատկերացնել, որ 25 տարի անց, ձախ հոսանքի ղեկավարները կղեկավարեն Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը:
Սովետական Սոցիալիզմի պարտությունը դժվար պայմաններ ստեղծեցին Լատինական Ամերիկայի ձախերի համար՝ հատկապես Մարքսիստ-Լենինիստ ձախերի: Մարքսիստ-Լենիսնիստները շատ դասեր քաղեցին Կենտրոնական Ամերիկայի պայքարից ու Կոլոմբիայի հեղափոխականների շարժումից, և սկսեցին վերացնել շատ շեղումներ ու սխալներ, որոնք նրանք կատարել էին 1960 և 70 - ական թվականներին, իսկ պատճառը համարում էին Բոլշևիկյան կուսակցության մոդելի նկատմամբ ոչ քննադական մոտեցումը:
Կարելի է նշել հետևյալ շեղումները՝
1-Ավանգարդիզմը, վերտիկալիզմը (Ուղղահայացություն), և ավտորիտարիզմը, որոնց արդյունքում շարժման բոլոր ուղղությունները, ղեկավարության պարտականությունները, պայքարի պլատֆորմը, լուծվում և որոշվում էին կուսակցության հրամանների հիման վրա, հետևապես անտեսվում էին հասարակական շարժման հարցը, որը և կանխում էր ծրագրված ընդհանուր շահերի համար հասարակության մասնակցությունը:
2-Թեորիզմ և դոգմատիզմ, որը տանում էր դեպի ռազմավարության ճշտում: Ռազմավարության ամենամեծ նպատակը ծրագրավորումն էր, այսինքն պայքարը ազգային անկախության և սոցիալիզմի համար, բայց առանց որևէ պատմական իրավիճակների կոնկրետ անալիզի:
3-Խեղաթյուրված ենթադրություն կամ սուբեյկտիվություն պատմական իրականությունների վերլուծության մեջ: Ոչ հարմար ռազմավարություն և տակտիկաների օգտագործում, որոնք անկարող էին տեսնելու հեղափոխության սոցիալական սուբեյկտի պատմական յուրահատկությունը: Նշանակում էր անտեսել էթնիկ պայքարները, մշակութային և քրիստոնեական, ժողովրդական շարժումները:
Հաջորդ սխալը այն մտածելակերպն էր, որ հեղափոխությանը դիտում էին որպես մի հարձակում՝ ջախջախել ռազմատենչ փոքրամասնությանը ու օգտագործել իշխանությունը ժողովրդի հարցերը լուծելու ուղղությամբ, և ոչ թե դեմոկրատիան արժևորելու և նրան բարձր տեղ հատկացնելու մոտեցում, որը նույնիսկ պատճառ էր դառնում, որ տարածություն առաջանա հեղափոխական և դեմոկրատիկ ուժերի միջև: Եղած դեմոկրատիան հասկացվեց որպես սոցիալ դեմոկրատական ուժերի դաշինք և թվում էր թե հեղափոխական կամ ձախ ուժերը դեմոկրատիկ չեն: Սովետական Միության սոցիալիզմի պարտությունից հետո ձախերը սկսեցին հաղթահարել այս սխալը:
Նման սխալների ճշտման գործում դերակատարություն ունեցան տարբեր գործոններ, որոնցից կարելի է նշել Լատինական Ամերիկայի ձախերի կողմնորոշումները: Օրինակ, Սանդենիստների հեղափոխությունը լույս սփռեց այս նոր մոտեցումների վրա, այն նոր հայացք նետեց այն բաներին, որոնցով գործեց քաղաքականապես իր հաղթանակի ճանապարհին՝ հեղափոխական նոր իշխանությունում իրենց քաղաքական պլուրալիզմով նախարարներ նշանակելով ռադիկալ հոգևորականների: Սալվադորյան հեղափոխականների կոմունիստ ղեկավար Ժորժ Սչաֆիկ Հանդալը առաջիներից էր, որ շեշտում էր, թե նոր՝ Լատինական Ամերիկայի հեղափոխության սուբյեկտը չպետք է լինի միայն բանվոր դասակարգը, գոյություն ունեն նոր հեղափոխական սոցիալական սուբյեկտներ, հետևաբար հեղափոխական պրոցեսները չպետք է ղեկավարվեն միայն կոմունիստների միջոցով: Գվատեմալայի հեղափոխական մի խումբ, որ կոչվում էր աղքատների զինված հեղափոխականներ, առաջին քաղաքական կազմակերպությունն էր, որն իր մեջ ընդգրկում էր բնիկ ժողովրդին և համարվում էր հեղափոխության առաջ տանող հիմնական ուժը:
Այսպիսով մարդիկ սկսեցին հասկանալ, որ նոր քաղաքական կազմակարպությունը պետք է հավատարիմ և կապի մեջ լինի հասարակության և ժողովրդական սեկտորների հետ: Այսպիսի մոտեցումը պատճառ կդառնա գործունեության համար ունենալու հասարակական բազա, ընդգրկվելով մի ընդհանուր դաշինքում, որտեղ կան տարբեր ազգեր, մշակույթներ, ցեղեր և տարբերություններ: Նրանք նույնպես սկսեցին տարբեր լեզվով խոսել ու հարգել տարբերությունները:
Նրանք որոշեցին անցնել հեգեմոնիայից, այսինքն չղեկավարել վերևից, դիրքեր գրավել ու հրամաներ արձակել: Հրաժարվեցին իրենց քաղաքականությունը ուժով գործադրելուց: Նրանք սկսեցին հասկանալ, որ սա հաղթելու գլխավոր հարցերից էր, ընդունեցին հասրակության լայն խավերին՝ իրենց կազմակերպությունների սեփական քաղաքականության հետ:
Ձախերը նաև սկսեցին հասկանալ, որ իրենց դերը պետք է լինի տարբեր օրակարգեր կոորդինացնելը և ոչ թէ վերևից միայն մեկ օրակարգերի մշակելն ու թելադրելը: Նրա դերը՝ ուղղություն տալն ու հնարավորություն ստեղծելը և միասին քայլելն էր, և ոչ թե տեղափոխումները և մարդկանց չեզոքացնելը և մի կողմ դնելը: Ձախերը հասկացել էին սովորելու և լսելու դերը ճիշտ ախտորոշումներ կատարելու գործում, զգուշությամբ լսելու, թէ ինչ է առաջարկում ժողովուրդը լուծումներ գտնելու հարցում: Ձախերը վերլուծել ու հասկացել են, որ պետք է օգնել ժողովրդին, որովհետև նրանք հիմնական դերակատարներն են:
Վերջապես ձախերը հասկացան, որ դեմոկրատիան ժողովրդի ամենասիրված դրոշն է, և դեմոկրատիայի համար պայքարը չի լինի անջատել սոցիալիզմի համար պայքարից, որովհետև միայն սոցիալիզմի ներքո հնարավոր կլինի դեմոկրատիան ամբողջովին զարգացնել և իրագործել: Եթե այս իրականությունը մենք ընդունենք, հետո հնարավոր կլինի հասկանալ վերջին տասնամյակներում, ինչ է պատահել Լատինական Ամերիկայում:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան, փետրվար 2018 թ.

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ