Թե նախագահ,թե գեներալ
Արածներից չեն ամաչում,
Խառնվել են գայլ ու ոչխար,
Հայրենիքից Հայն է փախչում:
(Ն. Պետրոսյան)
“Իրավունքի” դեկտեմբերի 18-ի N 139 համարում զետեղված էր Ռ. Քոչարյանի եղբոր դստեր՝ տիկին Իրինա Քոչարյանի հարցազրույցը՝ “Ժամանակն է եկել՝ հավաքվելու Ռ. Քոչարյանի առաջարկած Կոնցեսիա-1 գաղափարի շուրջը” հոդվածը, որտեղ նվում է, որ տիկին Քոչարյանը իր ամուսնու հետ մասնակցել է Անյուտա Հակոբյանի կողմից կազմակերպած երկարատև ակցիային, մի քանի գիշեր անցկացրել են փողոցում, Ռ. Քոչարյանի աջակիցների հետ միասին և միաժամանակ նշելով, որ իր երախտիքի խոսքն է ասում, նրանց անկեղծ մղումի համար: Բայց աջակիցները իրո՞ք անկեղծ են, թե շահադիտական ենթատեքստ կա նրանց այդօրինակ մղումի մեջ, որ աջակցում են Ձեր հորեղբորը: Տիկին Քոչարյան, ցանկալի է հստակեցնել, Ձեր ամուսինը և անկեղծ մղումով գնացող այդ աջակիցները չեն վիրավորվել, երբ Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս ասել է, թե “Հայաստանում տղամարդ չկա”, ինչպես են կուլ տվել այդ ստորացուցիչ բնութագրումը: Ես հայ կոմունիստս, Ձեր հարցազրույցին արձագանքում եմ, ոչ թե նրա համար, որ Ձեր հորեղբայրը յուրօրինակ թալանչի է, մեծամիտ, ինքնասիրահարված իր գավառական կերպարին, այլ նրա համար, հուդայական առեղծվածը ստորացրել է Հայաստանում ապրող տղամարդկանց, սակայն ով է այդ ծակ շալվարը Լաչինում թողած մարդը, որ վիրավորել և ստորացրել է Հայաստանի տղամարդկանց: Իմ աշխատանքային գործունեության տարիներին, երբ Ղարաբաղի նախկին կոմկուսի քարտուղար Հ. Պողոսյանի հետ շփումներ կային, Ռոբերտների և Սերժերի գոյությունը չեմ նկատել: Ամեն մի մոլի չարագործն է փորձում համոզել, որ իր կատարած հանցագործությունը առանձնապես էական չէ և պայմանավորված է անհրաժեշտությամբ: Բնությունը յուրաքանչյուր մահկանացուին շնորհել է տրամաբանություն, ճիշտ ընկալելու համար վերհիշենք փիլիսոփա Արիստոտելին, երբ նա բացահայտեց տրամաբանությունը որպես փիլիսոփայության կատեգորիա, ուրախությունից 40 ոչխար մորթեց, և այդ օրվանից ոչխարների մոտ չկա տրամաբանություն, երևի թե այդ նույնից օգտվում են են երկրորդ նախագահի աջակցողները:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ