Ամիսներ շարունակ սպառնալիքներից հետո Թուրքիան PKK-ի դեմ պայքարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին իր ռազմական հարձակումները սկսեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Միաժամանակ նրանք օդային ռմբակոծություններ են իրականացնում այդ շրջաններում: Հիմնական հարցը այն է, որ արդյո՞ք այս հարձակումը կանխագուշակելի էր, եթե այո, ինչո՞ւ Սիրիայի քուրդերը կրկին անգամ վստահեցին ամերիկացիներին և Սիրիայի կենտրոնական իշխանության հետ համագործակցելու փոխարեն վստահեցին ամերիկացիներին ու նախագահ Թրամփին և վերածվեցին, որպես ԱՄՆ-ի ցամաքային ուժը Սիրիայում: Քուրդերի թիկունքի դատարկումը ԱՄՆ-ի կողմից կարելի է որպես ետևից դավաճանական հարված համարել ու կրկին համոզվել, որ ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չի կարող լինել:
Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտման դեմ: Այս միջազգային փաստաթղթում հաստատվում է, որ ըստ «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի» «Ոչինչ չպետք է վավերացնի կամ խրախուսի ցանկացած գործողություն, որը մասնակի կամ ամբողջական խախտում է ինքնիշխան և անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, իր գործողություններում պահպանելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը»:
Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ ինքը հեռու է քաղաքակիրթ պետություն կոչվելու իրավունքից և ոչ մի տարբերություն չկա ներկայիս Թուրքիայի և երիտթուրքական կառավարության միջև։ Հույս ունենանք, որ քաղաքակիրթ Եվրոպան դասեր կքաղի պատմության էջերից։
Սիրիայի ճգնաժամի և երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական ու զինված տարբեր խմբերի աշխուժացումով, հենց սկզբից Սիրիայի պետությունը և բանակը համաձայնվեց, որ քրդական շրջանների ղեկավարումը հանձնել քուրդերին և նրանք ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ընթացքում չեզոք դիրք ունենան Սիրիայի պաշտոնական պատերազմի ժամանակ ահաբեկիչների հետ ու հավատարիմ մնան Սիրիայի ամբողջականությանը:
Թուրքիան նախկինում քանի հարձակում է իրականացրել քրդաբնակ քաղաքների վրա, որոնցից կարելի է հիշատակել Էֆրին քաղաքի վրա հարձակումը, որտեղ բնականաբար քրդական զինված ուժերը չէին կարող դիմադրել ՆԱՏՕ-ի անդամ և Թուրքիայի կլասիկ բանակի դեմ: Էֆրինը բռնագրավվեց ու ոտնահարվեց Սիրայի ամբողջականությունը: Սիրիայի քրդական որոշ կուսակցությունների ղեկավարությունը Ամերիկայի հույսով մնացին ու Դամասկոսի իշխանության հետ չհաշտվեցին ու ծանր պարտություն կրեցին:
Թուրքիան իր այս հարձակումով նպատակ է հետապնդում գրավել հետևյալ քաղաքները՝ Կուբանի, Սերին, Էյն Իսա, Ղամիշլի, Դերզոր, Ռեղա և ԹելԱբիզ և նավթային շրջան՝ Ռեմիլանը: Նրանք նպատակ ունեն նաև փախստականներին տեղափոխելով իրենց գրավված տարածքներ փոխեն բնակչության կազմը ի վնաս քուրդերի և ունենալ իերն ենթակա շրջաններ:
Մենք գտնում ենք, որ այս ներխուժումը պետք է դատապարտվի աշխարհի բոլոր երկրների հատկապես սահմանամերձ երկրների, Ռուսաստանի, Եվրոխորհրդի, արաբական ամբողջ աշխարհի և ՄԱԿ-ի կողմից ու միևնույն ժամանակ գործնական քայլեր պետք է վերցնվեն Թուրքիայի ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ: Մեր հայ հայրենակիցները Սիրիայում նաև գտնվում են վտանգի ներքո, ողջունում ենք ՀՀ արտգործախարարության դատապարտումը և այդ ուղղությամբ վերցրած գործնական քայլերը: Ողջունելի է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատապարտումը, որը կատարվեց հոկտեմբերի 10-ին կառավարական նիստի ժամանակ:
Հայ Ձախ Ֆորում, 2019 թ. Հոկտ. 11, Երևան