Համերաշխություն բնության հետ

24 Օգոստոսի 2019

Հանքարդյունաբերությունը որպես տնտեսական կարևոր ոլորտ՝ չի կարող որևէ տնտեսական ուղղվածությունից հեռու մնալ: Հանքարդյունաբերության վնասն ավելի մեծ է մեր հայրենիքի համար քան շահույթը, սակայն օգտագործման ծայրահեղ դեպքում՝ գերադասելի  է կրել ազգային բնույթ: Մեր կառավարությունը, պետական տարբեր այրեր եվ վարչապետը նշել են, որ երկրի բոլոր բնական պաշարները պատկանում են ժողովրդին: Սա առաջադիմական և ազգային մոտեցում պետք է համարել, սակայն նախկին իշխանություններից ժառանգած քաղաքականությունը այդպես չի եղել ու դժբախտբար մեր շահագործվող հանքերը հանձնվել են օտարերկրյա կամ ներքին անհատ գործատուներին: Արտասահամնացի կամ ներքին գործատուների հիմքը, որպես կապիտալիստներ դրանց շահույթն է ու ըստ իրենց էության, հնարավորինս կաշխատեն քիչ ծախսելով՝ մաքսիմալ շահույթ ստանալ:
Մեր կառավարությունը պետք է, ինչպես բազմիցս  արտահայտվել է, գործնականում ցույց տա, որ ժողովրդի  ու բնության կողմից տրված մեր ազգային հարստության լավ պաշտպանն է ու հուսախափ չանի ժողովրդին և ամենալավ ձևով է օգտագործելու նրան վստահված երկրի հարստությունները: Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է գործադրի հետևյալ քայլերը՝
1-Նոր պայմանագրեր չկնքել որևէ ներքին կամ արտաքին գործատուների հետ՝ հանքերի շահագործման ուղղությամբ:
2-Հանքերի շահագործման կապակցությամբ նախկին իշխանավորների հետ կնքված որևէ պայմանագիր չերկարացնի:
3- Նախկին իշխանությունների կողմից կնքված հակաժողովրդական պայմանագրերը խիստ հսկողության տակ վերցնել ու պահանջները նրանց նկատմամբ բարձրացնել: Պահանջել 100 տոկոսով պահպանել բնապահպանության նորմերը և օգտագործել աշխարհի ամենաբարձր տեխնոլոգիանները այդ ուղղությամբ:
4-Ամեն կերպ աշխատել հնարավորինս արագ ձերբազատվել նախկին պայմանագերից, որովհետև դրանք ունեն թալանման ու մեր ժողովրդին շահագործման բնույթ:
5-Պետությունը ինքը՝ ուղղակի համագործակցելով ներքին մասնավոր ընկերությունների հետ, հաշվի առնելով բնապահպանության բոլոր հարցերը՝ օգտագործի հանքերն այն պայմանով, որ մեր երկրում մշակվեն բոլոր  հումքերը և որպես վերջնական ապրանք օգտագործել ներքին շուկայի պահանջները բավարարելու և ավելցուկը արտահանել տարբեր երկրներ:
6-Պետական մասնաբաժինը նման պայմանագրերում պետք է լինի 50 տոկոսից ավելին, որպեսզի ինքը լինի այդ ուղղությամբ քաղաքականություն թելադրողը:
7-Իրական փաստ է, որ եվրոպան ու Ամերիկան շահագռգռված են մեր երկրի նման երկրներից հումքեր տանելու, իրենց երկրներում մշակել ու վերավաճառել մեզ, դրա համար ամեն տեսակի քաղաքական ու տնտեսական ճնշումներ կգործադրեն Հայաստանի կառավարության վրա: Նիկոլ Փաշինյանը պետք է ուժ գտնի ու լավ ըմբռնելով այս իրականությունը դիմադրի նման արտաքին ճնշումնեին:


Հայ Ձախ Ֆորում, 24 Օգոստոս 2019 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ