Այս օրերին Ամերիկայում սոցիալիզմ բառը բոլորի լեզվի վրա է: Ծայրահեղական աջ թևում, Դոնալդ Թրամփը՝ անհանգստանալով առողջաբժշկական ու հարկային գների բարձրացումից, բղավելով ասում է, որ «Ամերիկան երբեք սոցիալիստական երկիր չի լինելու»: Միևնույն ժամանակ Բերնի Սանդերզը հիշեցնում է, որ իր հասկացողությունը «Դեմոկրատիկ Սոցիալիզմից» նման է այն հասկացողությանը, որ 1930- ականներին Ամերիկայի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արծածում էր: Նրա տեսակետից՝ սոցիալիզմը այնպիսի մի հասարակություն է, որտեղ ժողովրդի համար ապահովում է հարմար տնտեսական կյանքի ստանդարդ: Նա Թրամպին քննադատում է, որ կոոպերատիվ տնտեսությունը խառնում է օտարավախության ու տոտալիտարիզմի հետ:
Բոլորը սոցիալիզմի մասին խոսում են, սակայն թվում է, թէ բոլորը նույն պատկերացումը չունեն ու նույն բեմահարթակում չեն: Շատ պատրանքներ կան այս տերմինի մասին: Ի՞նչ է սոցիալիզմը, որո՞նք են նրա տարբերությունը «դեմոկրատիկ» սոցիալիզմի հետ: Արդյո՞ք այդ երկուսը մեկ են, արդյո՞ք դա կարևոր է:
Մարքիստական շրջանակներում սոցիալիզմը հասկացվում է որպես այնպիսի մի հասարակության հատուկ փուլ, որտեղ հավատարիմ են տեսական հիմունքներին, մատերիալիստական փիլիսոփայության և դասակարգային պայքարին: Բերնի Սանդերզի «Դեմոկրատիկ Սոցիալիզմը» չի համապատասխանում այդ ստանդարդների հետ, և թվում է, թէ նրա ասածները ավելի մոտ են պատմական սոցիալ դեմոկրատիային: Նրա առաջ քաշած քաղաքականությունը, օրինակ՝ առողջապահական ծառայություններ, անվճար բարձրագույն ուսում, հարուստներին ավելի բարձր հարկեր, ուժեղ հասարակական ծառայություններ և այլն, սրանք ավելի շուտ նման են այն քաղաքականությանը, որտեղ սոցիալ դեմոկրատները մեծ ազդեցություն ունեն:
Բերնի Սանդերզը «Դեմոկրատիկ Սոցիալիզմի» մասին այսպես է ասում. - Ամերիկայում միակ ճանապարհն է, որը ցույց կտա, որ դուք ուզում եք ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունից առաջ անցնել, այսինքն դեմոկրատական կուսակցության համեմատ ավելի շատ եք քննադատում կապիտալիզմին, ձեզ ներկայացնում են որպես դեմոկրատ սոցիալիստներ:
Աղբյուր՝ ԱՄՆ-ի Կոմկուսի կայք էջ