Դեռևս Սովետական տարիներից 30 տարի պետական կառավարական համակարգը պահող Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հեռանում է պետության ղեկավարի պաշտոնից, դառնում է նախանձելի պետության ղեկավարի դասական օրինակ և ղազախների ամենասիրելի պետական գործիչը, որոնց պահանջով՝ դեռևս իր կենդանության օրոք, նրա արձանը պետք է կանգնեցվի իր հայրենիքում, նման գնահատականին պետք է նախանձենք անռաաջին հերթին մենք՝ հայերս: Որքան գեղեցիկ կլիներ Հայաստան երկրի համար, եթե մենք նույնպես այդպես վարվեինք, ԼՏՊ-ի փոխարեն մի արժանի հայրենասեր, իսկական հայի ընտրեինք, նախագահը թող 30-ի փոխարեն 40 տարի ղեկավարեր, բայց երկիրը զարգացման հունից չհաներ և պետության ղեկավարման շարունակականությունը պահպաներ: Բայց մենք ընտրեցինքմի գարշելի ոճրագործի, որի առաջին հռետորական խոսքը “Թուրքիան կյանքի ճանապարհ է, Օսմանյան կայսրության պայմաններում հայերը ապրել են բարվոք վիճակում, չի եղել եղեռն, իսկ Ազգային ազատագրական շարժումը համարեց հորինված առասպել”, Խորհրդային միությունից ժառանգած հզոր Հայաստանը համարեց “թե սա մեր երկիրը չի, պետք է քանդել և նորը կառուցել”:
Թալանչի ԼՏՊ երկիրը թալանելու պետականորեն օրինականացված հիմքը դրեց, և սկսեց իր մտերիմների հետ երկրի թալանի գործընթացը, պարտադրաբար երկիրը հանձնվեց երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ընչաքաղց չտեսը պետության ղեկավարումը թողեց ինքնահոսի, թալանը մղելով առաջին պլան, ագահ գայլային չկշտացող երախը բացած խժռեց ամեն ինչ, թալանի գործընթացը շարունակեց երրորդ նախագահը՝ իր մտերիմ բարեկամներով:
Թալանված երկրի բնակչության 50 տոկոսը արտագաղթած, յոթ միլիարդ արտաքին պարտքը սերունդներին ժառանգած, նոր ծնված հայը աշխարհ գալով նրա պարանոցին փաթաթված է արտաքին պարտքի մարման գումարի չափը, որ ժամանակին թալանել են ԼՏՊ-Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյան և այս ընդհանուր համայնապատկերում երևում է վարչապետ՝ Ն. Փաշինյանի հուրհացող կամքը և փայլատակող աչքերը:
Պարոն Վարչապետ, Նազարբաևի հրաժարականը Ձեզ որևէ առավելություն չի տալիս, բայց ընդօրինակելու դասական օրինակ է: Նա պետության ղեկավարումից և քաղաքականությունից հեռանալու համար անցումային փուլ ձևավորեց՝ կայուն կառավարման համակարգ թողնելու, քանի որ հակառակ պարագայում ներիշխանական բախումների կհանդիպեր և 30 տարիների ստեղծածը վտանգի ենթարկելով, իսկ այսպես ռազմավարական լծակները իր ձեռքում պահելով, աստիճանաբար պետության ղեկավարի ծանրաբեռնվածությունը կփոխանցի նոր ղեկավարին և պետությունը ներքին ցնցումներից զերծ կմնա:
Հայ հասարակությունը թալանչի 3 նախագահների համար 3 բանտախցեր վաղուց առանձնացրել է, նրանք պետք է լինեն հարևանությամբ և մատչելի հասարակության և զբոսաշրջիկների համար, որպեսզի հասկանալի լինի աշխարհ համար, թե հայը ինչպես է պատժում իր գող, թալանչի, հայրենադավ պետության ղեկավարին: Պարոն վարչապետ, անիծվես, եթե ժողովրդի կամքը չկատարես: Դա նաև իմ ցանկությունն է, քանի որ թալանվածը իմ սերնդակիցների 70 տարիների աշխատանքն է, աշխատասեր հայ ժողովրդի հետ:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ