Այս գաղտնիքը լավ հասկանալու համար այստեղ ներկայցնում ենք որոշ փորձառություններ` Դանիայի բանվորական շարժման աշխույժ հասարակական աշխատանքները, որոնք հիմնականում կատարվում են ներքևից ու ընդհանուր և պետական սեկցիաներում աշխատողների միջոցով, որոնք բանակցություններից հետո ավարտվեցին ընդհանուր պայմանագրերի ստորագրությամբ: Նրանց մոտ լավ զգացվում է «Ներքևից Համագործակցության» պահանջը պետական ընդհանուր սեկցիաների աշխատողների և արհմիությունների ակտիվիստների միջև, որոնք վերաբերում են բանվոր դասակարգին: Հետաքրքիր է, որ նման համագործակցություն ստացվում է բազմաթիվ տարաձայնությունների ու բյուրոկրատիկ կառուցվածքի առկայությամբ: Դանիայում տարբեր արհմիությունների անդամների միջև համագործակցությունը և երբեմն նրանց միացումը իրար հետ, ներքևից ճնշման տակ, տեղի է ունենում գիտակցաբար բանվորական շարժման ուժեղացնելու և իշխանության ու քաղաքապետարանների դիմաց, որպես հիմնական գործատուներ: Նման մի մոտեցման ուշադրություն դարձնելը Հայաստանի բանվորական շարժման և արհմիությունների համար նաև կարող են դասեր լինել:
Բանվորներն ու բանվորական արհմիությունները ի՞նչպես են կարող կողք կողքի գալ: Ինչպես կարելի է բոլոր տարաձայնությունների ու որոշ թշնամական մոտեցումների առկայության դեպքում իրար կողք կանգնել ու համագործակցության ձեռք սեղմել միմյանց հետ: Որն է՞ համագործակցության «Տրամաբանություն»-ը: Ինչը կարող է պատճառ դառնալ, որ հին տարաձայնություններին շատ կարևորություն չտան և անհրաժեշտ համընդհանուր շահերով զբաղվեն:
Դանիայում սկզբից բանվորական արհմիություններն են ձևավորվել, այնուհետև ստեղծել են ուժեղ կառույց: Դրանից հետո էր, որ սոցիալ դեմոկրատիան, որպես բանվոր դասակարգի կուսակցություն, հրապարակ եկավ և դարձավ բանվորական շարժման մեջ ամենահզոր ուժը: Հոկտեմբերյան հեղափախությունից և կոմինտերնի ստեղծվելուց հետո ձևավորվեց Դանիայի Կոմունիստական Կուսակցությունը: Կոմկուսը մրցակցության մեջ է մտնում սոցիալ դեմոկրատիայի հետ: հետագայում առաջացան տարբեր կուսակցություններ, սակայն բոլոր այդ կուսակցությունները հավատում ու համաձայն էին մի բանի և դա այն էր, որ «Չպետք է արհմիություններին և բանվորական շարժման կառույցին» ձեռք տալ: Չպետք է համարել, որ արհմիությունները իրենց կուսակցությունների ստեղծված կամ ենթակա կառույցներն են: Չպետք է կուսակցությունների տարաձայնությունները տարածել արհմիությունների վրա: Կուսակցությունների պառակտումները չպետք է ազդեն բանվորական արհմիությունների վրա: Արհմիություններից ոչ ոք գաղափարի պատճառով դուրս չի դրվում և դրա վառ օրինակը այն է, որ արհմիություններում օտարացիներին չսիրող կուսակցությունների համակիրներին արհմիությունից դուրս չեն դնում, այլ աշխատում են նրանց վրա ազդել և բացատրել ռասիստական քաղաքականության վատ կողմերը:
Պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը