Մեր երկրին անհրաժեշտ են դեմոկրատիկ զարգացումներ՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային բնագավառներում ու կայուն զարգացում: Կայուն զարգացման համար անհրաժեշտ է ազատություն, դեմոկրատիայի հաստատում, աղքատության ու գործազրկության հաղթահարում և դասակարգերի միջև տարածության նվազում: Վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է սոցիալիստական ու ձախ դեմոկրատական ուժերի համախմբման և կոալիցիայի ձևավորման հիմք դնել:
Այդ միավորման ծրագրի հիմնական սկզբունքները և արժեքները լինելու են ըստ հետևյալի՝ խաղաղություն, ազատություն, հավասարություն, հասարակական արդարություն, համերաշխություն, դեմոկրատիա, տղամարդու և կնոջ իրավունքների հավասարություն, ապրելակերպի բազմազանություն, կրոնական, ցեղային, ազգային ու դասակարգային խտրականությունների վերացում և կենսամթնոլորտի պահպանում: Այդ միավորը պետք է պաշտպանի բանվորների, ամսական աշխատավարձ ստացողների ու աղքատների իրավունքները՝ կապիտալի ոտնձգությունների դիմաց:
Միավորը կողմնակից է լինելու դեմոկրատիային և դեմ է լինելու որևէ տոտալիտարիզմի ու դիկտատորիայի: Իշխանությունը պետք է բխի ժողովրդի կամքից ու արդար ընտրության հետևանքով: Պետք է հարգել օրենքը և աշխատել կատարելագործել այն: Պետք է հավատարիմ մնալ ուժի կամ իշխանության սահմանափակումին և քաղաքական պլուրալիզմին:
Մենք գերադասում ենք ու խորացնելու ենք ուղղակի և գործընկերության (Partnership) դեմոկրատիան ու ձգտելու ենք դա փոխարինելու ընտրությունների դեմոկրատիային: Հատկապես ինքնակառավարման, կոլեկտիվ ու այլ տեսքերով:
Միավորը հավատացած է, որ մի մասնիկն է ձախ շարժումից և բարձր է գնահատում նրա ձեռքբերումները անցյալում, միևնույն ժամանակ քննադատելով նրա տեսական ու գործնական անցյալը այն հավատքին է հասել, որ սոցիալիզմը և դեմոկրատիան իրար հետ կապված են: Մեր պատկերացրած սոցիալիզմը գիտակցաբար մի պրոցեսի արդյունք է մարդկային ու առողջ հասարակություն ունենալու ուղղությամբ, որը առաջացնելով սոցիալիստական արժեքներ ու տարածելով այն կձևավորվի այդ արժեքներին հավատարիմ ուժերի համախմբումը և ձևավորումը: