Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական դաշտի սինուսոիդը մոտեցել է զրոյական վիճակի՝ ակտիվացել են քաղաքական դաշտի լուսանցքում գտնվող հիվանդ, հոգեխախտ ազգայնամոլները: Նրանց գիտակցությունը ձևավորվել է կրքերի, զգացմունքների և այդօրինակ հատկանիշներից և նրանք ի վիճակի չեն ըմբռնելու իրենց բաժին հասած դժբախտությունների պատճառները և զոհվում են ու ոչնչանում իրենց կողմից չգիտակցված չարիքների պատճառով, աճուրդի հանելով դարերով խաչքարերի վրա լերդացած հայ ժողովրդի արյունը: Խորհրդային տարիներին կոմունիստների կառուցած հուշարձանները պղծելու նպատակով, Տիգրան Խզմալյանը իր հորինած Եվրոպական կուսակցության անդամների հետ ոչ կոմունիստական Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց է կազմակերպում: Ո՞րն է տրամաբանությունը. դա ընդամենը լուրջ առողջական խնդիր ունեցող, հոգեխախտ Խզմալյանի մանկապարտեզային մակարդակից ցածր, հիվանդ ու պարզունակ մտածելակերպ է, որը նոյեմբերի 29-ին Սովետական Հայաստանի կազմավորման օրը ավարտվեց կոմունիստների բարոյական շառաչուն ապտակով Տիգրան Խզմալյանի վզակոթին: Նոր ԱԺ-ի առաջնահերթ խնդիրը պետք է լինի մշակել մի օրենք՝ Տիգրան Խզմալյանի նմաններին ականջներից ախտահանած թղթով բռնել և նետել քաղաքական աղբանոց: Խոսքս քեզ եմ ուղղում բնության սխալ, թշվառ արարած, եթե այդքան համարձակ ազգայնական ես, ինչո՞ւ չես գնում ԱՄՆ դեսպանատան առջև նման ակցիա կազմակերպելու: Հիշեցնեմ, ամերիկացիները երեք բիոլաբորատորիաներ են կազմակերպել մեզ մոտ: Հայաստանը նստած է պայթյունավտանգ ռումբի վրա: Չէ՞ որ այդ ամերիկացիներն էին, որ գեներալ Հարբուրդի պահանջով՝ 1919թ-ի նոյեմբերին ստիպեցին Հայաստանի վարչապետ Խատիսյանին և Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովին ստորագրել պայմանագիր և Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Վախենում ե՞ս թշվառ ազգայնամոլ, որ ամերիկացիները քեզ քո հայրենի հողի վրա այնպիսի ցցի վրա կնստեցնեն, որ անուննդ էլ կմոռանաս:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ