Արդյո՞ք նվազում է Լատին Ամերիկայի թեքումը դեպի ձախ: Դեպի ձախ թեքումը սկսվել է 21-րդ դարի առաջին տասնամյակում Հոգո Չավերզի մոտեցումներով, որին հետևեցին մյուս Լատին Ամերիկայի երկրները: Ձախ ռադիկալ ուժերը լավ դիրքեր ձեռք բերելով այդ տարածաշրջանում՝ կարողացան համեմատ անցյալի, դուրս գալ Իմպերիալիստական ու հատկապես Ամերիկյան իպպերիալսիտական ուժերի լծի տակից: Նրանք, երբ հասան իշխանության, կարողացան ձեռք բերել իրենց քաղաքական անկախությունը: Այս անկախացումների շնորհիվ էր, որ Կուբան կարողացավ դիմագրավել ԱՄՆ-ի ավելի քան 50 տարվա սանկցիաները: Տնտեսական տեսանկյունից այս երկրները կարողացան թռիչքային ձևով զարգանալ, անցյալում Ամերիկան առժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարհային բանկի միջոցով այդ երկրների կառուցվածքը վերցրել էր մի լծակի իր ձեռքում, հատկապես ցածր խավը մի կողմ էր նետվել: Անկախացումից հետո նրանք կարողացան ունենալ լավ տնտեսական աճ և հատկապես կարողացան կիրառել հատուկ քաղաքականություն ի օգուտ աշխատավորների ու ցածր խավերի օգտին: Լայն մասսաների համար ստեղծեցին հասարակական բարորություն և բարձրացրին մինիմոմ աշխատավարձերը և մոտեցրին կյանքի ստանդարտ մակարդակի ու սուբսիդներ սկսեցին տալ աղքատ խավին:
Միջազգային բարենպաստ պայմանները և ներքին այդ բարեփոխությունները պատճառ դարձան, որ այդ երկրների հեղինակությունը բարձրանա և բոլոր ընտրություններին իրենց ավանդական մրցակիցներին հաղթեն: Նոր ղեկավարությունը ամբողջ երկրի հարստությունը իրենց ձեռքը վերցրին և մինչ օրս էլ իրենց ձեռքում է: Մեծ զանգվածային լրատվամիջոցներ ունեցան ու մեկը մյուսին պաշտպանելով ու թիկունք կանգնելով կարողացան որոշ հեղաշրջումների դեմն առնել, օրինակ Հոգո Չավերզի դիմաց հեղաշրջումը պարտության մատնվեց, սակայն մի քանի տեղեր աջ թևին հաջողվեց հեղաշրջում իրականացնել, օրինակ Հայիթիում, Հենդուրասում և Կարագուաեում, որոնք փոքր երկրներ են և համեմատելի չեն Լատին Ամերիկայի մեծ երկրների հետ:
Մի ուրիշ հարց էլ, որ օգնեց այդ երկրներին, Չինաստանի, Հնդկաստանի հում մատերիալի և գյուղատնտեսական ապրանքների պահանջն էր այդ երկրներից: Հարկ է նշել, որ Լատին Ամերիկյան երկրները հիմնականում համարվում էին նավթ, գազ և գյուղատնտեսական մթերքներ արտահանող երկրներ: Այս նյութերը արտահանելով, նրանք կարողացան կարգավորել ու զարկ տալ իրենց տնտեսությանը:
Լատին Ամերիկայի պետությունները տարաբնույթ են, օրինակ ռադիկալ թևը, որի գլխամասում կանգնած է Վենեսուելան, ոչ միայն իրականացրեց վերոհիշյալ քաղաքականությունը, այլ նաև այդտեղ Բոլիվիայի, Էկվադորի և Գվատեմալայի նման հիմնադիր խորհրդարանի միջոցով սահմանադրությունը փոխեցին, և անցյալի սահմանադրությունը և կառույցը, որտեղ մշտապես երկու հետադիմական ուժերն էին կարողանում իշխանության հասնել, փոփոխության ենթարկեցին ու դեմոկրատացրին ի շահ մեծամասնության մասսաների ու ժողովրդի, խրախուսելով ժողովրդի մասնակցությունը ընտրություներին: Նրանք սահմանափակեցին բուրժուազիային հատուկ արտոնված առավելությունները և միավորները ի օգուտ ցածր դասակարգի և կիրառեցին վերևից ներքև տարածելու քաղաքականությունը, որին հակադրվեցին լիբերալները և բուրժուազիան:
Այսպիսով նկատելի է, որ այդ երկրների բարեփոխությունների ընթացքում լիբերալները պայքարում էին ժողովրդական իշխանությունների դեմ, օրինակ Բոլիվիայում լիբերալները փողոց էին դուրս գալիս և ուզում էին հեղաշրջման միջոցով տապալել իշխանությանը և երբ հեղաշրջումը ժողովրդի դիմադրության հետևանքով չեզոքացվում է, նրանք սկսում են քաղաքական և ոչ օրինական ու տարբեր պրոպագանդական ճանապարհներով պետությանը վարկաբեկել ու տապալել: Դասակարգային պայքարը ուժեղանում է այդ երկրներում, ժողովրդական պետությունները ունենալով ժողովրդական թիկունք՝ կարողանում են բուրժուազիայի դեմ պայքարել:
Լատինական Ամերկյան մեծ երկրների, օրինակ Բրազիալիայի ու Արգենտինայի հարցը մի քիչ տարբեր է: Բրազիլիայում, որտեղ պրեզիդենտ Լոլան էր նախագահ, աշխատավորների կուսակցության գաղափարը այն էր, որ տնտեսությունը պետք է զարգացնել, և որը կզուգորդվի մի շարք հասրակական բարեփոխությունների հետ միասին, սա էլ կբերի տնտեսական զարգացմանը, որը և օգուտ կբերի և աղքատներին և հարուստներին: Այդ իսկ պատճառով այդ երկրներում տնտեսական կառուցվածքը, որ հարուստների օգտին էր, չփոխվեց Վենեզուելայի ու Բոլիվիայի նման: Դրանք ունեն մի կառուցվածք, որը խորը ձևով կոռուպացված է ու ժողովրդի ու պետական շահերի դեմ է: 2008 թ.-ի ճգնաժամը, որը տևեց մինչև 2010 թվական և իր ազդեցությունը թողեց աշխարհի վրա, այդ ժամանակահատվածում պահանջը գյուղատնտեսական ապրանքների և հումքերի նկատմամբ քչացավ: Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունը նաև թուլանալու մի ընթացք ունեցավ, որոնք ամենամեծ գնորդներն էին հում նյութի և գյուղատնտեսական ապրանքների Լատինական Ամերիկայի երկրներից, այդպիսով Լատին Ամերիկյաներկրների եկամուտը նվազում է ու առաջանում է մի շարք տնտեսական դժվարություններ և պետական բյուջեի հավասարակշռության խախտում: Այս պայմաններում էր, որ բուրժուազիան սկսեց իր ճնշումը գործադրել Լատինական Ամերիկայի այն երկրներում, որտեղ իշխանության էին հասել ձախ դեմոկրատները կամ ձախ սոցիալ դեմոկրատները: Լիբերալները կամ բուրժուաները այդ երկների ճգնաժամերի համար մեղավոր էին ճանաչում ցածր դասակարգին ու առաջարկում էին կիրառել «տնտեսական խնայողություն» (թոշակների նվազում, սոցիալական սպասարկումների սահմանափակում և այլն): Իշխող կուսակցությունները ընդունեցին նման քաղաքականությունը հատկապես Բրազիլիայում և Արգենտինայում և կորցրեցին իրենց ժողովրդական բազան: Քանի որ Բրազիլիայի ու Արգենտինայի իշխող այդ կուսակցությունները համակարգային կամ կառուցվածքային փոփոխություններ չէին առաջացրել իրենց երկրներում և իրենք էլ մխրճվել էին եղած կառուպցիայի մեջ, առաջացավ կոռուպցիա այդ կուսակցություններում և խայտառակություններ եղան ու կորցրին իրենց հեղինակությունը: Այդ երևույթը լավ երևում է Բրազիլիայում, որտեղ պաշտոնյանները երկրի նավթային ընկերության հետ չարաշահումներ էին կատարել, բացահայտվեցին ու կուսակցությունը և իշխող համակարգը ձեռքից տվեց իր հովանավորողների մի մասին: Բանվորական կուսակցության որոշ ղեկավարներ նաև ընդգրկված էին այդ կոռուպցիայի մեջ ու որոշները բանտարկվեցին:
«Տնտեսական Խնայողության» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ աշխատավորները և սովորական մասսաները հեռացան բանվորական կուսակցությունից, բացի ադ, միջին խավը կամ դասակարգը նաև, որ նախկինում հովանավորում էին բանվորական կուսակցությանը Բրազիլիայում և որոշ չափով էլ Արգենտինայում, կոռուպցիայի պատճառով երես թեքեցին նրանցից և ավելի շուտ մոտեցան նեոլիբերալներին: Բանվորական կուսակցությունը ընդունել էր կապիտալիստական մի համակարգում լինել ու ստիպված էր աշխատել կապիտալիստական համակարգի խաղի կանոններով, որի ընթացքում կորցնում էր իր ինքնուրույնությունը որպես աշխատավորական կուսակցություն և աստիճանաբար չեր տարբերվում նեոլիբերական կոռուպացված կուսակցություններից:
Վենեսուելայի պարագայում հարցը տարբեր է, Վենեսուելան աշխարհի նավթի մեծ հանքերից մեկն ունի, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը երբեք պատրաստ չի լինում ձեռք քաշել Վենեսուելայից: Երբ ԱՄՆ-ը իր շահերի և մի մաս երկրների բնական պաշարների համար զորք է ուղարկում իրենից շատ հեռու գտնվող երկրներ, օրինակ Իրաք, Սիրիա և այլ տեղեր, պարզ է, որ իր ականջի տակ գտնվող երկրներին բաց չի թողնելու՝ Լատինական Ամերիկային ու այս դեպքում Վենեսուելային: Վենեսուելայի պետությունը երկու ելք ավել չունի, կամ պետք է ռադիկալ դիմադրողականությունը ուժեղացնի այն տնտեսական պայքարի և սանկցիաների դեմ, որ ԱՄՆ-ը հայտարարել է նրա դեմ և միևնույն ժամանակ հասարականացնի պայքարը, և ուժեղացնի ու գործի դնի այն խորհրդային ղեկավարման ձևը, որը որոշվել է նախկինում և հասկանա, որ կիսատ պռատ գործողությամբ չի կարող հաջողել: Կամ մի ամբողջովին հեղափոխություն պետք է անի, կամ էլ եթե կիսատ հեղափոխություն լինի կհանդիպի ռեակցիոն ուժերի ուժեղ դիմադրողականությանը:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան, Սեպտեմբեր 2018 Թ.