Ռուսաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Զյուգանովի բանախոսությունը Մարքսի «Կապիտալի»-ի մասին՝ համաշխարհային կոնֆերանսում

16 Հունիսի 2018

Կոնֆերանսը տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 5-ին, Մոսկվայում: 150 տարի անցել է այն ժամանակվանից, երբ Մարքսն ու Էնգելսը գրեցին իրենց գլխավոր մտքերը: Կապիտալիզմը այս ընթացքում արդար և բարի չի դարձել: Անցյալի նման բուրժուայից մի չնչին փոքրամասնություն ավելի է հարստացել: Անցյալի նման, կապիտալիստների հարստությունը միլիոնավոր մարդկանց տանջալի աշխատանքից է առաջանում: Շահագործումը չի վերացել, միայն շատ բարդ է դարձել: Մարդու կյանքը փոփոխություն է պահանջում:
Մեծ հեղափոխականի, կոմունիզմի տեսության հիմնադիր ու գիտնական Մարքսի ծննդից 200 տարի է անցել: Նրա ծառայությունը մարդկության հանդեպ շատ մեծ է: Նրա ազդեցությունը շատ մեծ է գնահատվում փիլիսոփայության, տնտեսագիտության, հասարակագիտության ու քաղաքագիտության բնագավառներում: Երիտասարդ տարիքում Բոն և Բեռլին համալսարանում Մարքսը պատմություն, փիլիսափայություն և իրավաբանություն է սովորել: Հեգելի ու Ֆոյեր Բախի մտքերից շատ օգտվեց, սակայն ավելի առաջ գնաց ու նոր հայտնաբերություններ արեց ու գրի առավ շատ նյութեր: Հասարակագիտության մեջ պատմական և դիալեկտիկական տեսությունները և տնտեսության բնագավառում նրա հայտնաբերությունները՝ կապիտալիզմի արտադրության տեսության մասին, մեծ ազդեցություն թողեցին աշխարհի տարբեր երկրների ու ազգերի պատմության վրա: Այս տեսությունները առաջացրեց մարդկության հասարակության ազատագրումը շահագործումից և սոցիալիզիմի հաղթության առաջացման անխուսփելիությունից:
Արևմտյան երկրների աշխատավորների օրինակը հետաքրքիր է մեզ համար: Փաստորեն, այդտեղ այսպես կոչված հասարակակենտրոն պետությունը կարելի է համարել ժամանակավոր մի նահանջ կապիտալիզմի կողմից: Սովետական Միության ճնշումների ներքո, կապիտալիզմը գտնվելով ցնցումների տակ, գերադասեց իր եկամուտի մի մասը հատկացնել հասարակության աղքատ խավին: Սովետական Միության փլուզումից հետո կրկին բուրժուազիան վերադարձավ նախկին վիճակին: Աշխարհի 82 տոկոս հարստությունը 2017 թվականին գտնվում էր աշխարհի բնակչության մեկ տոկոսի ձեռքում: Միևնույն ժամանակ սովածների թիվը ավելացավ 11 միլիոնով: Ըստ աշխատանքի միջազգային կազմակերպության տեղեկատվության՝ 2017 թվականին անգործ մարդկանց թիվը 5.6 տոկոսով ավելացել է ու հասել է 2.6 միլոնի: Այսինքն աշխարհի անգործների թիվը կազմում է 193 միլիոն հոգի:
Տարբեր օրենքներ են հաստատվում կապիտալի տիրոջ օգտին, օրվա աշխատանքի ժամերը ավելանում են, բողոքների ու ցույցերի իրավունքերը արգելվում են, գործատերերը իրենց կամքով վատ պայմաններում կարողանում է աշխատանքից հեռացնել աշխատողներին, արհմիությունների հնարավորությունները նվազում են: Վերջին տարիներում աշխատանքի հետադիմական ռեֆորմներ են տեղի ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ղազախեստանում և այլ շատ երկրներում: Ամեն տեղ պետությունը դրականորեն և շատ հեշտ է ընդունում մեծ կապիտալիստների պահանջները բավարարելու և նրանց գոյատևման ուղղությամբ: Այս բոլորը կատարվում է սովորական ժողովրդի հաշվին:


Կապիտալիստական գլոբալիզմը անընդհատ կարիք ունի նոր շուկաների, արժան աշխատաուժի և բնական ռեսուրսների: Այստեղից ստացված օգուտը հասնում է մի շարք մեծ ընկերություններին: Այս ուղղությամբ ազդեցություն գործելով պետությունների վրա, մոռացվում են մարդու իրավունքների ու բնապահպանական հիմունքները: Բնապաշարների ու մարդու ծայրահեղ շահագործումը զարգացող երկրների դանդաղ մահվան պատճառ են դառնում: Մաֆիական ընկերությունների հետ միասին, միջազգային ֆինանսական կենտրոնները, Գլոբալ հիմնադրամ արժույթը և համաշխարհային բանկը նույն ձևով են աշխատում: Այս ռեֆորմները քայքայում են պետությունների պաշտպանողական կառույցները, քանդում են հասարակական ապահովությունները, աշխատավորների աղքատության պատճառ են դառնում, և երկրներին համաշխարհային կապիտալի դիմաց անզեն ու զոհ են դարձնում: Կապիտալիզմի ամենակեղտոտ արարքներից է պատերազմների առաջացումը: Պատերազմների աղբյուրը աշխարհի բաժանումն է կապիտալիստական երկրների և նրանց ետևում կանգնած ընկերությունների միջև:
Ռուսաստանի այսօրվա իրականությունը Մարքսի պատմական ճշտությունն է ցույց տալիս: Ռուսաստանի հասարատնտեսական խորը ճգնաժամը հաստատում է, որ սոցիալիզմից հեռանալը և սովետների փլուզումը օրինաչափությունների հիման վրա չեն եղել, այլ համարվում է ոչ բնական պատմական զիգզագ: Սոցիալիզմի հիմունքներին դավաճանելը Ռուսաստանի հետդարձի պատճառ դարձավ: Ռուսաստանի քայքայիչ ճգնաժամը և տարածված աղքատությունը պարզապես ցույց են տալիս, որ անհրաժեշտ է թեքում դեպի ձախ՝ Մարքսի և Լենինի գաղափարների հիման վրա: Կոմունիզմից շատ հեռու, բազմաթիվ տնտեսագետներ արտահայտում են այն միտքը, որ «Մարքսի եզրակացությունները, ամենաշատ իրականացված եզրակացություններն են, որտեղ ժամանակակից տնտեսությունը որևէ բան չունի դրա դիմաց ներկայացնելու համար: Եվրոպական բանկի նախկին նախագահ Ժակ Ատալին այսպես է եզրակացրել, որ 20-րդ դարում ոչ ոք Մարքսի նման իր ազդեցությունը չի ունեցել աշխարհի վրա»:
Մարքսիսզմի մասին խորը ուսումնասիրություններ են կատարվում Վիետնամում, Կուբայում և Վենեսուելայում: Ռուսաստանում նաև կոմկուսը լայն մասշտաբով պաշտպանում է այդ ուսումնասիրությունները և պրոպագանդում է Մարքսի գաղափարախոսությունը: Այս գործը կատարվում է կազմակերպված ձևով «ռուս գիտնականների միջոցով, որոնք սոցիալիստական հակումներ ունեն»: Մարքսիզմի հետ կապված նյութեր անընդհատ հրապարակվում են «Պրավդա», «Սովետսկայա Ռասիա» և «Քաղաքական լուսաբանություն» մամուլում:
Կապիտալիզմը հասել է փակուղի: Այն պայմաններում, երբ հուսահատություններն ու բողոքները կապիտալիստական համակարգերում օրըստօրե շատանում է, աշխարհում նույն չափով որպես ալտերնատիվ ուշադրություն է դարձվում սոցիալիզմին:

 

Վարդան Ղազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ