Լծված տերերի շառաչյուն կառքին,
Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ,
Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարհին:
Ե. Չարենց
Հարգելի խմբագրություն, կարդացի “Ժամանակ” օրաթերթի 2(3480) 2018թ. զետեղված “Մինչև տունը կարգի բերելու գործնական քայլեր չլինեն, ոչինչ չի ստացվի”: “Ժամանակ”-ի զրուցակիցն էր Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Ցավալի է, որ մեր նորօրյա մտավորականները չեն գնահատում իմացության վսեմ հանճարը և չեն ընկալում 3-րդ հազարամյակի շունչը ինչպիսի ոգևորություն է համակել հողագնդի բնակչությանը: Մեր աչքի առջև մարդկային նոր բանականությունը ձեռք է բերել անևերակայելի նվաճումներ: Նույնիսկ Հյուսիսաին Կորեան իր հրթիռային փորձարկումներով սարսափի մեջ է պահում աշխարհի գերհզոր տերությանը՝ ԱՄՆ-ին: Իսկ երբենմի գիտահետահետազոտական ինստիտուտների համաշխարհային ճանաչում ունեցող Հայաստանը մնացել է վշտի ու փնտրտուքի բարիկադների տակ և իր տնտեսությունը զարգացնում է Եվրոպային հումք վաճառելով, որը բնորոշ է թույլ, հետամնաց տերություններին: Կարդում եմ մեր ժամանակի մտավորականի “խորիմաստ” մտքերը և եզրահանգումները: Թղթակից՝ Սիրանուշ Պապյանի հարցադրմանը,-Թումանյանի ժամանակներն էլ բարդ ժամանակաշրջան էր, բայց մտավորականությունը իր ուրույն խոսքն ուներ, հիմա մտավորականությունը գրեթե լուռ է: Ի՞նչ եղավ մտավորականությանը: - Ինչ եղավ՝ հայտնի է 20-րդ դարի 20-ական թվականներից սկսած բոլշևիկները սկսեցի գլխատել մտավորականությանը, հատկապես ակտիվ էին հայկական ազգանուններով բոլշևիկները, պարզապես Թումանյանի հերթը չհասավ: Հարց է առաջանում, որտե՞ղ էին թաքնված Հայաստանում ապրող քո հորինած մտավորականությունը: 1920թ. երբ դաշնակները իշխանությունը հանձնեցին Բոլշևիկներին, Ղարսից, Էրզրումից, Սարիղամիշից, Իգդիրից և Հայաստանի այլ վայրերից մազապուրծ փրկված որբերը, անտուն փախստականներն էին, Երևանի պլանի գլխի մաղ վաճառող բոշաները, Սիլաչու ներկարարները, Ղանթարի շուկայում սառը ջուր և փայտ վաճառողները, Զառաբի և Համարձումի խաների գիշերային պահակները, թե Թումանյանի հերոսներից՝ Հաամբոները, Գիքորները, լոռեցի Սաքոները, չոբան Չատիները, թարմացրեք Ձեր հիշողությունը, չեք տիրապետում Ձեր ազգային պատմության այբուբենին: Կոմունիստներն է, որ այդ որբերին դաստիրակեցին, ակադեմիկոսներ ու գիտնականներ դարձրին: Ստեղծեցին արդյունաբերական և մշակութային ձեռնարկությունների ինժիներա-տեխնկական անձնակազմ՝ ընդամենը 30 տարվա ընթացքում, Համբոները դարձան Համբարձումյաններ, Գիքորները՝ Գուրզատյաններ, Զանիները՝ Զարուհի Դուլախանյաններ, ախտեցիները՝ Օրբելի եղբայրներ, Միկիտան Սաքոները՝ Սիսակյան և Ալիխանյան եղբայրներ, եթե շարունակեմ, օրաթերթի մեկ լիարժեք համարը չի բավարարի նրանց ազգանունները թվարկելու համար, որոնք զարդարում են Հայաստանի մշակութային և գիտական ինտելիգենցիա համաստեղությունը, որին նախանձում էին աշխարհի շատ զարգացած պետություններ: Պարզապես Դուք նման եք քննություն հանձնող այն վատ սովորող ուսանողին, որը բոլոր հարցերի պատասխանը սկսում էր “ոջիլից”, որովհետև նա միայն դա գտեր: Իսկ տվյալ պարագայում Ս. Պապյանի ուղղած հարցը բոլորովին ուրիշ պատասխան ուներ, որին Դուք չեք տիրապետում: Քանի որ, Ձեր ուղեղի հյուսվածքներում կաղապարված է Արևմուտքի դիվանագիտական այն կարծրատիպը, որ անընդհատ պետք է թմբկահարվի, բոլշևիկներին քննադատել և վատաբանել, որի համար Քեռի Սեմը իր ծրագիրը իրականացնելու համար վճարում է: Դարձել եք Արևմուտքի գործակալ, բայց առկա է, որ Դուք ընդամենը ներքին թշնամի եք, Ձեր գործունեությամբ թուլացնում եք երկրիը ամրացնող պնդօղակները:
Թղթակցի այն հարցին - 2018թ. քաղաքական առումով բուռն է լինելու կառավարման համակարգի փոփոխության և այլն: Այդ առումով ի՞նչ սպասելիքներ կան 2018թ.: Պատասխանը մեջբերեմ. – Անկեղծ ասաց, մեծ հաշվով չունեմ սպասելիք, կառավարման համակարգը պիտի փոխվի, նկատի ունեմ նախագահականից խորհրդարանականի: Հ. Պարոնյանի “Մեծապատիվ մուրացկաններում” Թատրոնի տնօրեն Հ. Վարդովյանը տեսնելով Աբիսողոմ աղային՝ նրանից հետաքրքրվեց, թե որքան աշխատավարձ կուզի թատրոնում ապուշի դեր կատարելու համար, ի՞նչ մեծ բան է կորցրել Վարդովյանը ՀՀ Աժ-ին ծանոթ չլինելով: Վարդովյանի կորցրածը ետ բերելու մեծ հնարավորություն կա, տիկին Թուխիկյան, Դուք կարող եք ժամանակավորապես գերեզմանից հանել ու հարություն տալ Վարդովյանին և հրավիրել Հայաստան, որպես Ձեր մշակութային “Խավարում” ցուցահանդեսի հյուր, անհրաժեշտություն չկա նրան ԱԺ տանել, նրան ուղեկցեք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, տնօրեն Բաբայանը և Դուք լրիվ բավարարում եք Վարդովյանի պահանջներին, պետք է հայտնեք միայն աշխատավարձի չափը: Տիկնիկային թատրոնում նրան հանդիպելու մեծ պահանջարկ կլինի: “Մեծարգո” հյուրին հանդիպելու համարմիմյանց հրմշտելով տիկնիկաին թարոնի շենք են ներխուժելու ԼՏՊ-ը իր արհեստավարժ թալանչի տղերքով, Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ի “շպիոնի բուն”, Ֆլետչերի դիվանագիտական դպրոցով անցած, տեղական շպիոն, արևմուտքի ծառաները, փնթի գրող արվեստագետՎ. Մարտիրոսյանը իր շրջապատի ծերացած ընդիմադիրներով, “սարսափելի” կանանց խումբը տկին Հ. Խառատրյանի ուղեկցությամբ “դժողքի” տիրակալ տիկին Զ. Փոստանջյանը իր գաղափարակիցներով. “Ելք”-ական դեղնակտուցները, արևմուտքին ծառայող հասարակական կազմակերպությունների որոշ ղեկավարներ, միջազգային կառույցների ղեկավարների հետ հանդիպումների գլխավոր փորձագետ Ստեփան Սաֆարյանի ուղեկցությամբ:
Թանգարանի տնօրեն Ն. Թուխիկյանը երբ պետք է հասկանա, որ Հ. Թումանյանի տուն-թանգարանը Ս. Վրացյան կամ Աֆրիկովները չեն կառուցել և ոչ էլ “Խավարի տիրակալ” ԼՏՊ-ը իրեն հաջորդող նախագահները: Այդ շքեղ թանգարանը ես եմ կառուցել իմ գաղափարակից կոմունիստների ու ստեղծագործ հայ ժողովրդի հետ, գնահատելով Հ. Թումանյանին որպես ազգային մեծագույն արժեք, կակահավորել և թանկարժեք գիտա-մշակութային մասունքներով մեր ժամանակին տուն թանգարանի տնօրենները եղել են խորագիտակ Հ. Թումանյանի ազգային պատմությանը: Հ. Թումանյանի եղբայրը՝ Ռոստոմը, Թումանյանների ընտանիքի սև էջը լինելով, գյուղի տանուտեր իր անմարդկային արարքներով մնացել է համագյուղացիների հիշողության մեջ, Սակայն, շարունակեմ, նրա 3 տղաները, 30-ական թվականներին անհատի պաշտանմունքի տարիներին իրենց հակաազգային գաղափարների զոհը դարձան 1957թ. հունիսյան պլենումում մենք ընդունեցինք մեր սխալը և մշակեցինք մեր թերությունները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ: 1921թ. մարտի 4-ին Հ. Թումանյանը «Կարմիր աստղ» թերթում հրապարակած իր նամակում .”Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրներից տեղեկացա, որ Երևանի հեղաշրջում ավանտյուրյա կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավաճանության նույն հայ ժողովրդին ու նրա հայ Դատի դեմ, որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով: 1921թ. մարտին Հ. Թումանյանը գալիս է Հայաստան իր հեղինակությունը օգտագործելու՝ փետրվարյան ավանտյուրիայից տուժածների և հասարակությանը օգնելու նպատակով գնում է Էջմիածին, տեղի փրկության կոմիտեի ղեկավար՝ Վ. Տեր – Խաչատրյանը չի հանդուրժում նրա ներկայությունը և զեկուցագիր է գրում Ս. Վրացյանին հետևյալ բովանդակությամբ. “Լուրեր են տարածվել, Հ. Թումանյանը բոլշևիկների կողմից եկել է իբրև ներկայացուցիչ և յուր հեղինակավոր փսփսուկներով ու ներկայությամբ ժողովրդի մեջ հուզում է առաջ բերել: Մենք լավ ճանաչում ենք Թումանյանին և պահանջում ենք, որ երկրորդ Լեգրան չսնացուցենք Հայաստանի կրծքում, չգուրգուրենք որպես բանաստեղծ, կամ պետք է բանտարկել, չեզոքացնել կամ հեռացնել”,- այսպես են գնահատել Հ. Թումանյան ազգաին մեծ արժեքին մեր առաջին պետական այրերը՝ Ս. Վրացյանը և դաշնակցական պարագլուխները: Սակայն, շարունակեմ, Հ. Թումանյանը ընդունում էր հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, մեջբերեմ. “Մնում էր մեկը: Մեկը, որի վրա մատնացույց էին անում, նույնիսկ նրա երդվյալ թշնամիները, մնում է միայն Խորհրդային իշխանությունը: Հայ ժողովուրդը հո վաղուց էր սպասում բոլշևիկներին, նրա նույնացրած Ռուսի հետ: Էսպեսով մեջտեղը մնում է միայն Խորհրդային հեղափոխական Ռուսաստանը”: Որքան էլ քեզ համար տհաճ լինի Ն. Թուխիկյան, Հ. Թումանյանի այս թևավոր խոսքը՝ փայլուն գլխատառերով, պետք է դաջվի նրա անունը կրող տուն-թանգարանի ճակատին: Բայց չեմ զարմանա, որ մի գեղեցիկ օր Թումանյանի տուն-թանգարանի շենքը կմասնավորեցվի երկիրը թալանող մի օլիգարխի կողմից և դարձվի առանձնատուն կամ խաղատուն, զարմանալի ոչինչ չկա, հիմա այդ երևույթը կոչվում է “օպտիմալացում” եթե գողծող դպրոցներ, մանկապարտեզներ փակվում և վաճառում են, մի տուն-թանգարանի օպտիմալացումը գրիչի մի հարված է: Իսկ թանգարանում եղած կահույքը և մեծարժեք մասունքը կուղարկվի Լոռվա Դսեղ՝ մեծ մտածողի ծննդավայր:
Ներկայիս տնօրեն Ն. Թուխիկյանը Թումանյանի շենքի առջև, աստիճանների վրաինքնագլուխ “Խավարում” խորագրով ցուցահանդես էր կազմակերպել՝՝ չհամաձայնեցնելով Մշակույթի նախարարության հետ, որի նպատակն էր Արևմուտքի պահանջով վարկաբեկել և քննադատել կոմունիստներին, դա Ամերիկյան գաղափարը տարածելու ու եվրոպական կենցաղային աղբը Հայաստան բերելու մի նպատակ է: Զարմանալի է՝ ինչ իրավունքով այդ այլանդակությունը կատարվեց փառահեղ: Մեծն Թումանյանի տուն-թանգարանի աստիճանների վրա Քեռի Սեմը որքան կանաչ դոլարներ “նվիրաբերեց” կազմակերպիչուհուն: 2017թ. ամռանը Մշակույթի նախարարի հրամանով այդ “Խավարոմ” ցուցահանդես այլանդակության “Ավգյան ախոռ”-ի իր կեղծ նյութերով, որը ներթափանցել էր հարևան հանրապետությունից, մաքրվեց, բայց կազմակերպիչը մնաց, որպեսզի Հ. Պարոնյանի հերոսներին հաջորդաբար բերի Հայաստան՝ իրենց կորցրածները գտնելու: Տիկին Թուխիկյանը այս անգամ ամենայն հավանականությամբ Հայաստան կբերի Կարապետ պեյ Երեմյանին, որը մի մզկիթ շինել տալով պատվավոր տեղ զբաղեցրեց Ազգային ջոջերի շարքում և դարձավ Հ. Պարոնյանի “Ազգային ջոջեր” ստեղծագործության հերոսներից մեկը: Սա է Լիբերալիզմ կոչված Արևմտյան քաղաքականությունը, որը եվրոպական կենցաղավարական աղբը ներմուծում է ավետյալ երկիր Հայաստանը և պարտադրանքը միասեռականների ամուսնության, համասեռամոլների, մանկապիղծների ակումբների, կոնչիտաբուծարանների կազմակերպումը: Մեծ երկիծաբան Հ. Պարոնյանը ավելի քան մեկ դար առաջ այսպես է բնութագրել Եվրոպա կոչված այդ ծերացած աշխարհամասին. "Աս է առաջադեմ Եվրոպան, աս է ճշմարիտ քաղաքավարություն ասվածը, եթե աս է՝ տուներնիս մեկեն պիտի կործանենք, ճշմարիտ քաղաքավարությունը ով չի ուզեր, ասիգա ճշմարտություն չէ, անամոթություն, անբարոյականություն է":
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ