Սոցիալիզմ և դեմոկրատիա՝ մեր ժամանակների երկու բարդությունները

14 Հունվարի 2018

Արևմտյան երկրների այսօրվա դեմոկրատիան խիստ հակաժողովրդական է դարձել: Այսինքն, այն հասկացողությունը, որ իսկական դեմոկրատիան ժողովրդի մեծամսնության կարողությունն է երկրի ուղղակի կառավարման գործում, կորցրել է իր իմաստը և դա օգտագործվում է դեմոկրատիայի ժխտման ու ժողովուրդների ճնշման համար:

Ներկայացուցչություն կամ ներկայացուցիչների ընտրությունը չի համարվում որպես դեմոկրատիայի սկզբունք, դա դեմոկրատիա չէ: Դեմոկրատիան ներկայացուցիչների ընտրություն չէ: Արդեն շատերը այս տեսակի դեմոկրատիան ավելի շուտ դեմոկրատիկ մի խաղ են համարում, որոնք դրսևորվում է խորհրդարանների և նախագական ընտրությունների ձևով:

Սոցիալիզմի ու դեմոկրատիայի փոխկապված հարցերը, նրանց իսկական սահմանումների և իմաստի հասկացողությունը, նրանց խնդրահարույց հարաբերությունը, միևնույն ժամանակ նրանց միասնության ու հակասության հարաբերությունները, այս բոլոր հարցերը մեր ժամանակի չբացահայտված բարդ հարցերից են համարվում: Այս հարցերի տեսական ու գիտական պատասխանների ներկայացնելը մեծ դերակատարություն ունեն այսօրվա ու ապագայի հասարակական պայքարների արդյունքում, որոնք մղվում են աշխարհի ռադիկալ ու հիմնական փոփոխությունների համար:

Արևմտյան «դեմոկրատիկ» հասարակություններում այսօրվա ներկայացված դեմոկրատիան խիստ հակադեմոկրատիկ է դարձել, այսինքն դեմոկրատիան իր իսկական իմաստը կորցնում է նման հասարակություններում՝ ժողովրդի կամ մասսաների ուղղակի ունակությունների դրսևորումը և կառավարումը չի նկատվում արևմտյան երկրներում, ընդհակառակը դրանք ճնշման են ենթարկվում: Այսինքն, աստիճանաբար ժողովուրդը պահանջում է կառավարման մի ձև՝ առանց միջնորդների ու ներկայացուցիչների, որոնք պետք է լինեն ինքնակառավարելի, ինքնուրույն և ինքնիշխանություն՝ լրիվ ազատության մեջ: Այս տեսակի դեմոկրատիայի մասին Հայաստանում կամ շատ երկրներում քիչ է խոսվում, այս տեսակի դեմոկրատիան ավելի մոտ և հարազատ է սոցիալիստական գաղափարախոսությանը, որը ամեն ինչ տեսնում է իր դինամիկ զարգացման մեջ ու իշխանության սահմանափակմանը և ուղղակի բոլոր հարցերում ժողովուրդների մասնակցությունն է խրախուսում:

Վերոհիշյալ դեմոկրատիայի կողմնակիցների ռադիկալ պայքարը կարելի է դիտել  տարբեր ձևերի մեջ, որոնք նպատակադրված են վերջ տալու համար պետական, ազգային, դասակարգային, տնտեսական, քաղաքական, սեռական և այլ բնույթի տիրապետություներից ազատվելու համար: Այս պայքարի ձևերը կարելի է համարել ներկայիս հասարակությունների ժամանակակից շարժումներ: Նման շարժումները դեմ են ներկայացուցչական ու իշխանության գործիքի տոտալիտարիզմին: Հակառակ ավանդական պայքարների, չեն ձգտում իշխանությունը ամբողջովին տիրապետելու և իրենց իշխանությունը տարածելու ուղղությամբ: Չնայած նման շարժումներն ունեն իրենց բացթողումները և դեռ զարգացման ընթացքում են գտնվում, սակայն կարելի է դրանց համարել պատմական ներկա պայմանների արդյունք: Նման շարժումները աստիճանաբար ավելի են շատանում և կարելի է ասել, որ իրենց ձևավորման ընթացքի մեջ են գտնվում:

Վարդան Ղազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ