Մի ճոճեք նավակը, կբացահայտվի ձեր ազգադավությունը, որը թանձր մառախուղի պես մեկ դարից ավել նստել է հայ ժողովրդի ուսերին, դառնալով ազգի փտախտը

12 Դեկտեմբերի 2017

Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ

Ձերն հայտարարել մտքերով մթին,

Մենք չենք տա սակայն, այդ պսակը ձեզ,

Չի սազում նա ձեր արյունոտ մռութին:

Ե. Չարենց

 

 “Իրավունք” թերթի նոյեմբերի 21-ի (N 125) համարում զետեղված “Արցախի արձագանքը” “Звезда” հակահայկական հաղորդմանը, որը Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, Դաշնակցական խմբակցության անդամ` Վահրամ Բալայանի կողմից  որակվել է` “ավելի շատ սխալ ընկալման հետևանք է”, որը առիթ դարձավ այս հոդվածը գրելուն: Մոսկովյան “Звезда”  հեռուստաալիքում նոյեմբերի 19-ին “Կանխատեսումներ` Վերոնիկա Կաշինիկովայի հետ” հաղորդումը տխուր հետևանք թողեց հայ իրականության մեջ: Եթեր արձակվեց Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ, հակահայկական տրամադրություններ ստեղծող քննադատություններ Հայաստանի Հանրապետության-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման նախօրեին:

      Սակայն ով է այդ տիկին Վերոնիկան, որը այդ սադրիչ հեռուստաաղբը եթեր արձակեց: Նա իր կյանքի մեծ մասը անց է կացրել ԱՄՆ-ում: 2011թ. Մոսկվայում հիմնել է քաղաքական հետազոտություններով զբաղվող ինստիտուտ, ինքը գլխավոր տնօրենն է, ունի մեկ հաշվապահ, զբաղեցնում է մեկ սենյակ, որպես գրասենյակ, որտեղ աշխատում են 684 իրավաբանական անձիք: “Ռուսական պատասխան” հաղորդաշարում տիկին Վերոնիկային քննադատել են այն բանի համար, որ կազմակերպել է 6-րդ շարասյան խառնաժողովը, որպես լսարան բերելով նաև սպաների: Ռուսական հաղորդավար` Անդրեյ Աֆանասևի համոզմամբ Վերոնիկան զբաղված է գլոբալիստների պատվերները կատարելով: Պարոն Բալայան, մեր կարծիքով տիկին Վերոնիկայի կողմից ձևավորված ինստիտուտը տիպիկ ամերիկյան գործակալական կառույց է, որի գործունեությունը ուղղված է Ռուսաստանի Դաշնության և հետխորհրդային պետությունների քայաքայման ծրագրերի իրականացմանը: Ամերիկյան Ֆլետչերի դիվակագիտական դպրոցի (լրտեսների բույն) դասընթացները սերտած, միջազգային կարգի քաղաքական գործակալների “որջ” է:  Հաղորդման հիմնական նպատակը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ընդունման նախօրեին` նոյեմբերի 24-ին, որպեսզի հայաստանյան լսարանում առավելագույնս հակակրանքով լցվի մեր դարավոր բարեկամի և ռազմավարական գործընկերոջ նկատմամբ:

      Իսկ Արցախյան մեր հայրենակից, դաշնակցական խմբակցության անդամ Վահրամ Բալայանը “Իրավունքին” տված հարցազրույցում որակել է որպես սխալ ընկալման արդյունք:

Մեջբերեմ. – պարզապես նրանց մոտ մնացել է Խորհրդային ժամանակներից այդ մոտեցումը, և խնդիրը դիտարկվում է այդ գաղափարական հոլիվուրդի մեջ: Ինչպիսի գաղափարական դիտարկման մասին խոսք կարող է լինել 21-րդ դարի 2017թ-ի ամերիկյան գործակալ, քաղաքական բարոյականությունից զուրկ կնոջ տրամաբանությունև  և մտածելակերպը փնտրել խորհրդային ժամանակների մոտեցումներում, երբ պարզորոշ եթերից վիրավորում է քո ժողովրդին, որը աշխարհին համաշխարհային մշակույթ է տվել, ուր մնաց քո հայ մտավորական դաշնակցականի հայրենասիրությունը և անձամբ քո ինքնասիրությունը:

       Հարգելի Վ. Բալայան, “Իրավունք” թերթին տված Ձեր պատասխանը բոլորովին կապ չուներ  հարցադրման հետ, այն ավելի շատ հիշեցնում է “ոջիլի մասին” վատ սովորող ուսանողի հանրահայտ պատասխանը: Ձեր պարագայում ինչ հարց էլ Ձեզ ուղղվի, պատասխանը մեկն է`վատաբանել սովետականա կարգերը, կոմունիստների գործունեությունը:

         Հաշված ամիսներ հետո 2018թ. մայիսին ազգովի տոնելու ենք մեր պատմական հողի փոքր հատվածում հայոցպետությունը վերականգնելու 100 տարին: Այն 20-րդ դարում հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, բայց պարզորոշ երևում է, որ քո գաղափարական կուսակցությունը ժողովրդական այդ տոնակատարությունը փորձում է “համեմել” վատաբանելով կոմունիստական սովետական տարիների գործունեությունը: Պարզամիտ մտածելակերպով դուք պատմական դեպքերի ընդհանուր կոնտեքստից առանձնացնում եք մի փոքրիկ հատված, այն շուռ եք տալիս մի  քանի տարբերակներով և ներկայացնում հասարակությանը: Եթե ԱԺ դաշնակցական  ֆրակցիան և Ձեր կուսակցության ղեկավարության տեսակետը այդպիսին է, մնում է Ձեզ ասել.

     -Շարունակենք վեհուշը, նախ պատմության գերեզմանոցիցի հանենք  ու կարճատև հարություն տանք ճանաչված դաշնակցական գործիչներ` Ռոստոմ Զորյանին և Քրիստոֆին ու առաջին հայկական պետական գոչծիչ` Հովհաննես Քաջազնունուն, և վերհիշենք վերջինիս պատգամը` “ Հայաստանի միակ օրինտացիոնը Ռուսաստանն է, Հայաստանը կարող է ապրել միայն Ռուսաստանին կառչած, ուրիշ քաղաքական հենարան չունի նա, այս գիտակցությունն  է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքին”:  Պատգամն ավարտվում է “ծայրահեղ հիմարություն է կամ ոճրային կեղծիք` ասել թե ուզում եմ տապալել բոլշևիկյան Հայաստանը, որպեսզի տեղը կառուցել հայկական Հայաստան”: Անգամ չհասկացաք ու չխորացաք Գ. Նժդեհին կուսակցությունից հեռացնելիս նրա վերջին իմաստալից խոսքերը`- “ Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստափորի և Ռոստոմի կուսակցությունը,

Ա) աշխարհայացքի անորոշություն

Բ) քաղաքական անկորողություն

Գ) ոչ բավարար պատասխանատվության զգացում

 

 ահա այս երեք չարիքները, որոնցից աղետի կերպով տուժել է մեր ժողովուրդը և ինքը դաշնակցությունը, այս գիտակցելով ես հեռանում եմ Դաշնակցությունից”  : 

    1908թ. երիտթուրքերի հետ համագործակցության պայմանագիր, մեկ տարի հետո Ադանայի ջարդը, եղեռնի տարիներին տաքուկ անկյուններ էիք քաշվել, որը պատմությանը մնաց անհայտ, իսկ կոմունիստներին այն հայտնի է: 1918թ. մայիսի 28-ին ձևավորվեց 1-ին հայկական պետությունը: Ղեկավար այրերը ապրում էին Թիֆլիսում և կողքից ղեկավարում էին Հայաստանը: Երևանը մի գավառական գյուղաքաղաք էր, բնակչությունը տգիտության ու խավարի մեջ, իսկ դաշնակցական “արյունոտ” դնչին հարիր չէր ապրել Երևանում, որտեղ քաղաքային տրանսպորտը ձիաքարշն էր` Պլանի գլխից Կայարան: 1918թ. նոյեմբերի 17-ին Անգլիական զորքերը մտան Հայաստան:  Դաշնակցական պետական ղեկավարները աղ ու հացով դիմավորեցին: Իրականում անգլացիներին հետաքրքրում էր Ալավերդու պղինձը և Բաքվի նավթը: 1919թ. հունվարի 15-ին քուրդ Սուլթանովը նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ղարաբաղի, Ջիբրաիլի գեներալ նահանգապետ, և պահանջեցին, որ հայկական բանակը տեղափոխվի Արտաշատի Յուվա գյուղի մոտ: Իսկ որտեղ էր այդ ժամանակ ամենակարող Գագեգին Նժդեհը:  Դե նրան հետաքրքրում էր միայն Հայաստանի առաջին նախագահ` բոլշևիկ Ալ. Միասնիկյանի դեմ կռվելը և հայրենասեր երիտասարդ հայորդիներին կենդանի Զանգեզուրի լեռներից ձորերը նետելը: Անգլիական գեներալ Ռոկերի և Քաջազնունու հանդիպումից պարզվեց, որ անգլիացիները ուզում են Հայաստանում գաղութային ռեժիմ կիրառել: Վախենալով ռուսական զորքերի հետ ընդհարումից 1919թ. օգոստոսի 15-ին անգլիացիները հեռացան Հայաստանից: Անմիջապես Հայաստան մտան Ամերիկյան զորքերը:  Վիլսոնի պահանջով Հայաստանում  գերագույն կոմիսար նշանակվեց Ամերիկյան գնդապետ Հասկերը և դաշնակցական պառլամենտը ընդունեց: 1919թ. նոյեմբերի 23-ին Հասկերի պահանջով Ադրբեջանի Ուսուբեկովի և Խատիսյանի համաձայնությամբ ստորագրվեց մի համաձայնագիր` Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Ավելին, Նախիջևանը, Շարուրը, Դարալագյազը, Զանգեզուրը դարձնել դաշնակիցների կողմից կառավարվող գոտի, Ամերիկյան գնդապե Հասկերի գլխավորությամբ: Նրան միացավ Երևան-Ջուլֆա երկաթ գիծը:  Մեր առաջին պետությունը 1918թ. մայիսից մինչև 1920թ. նոյեմբերի 29-ը, 2,5 տարվա ընթացքում նախ անգլիացիներն են ղեկավարել, հետո էլ ամերիկացիները: Միակ խելացի բանը, որ կատարվել է դաշնակցության կողմից, դա 1920թ. նոյեմբերի 26-ի գիշերն էր, հակսանալու, որ    այլևս երկիրը կործանվում է, պառլամենտի որոշմամբ 9,5 հազար քառ.կմ տարածքով իշխանությունը հանձնեցին բոլշևիկներին: Եվ Դրոյին որպես պետության ներկայացուցիչ հաստատելով, իսկ զուգահեռաբար դեկտեմբերի 2-ին հաստատեցին Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը, որը հայոց պատմության ամենաստորացուցիչ սև էջն է:   Իշխանությունը նոյեմբերի 29-ին հանձնեցին կոմունիստներին և 2,5 ամիս հետո փետրվարի 18-ին կազմակերպեցին իրենց հերթական խարդավանքը, որը մտավ պատմության մեջ որպես փետրվարյան ավանտյուրիա: Այն կարճ տևեց, բայց շատ դառնություններ պատճառեց հայ ժողովրդին:

    Հայաստանում իշխանության տապալման օրը` (1921թ. փետրվարի 18) Թուրքիայի հյուպատոս Բեհեդիր Շաքիրը այցելեց Ս. Վրացյանին, մեջբերեմ . “Մեր կառավարությունը ճանաչում է “Հայաստանի փրկության կոմիտեին”, որպես միակ ազգային իշխանություն, նշելով, որ Հայաստանի և Պարսկաստանի սահմանների խնդիրը իր իրավական ուժը ստացել է 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի դաշնագրով, այսինք 9,5 հազ. քկմ.”:

     Թուրքիայի թելադրանքով Վրացյանը հեռագրում է Մոսկվա Գ. Չեչերինին, նշելով, որ Հայաստանում Սովետական իշխանությունը տապալված է և պահանջում է, որ Մոսկվան իրավասու չի քննելու Հայաստանի խնդիրները, իսկ 1921թ. մարտի 26-ին այդ նույն Վրացյանը Լոնդոնի կոնֆերանսին ուղարկում է հերթական հեռագիրը .” Հայաստանը ուզւոմ է ապրել հաշտ ու բարեկամաբար իր հարևան Թուրքիայի հետ, ուստի ցանկանում ենք, որ Լոնդոնի կոնֆերանսի որոշումը առիթ չդառնա փոխադարձ անվստահության կամ դժգոհությունների` Թուրքիայի և Հայաստանի միջև”:  Սիմոն Վրացյանը երկրից հեռանալիս, առանց խղճի խայթի թալանեց պետական գանձարանը, Թուրքական յաթաղանից մազապուրծ որբերի, անտուն թափառականների, հիվանդ և անօգնական 700 հազար ազգաբնակչությանը թողնելով կոմունիստներին, սա չէ ձեր արածը հայ ժողովրդին: Հաշված ամիսներ հետո ձևավորվելու է նոր կառավարությունը, կասկածից վեր է, որ մի քանի նախարարական պորտելներ “կնվիրվեն” դաշնակցությանը, չի բացառվում, որ ԿԳ նախարարը 5-րդ անգամ կդառնա պարոն Լ. Մկրտչյանը, սահմանելով գինեսի յուրահատուկ ռեկորդ: Բայց ձեր մտապատկերից չեն հեռանում դաշնակ մաուզերիստները, որոնցից յուրաքանչյուրը մի տիկ գինի էր խմում և մի ոչխար ուտում: Հարբած զուռմա, տրնգի պարելով, ժանգոտ մաուզերներով օդ կրակելով` պարծենում էին “Ստամբուլը պիտի սարքենք արյան ծով”: Անցել է 100 տարի, մոռացել եք անգամ ժամանակացույցը: Մի ճոճեք նավակը, կբացահայտվի ձեր ազգադավությունը, որը թանձր մառախուղի պես մեկ դարից ավել նստել է հայ ժողովրդի ուսերին, դառնալով ազգի փտախտը: Պարոնայք բախտախնդիրներ, կեղծելով ազգային պատմությունը` մի խլեք ժողովրդից  ր ազգային 100-ամյա պատմությունը իմանալու իրավունքը:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ