Մի ուրշ կարևոր երևույթ, որ առանց պատասխան է մնացել, այն է, որ սոցիալիզմի «անմիջապես» հաստատման կողմնակիցները հասարակական ո՞ր ուժի օգնությամբ են ուզում սոցիալիզմը հաստատել որևէ երկրում: Ուղղակի կամ անուղղակի բոլոր շեշտադրումները բանվոր դասակարգի վրա է: Սակայն ո՞րն է այս բանվոր դասակարգը և որո՞նք են դրա ներքին շերտերը: Արդյո՞ք դրա մեջ ընդգրկվում են միայն «կապույտ վարիկավոր» բանվորները, թէ «սպիտակ վարանիկավոր» բանվորները կամ էլ «նոր միջին դասակարգը» նաև ընդգրկվում է այդ դասակարգի մեջ: Առաջինի դեպքում բանվոր դասակարգը, այլևս մեծամասնություն չի կազմում և չի կարող իրագործել այն դերը, որ պատմականորեն են նրա համար ճշտել: Երկրորդի դեպքում, այսինքն «սպիտակ վարանիկավոր» բանվորները, եկամուտի մակարդակի, հասարակական կարգավիճակի և պահանջների տեսանկյունից, բանվոր դասակարգի շատ բազմապիսի մի շերտ է կազմում և համընդհանրությունը շատ չնչին է: Եթե մի ուրիշ տեսակետով միջին դասակարգի ցածր խավի՝ պետական աշխատավորներին առանձնացնենք ու ընդգրկենք բանվոր դասակարգի մեջ և միևնույն ժամանակ բանվոր դասակարգի հմուտ և բարձր խավը այս դասակարգից առանձնացնենք ու ավելացնենք միջին դասակարգին, կնկատենք, որ նման մի շերտավորումների հետևանքով բանվոր դասակարգի կազմակերպման գործը ինչպիսին է լինելու: Սակայն ի՞նչպիսի դերակատարություն ենք նախատեսում այս դասակարգի համար:
Այս բոլորը չեն թերագնահատում բանվոր դասակարգի դերակատարությունը հասարակական փոփոխություններում և անկասկած առանց բանվոր դասակարգի ու աշխատավորների լայն մասնակցության` անցում դեպի սոցիալիստական համակարգ անհնար կլինի: Սակայն պարզ է, որ բանվոր դասակարգը միայնակ չի կարող այս նպատակին հասնել և անհրաժեշտ է միջին դասակարգի և առաջադիմական շարժումների հետ կապված ուժերի համագործակցությունը և օգնությունը:
Չպետք է թերագնահատել «Նոր Միջին Դասակարգ»-ին: Որևէ կասկած չկա, որ այս դասակարգի իրավիճակը բարդ և անկայուն է, և այս դասակարգի մի մասը կապիտալի կողմնակից է և գաղափարապես պահպանողական ու հետադիմական է: Սակայն իրականության մի կողմն էլ այն է, որ հաճախ սոցիալիզմի համակիրները, հակակապիտալիզմի պայքարողները, ֆեմինիստները, բանվորական և ուսանողական շարժումների համակիրները, բնապահպանները և այլն, այս դասակարգից են լինում: Ժամանակակից աշխարհի պատմության մեջ բողոքական շարժումների սկիզբը դրվել է և կազմակերպվել է այս դասակարգի անդամների կողմից, հատկապես մտավորականների, արվեստագետների, ուսուցիչների, մասնագետների ու պետական աշխատողների կողմից: Կարելի է ասել, որ ձախ սոցիալիզմը այս դասակարգի կարևորությունը քաղաքական տեսանկյունից լավ չի ըմբռնել և չեն կարողացել այս դասակարգի մեծ մասին դեպի իրենց գրավել: Այս դասակարգը մեծ ազդեցություն ունի հասարակության գիտության, արվեստի ու հասարակության ղեկավարման գործում: Այս դասակարգը աշխարհի ներկա պայմաններում բոլոր երկրներում մեծ դերակատարություն ունի քաղաքականության մեջ:
Սոցիալիզմի կողմնակաիցների դժվար պարտականություններից մեկը այն է, որ կարողանա այս նոր միջին դասակարգին, որոնց շահերը երբեմն հակասության մեջ է բանվոր դասակարգի շահերի հետ, համախմբի մի քաղաքական համակարգում, կապելով մեկը մյուսի հետ համախմբի նրանց քաղաքական պայքարը: Այս գործը բնականաբար պահանջում է վերանայել անցյալի շատ լոզունգներ ու տակտիկաներ հասարակության դասակարգերի հանդեպ:
Վարդան Ղազարյան