Հասարակական փոփոխությունների համար փուլերի գոյությունը չի նշանակում, որ մի պատ քաշենք այդ փուլերի միջև, որովհետև հասարակական զարգացումները կամ փոփոխությունները անբաժանելի, շարունակական և իրար հետ կապված ու անվերջ են: Նոր համակարգի հիմնական տարրերն ու կառույցները ձևավորվում են հին համակարգում և կառույցներում: Այս շարունակությունը նմանվում է գույների, որտեղ տարբեր գույների միջև հստակ գիծ չկա, օրինակ ոչ մի գիծ կապույտը կանաչից, կանաչը դեղնից կամ դեղինը կարմրից չի անջատում: Մի տեղ, որ որևէ գույն աստիճանաբար գունաբացվում է մյուս գույնը մգանում է: Մարքսը նաև անդրադարձել է այս իրականությանը և նշել է, որ. «Կոմունիստական հասարակությունը... կապիտալիստական հասարակությունից է առաջ գալիս, այդ իսկ պատճառով ամեն տեսանկյունից՝ տնտեսական, բնավորության, մտային և այլն, դեռ իրենց մեջ են պարունակում հին հասարակության ի ծնե նշաններ, որը իր հետ է կրում և ունենում»:
Սոցիալիզմի ցածր փուլը նաև, երբ մարդկային հասարակությունը նրան հասնի, ամբողջովին մաքրված չի լինի կապիտալիստական համակարգի կառույցներից, և եթե իրատեսորեն նայենք հարցին` այդ տարրերը ավելի շուտ Մարքսն էր նախագուշակում:
Սոցիալիստական ծրագիրը անկասկած մարդկության պատմության ամենամեծ ու բարդ ծրագրերից է և երկարատև փուլերով է անցնում: Անցումային գործընթացը հասարակական, մշակութային, տնտեսական ու քաղաքական խորը ոլորտներում շաղկապված են իրար հետ և անհարժեշտ է անընդհատ այնպիսի քայլեր վերցնել, որոնք կապված լինեն իրար: Առաջին փուլում պայքար է տարվում բարելավել երկրի մեծամասնության ու հատկապես աշխատավորների տնտեսական վիճակը, պայքար է գնալու դեմոկրատիայի ու քաղաքական ազատությունների համար, որոնք հիմնականում մշակութային-հասարակական բնույթ են կրում և հենված են լինում կրթության, գիտակցության մակարդակի բարձրացման, տարբեր երկրներում քաղաքացիների լայն կազմակերպման նպատակ ունենալով ստեղծել մշակութային հակահեգեմոնիա կապիտալիստական իշխող հեգեմոնիայի դեմ:
Իսկական մի դեմոկրատիկ համակարգ, որը կապահովի ու կտարածի քաղաքական ու հասարակական ազատությունները, նախապայմաններն են լինելու որևէ դրական ու խաղաղ համակարգի զարգացմանն ու փոփոխությանը: Մեծամասնության գիտակցության բարձրացումը պահանջում է հավաքների ու մամուլի ազատության և անկախ կազմակերպությունների ստեղծումի հետ: Այս ազատությունները և խմբավորումները իր հերթին կարիք ունեն դեմոկրատիկ մի համակարգի, և դեմոկրատիկ համակարգն էլ կարիք ունի տարբեր կուսակցությունների համագործակցությանը և գերդասակարգային մասնակցությանը: Սոցիալիզմին խաղաղ ձևով անցման կողմնակիցները, համոզելու և մյուս քաղաքական հոսանքների հետ մրցելու միջոցով են իրենց գործը առաջ տանում: 1980 թվականին Նիկարագուայում Սանդենիստների փորձը ամենալավ օրինակներից է դեմոկրատ ձախ հոսանքի մոտեցումներից:
Չնայած պայքարը սոցիալիզմի համար տարբեր երկրներում տարբեր աստիճաններով է ընթանում՝ շրջանային ու ազգային մակարդակով, սակայն ոչ մի երկիր միայնակ չի կարող սոցիալիստական համակարգը ամբողջովին հաստատել իր երկրում: Ինչպես «Իստեվան Մեզարոշ»-ն է շեշտում .- «Հասարակական հաջողակ մի հեղափոխություն չի կարող տեղային կամ ազգային լինել և պետք է համաշխարհային կամ գլոբալ լինի: Միայն քաղաքական հեղափոխություններն են, որ իրենց ոչ ընդհանուր բնույթից ելնելով կարող են սահմանափակ շրջանում տեղի ունենալ»:
Վարդան Ղազարյան