Սոցիալիստական գրականության մեծ մասում, սոցիալիզմի հասկացողությունը դեռևս պարզ չէ: Ապարդյուն կլինի, եթե աշխատենք հստակ պատկերացում կազմել ապագա և հետ կապիտալիստական հասարակության մասին: Այս հարցում գոյություն ունեն երկու տեսակ ծայրահեղական մոտեցումներ: Առաջինը այն է, որ ըստ «Բերնշտայնի»՝ «Նպատակը ոչինչ է ու շարժումը ամեն ինչ» և երկրոդն այն տեսակետն է, որ համոզված են նպատակի ճշտումը կամ ապագա հասարակության պատկերացումը սոցիալիզմի համար պայքարողների ամենակարևոր ներկա պարտականություններից է: Պարզ է, որ երկու տեսակետներն էլ ծայրահեղական ու խնդիրներով լի են: Որևէ կասկած չկա, որ պետք է մոտավոր հասկացողություն և պատկերացում ունենալ սոցիալիստական հասարակության հասարակական, տնտեսական ու մշակութային հատկությունների մասին և միևնույն ժամանակ պարզած լինել դրանց հասնելու եղանակները: Ուրիշ խոսքով անհրաժեշտ է պատկերացնել «ինչ» և «ինչպիսի»-ի մասին: «Ալեք Նով»-ը իր կարևոր գրքում այս հարցի շուրջ ճիշտ ձևով նշում է, որ.- «Չնայած նրան, որ նպատակը չի կարող «Ոչինչ» լինել, սակայն փորձը ցույց է տվել, որ միջոցը նպատակի վրա ազդում է... Հնարավոր է մենք միտք ունենանք մեր ճշտված տեսակետի մասին, սակայն ճամբորդության բնույթը ստիպողաբար ազդում է վերջնական նպատակետի վրա: Իրականում ինչ էլ որ լինի մեր նպատակը, հասարակական կյանքում վերջնակետը իր բուն իմաստով չի կարող գոյություն ունենալ»:
Մարքսը իր հատուկ պատկերցումն ուներ՝ իր տեսանկյունից որոշակի հասարակության մասին, սակայն չաշխատեց հետկապիտալիստական հասարակության ուղղությամբ, որը պետք է հենված լիներ ընդհանուր հավասարության վրա պատկերացում ներկայացնել (Փիտեր Հիոդիսը հետկապիտալիստական հասարակության Մարքսի տեսակետների մասին գրքից):
Վարդան Ղազարյան