Սուրհանդակ , 16 նոյեմբեր
Ազգային գաղափարախոսության սկզբունքները և անկյունաքարը հանդիսանում են` Արդարությունը, Հավասարությունը և Առաջընթացը: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ արդարությունը, որտեղ ամեն ոք օրենքի առաջ պատասխան է տալիս հավասարապես, այսինքն լինի իշխան, հարուստ, պաշտոնյա կամ շարքային քաղաքացի: Որտեղ սոցիալապես աղքատներ և ճորտեր չկան, որտեղ գերակշռում է բարոյականության սկզբունքը: Ազգային գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրվում էր սոցիալական հավասարության վրա, հիշեցնեմ, որ դա ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ սկզբունքներից տարբերվում է: Հասարակություն, որտեղ չեն լինի չքավորներ և աղքատներ, որտեղ շուկայական հարաբերությունները կարգավորում է պետությունը, ոչ թե անհատը, այսինքն՝ անհատը կարող է կառավարել իր տնտեսությունը, բայց վերահսկվելով պետության կողմից: Այդպիսի համակարգով են աշխատում աշխարհի ամենազարգացած երկրները, օրինակ Շվեդիան, որտեղ աղքատներ և չքավորներ չկան: 20 -րդ դարի սկզբին Հովհաննես Թումանյանի կողմից հիմնված «Վերնատունը», ոչ միայն գրական ակումբ էր, այլ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ դարբնոց: Եթե հաշվի առնենք, որ հայ գրողներից շատերն այդ խմբակի անդամներ էին՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմերճյանը, Նիկոլայ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ: Եթե տեսնենք, Վերնատան անդամների ստեղծագործությունների զգալի մասը Ազգային Գաղափարախոսության սկզբունքներով է գրված: Առհասարակ Ազգային Գաղափարախոսության քարոզիչները ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ Չարիքը դիտել են որպես ազգակործան երևույթ: Ազատամարտիկը չէր պատկերացնում, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է պետության կայացման գործում, քան թե արտաքին. և եղավ այն, ինչ եղավ: Ազգային Գաղափարախոսության կարևորագույն հարցերից մեկը, «ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ունենալու գաղափարն էր: Աշխարհասփյուռ հայրենակիցներին միավորել մեկ գաղափարի և մեկ պետության շուրջ: Սակայն ինչպես տեսանք, այդ թեման ընդհանրապես մղվեց վերջին հորիզոնական, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայրենիքը և սփյուռքը չմիավորվեն, անգամ «Հայ դատի» հարցը մղելով դեպի փակուղի, հրաժարվելով ժողովրդի պահանջատիրությունից:
Աղբյուրը` surhandak. WordPress.com կայքից