Մարքսի ժանանակից ի վեր, երբ կապիտալիստական համակարգում առաջանում էին լուրջ ճգնաժամեր, սոցիալիստները հայտարարում էին նրա անմիջական տապալման մասին, իսկ երբ մի փոքր կապիտալիստական համարգը կարգավորվում էր, դրա համակիրները և նույնիսկ սոցիալ դեմոկրատները այդ համակարգի հավերժական լինելու մասին էին խոսում: Կապիտալիզմի վերջին ճգնաժամը մեծ մասշտաբով ամբողջ աշխարհում շարունակվում է, շատերը այն եզրակացության են հասել, որ կապիտալիստական համակարգի ժամանակաշրջանը ավարտվել է, սոցիալիստական համակարգի հաստատումը օրվա հարց է դարձել:
Կապիտալիզմը ըստ իր հակասական էության՝ միշտ ճգնաժամ առաջացնող է եղել: Կապիտալիզմը անկարող է անընդհատ ու պարբերական ճգնաժամերը լուծել, ոչ էլ կարող է գործազրկությունը արմատախիլ անել, կամ սոցիալական արդարություն հաստատել և շատ ուրիշ անկարողություններ ունի, սակայն դա չի նշանակում, որ կապիտալիզմը իր բնածին հակասությունների պատճառով ինքնուրույն կոչնչանա: Կապիտալիզմը այն ժամանակ կվերանա կամ կոչնչանա, երբ մի ալտերնատիվ կամ հակահեգեմոնիա կարողանա դրան փոխարինել ավելի լավ համակարգով: Կապիտալիզմը իր տարածման պրոցեսում անմարդկային ու առանց ժամանակ կորցնելու փնտրում է ավելի շատ շահերի հասնել, քայքայելով հասարակությունն ու բնությունը, այդ համակարգը այդ հատկություններով այնպիսի ուժերի առաջացման պատճառ է դառնում, որոնք մարտահրավեր են նետում դրա դիմաց և նրա դեմ պայքարում են: Նույն մտայնությամբ ուժերն են, որոնք իրենց մեջ ունեն պոտենցիալ ուժ, և որոնք օգտվելով իրենց ուժերից և գտնվելով կապիտալիզմի հակասությունների հողի վրա, հասարակական ու տնտեսական կապիտալիստական համակարգը փոխում են տարբեր ու ավելի լավ հասարակա-տնտեսական համակարգով: Իսկ նման մի ալտերնատիվը ունի իր նախապայմանները և անհրաժեշտությունները, որոնք ներկա պայմաններում ոչ մի երկրում գոյություն չունեն:
Վարդան Ղազարյան