Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցության (Մարքսիստ) առաջին քարտուղար Սիտարամ Եչուրին, Մարքսի ծննդյան 200 ամյակի առթիվ իր ելույթում անդրադարձել է նացիոնալիզմի հարցին Հնդկաստանում, որից որոշ մասեր ներկայացնում ենք ստորև: Հնդկաստանում առկա է պոպուլիստական նացիոլաիզմը: Կապիտալիստական աշխարհում բուրժուական նացիոնալիզմը (մի ազգի ծայրահեղական և ֆանատիկ ազգայնականություն և ուրիշ ազգերին հակառակ) միշտ ծառայել է բուրժուազիայի շահերի օգտին: Մինչ այն ժամանակ, որ նացիոնալիզմը իշխող դասակարգ է, նացիոնալիզմը պրոպագանդվում և տարածվում է որպես հայրենասիրություն: Մյուս կողմից պոպուլիստական մոտեցումները մի քաղաքական նպատակ են հետապնդում, որտեղ օգտագործվում է զգացմունքներից ու ժողովրդի մի մասի հոգեվիճակից, և նացիոնալիզմից մի պատկեր է ներկայացվում, որը ամբողջովին կեղծ մի կատեգորիա է: Պոպուլիստական նացիոնալիզմը միշտ ծառայում…
Պետրոսի հյուրն էր Փաշինյանի բարեհաճությունը արդեն ուրացած, <<ոչ մի պրոբլեմ Ռուսաստանի հետ>> կարգախոսը անտեսող Ժ. Սեֆիլյանը: Այդ իդեան կորցրած եղեռնագործը խելապակասին բնորոշ երևակայական հեքիաթային հերոսի կարգավիճակ ընդունելով ձեռնոց է նետում Ռուսաստանին `փորձելով գոտկատեղից ներքև հարված կատարել : Երբեք պետք չի ուրանալ ռուս ժողովրդի արածը հայ ժողովրդի համար, որը դարերի պատմություն ունի: Խորհուրդ կտամ –խելքիդ տիրություն արա այ տկարամիտ: Ռուսական արջի ծուռ թաթի հարվածից ուշքի կգաս Բրյուսելի հիվանդանոցներից մեկում` Կոնչիտայի գրկում և սեռափոխված վիճակում: Մահճակալիդ մոտ կտեսնես Սորոսի Փողերը նպատակային ու խնայողաբար ծախսող Կոնչիտաբուծարանի Երևանյան մասնաճյուղի գլխավոր փորձագետ , մինչև ծոծրակը բաց ճակատով ժողովրդին խաբող Ստեփան Սաֆարյանին, Ջավախքի հին հայկական սեմիտական…
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ՝ Նայելով ոմանց փառավոր դնչին, Թե ինչու է դարն այսքան վիթխարի, Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին: Ե. Չարենց Հայաստանի քաղաքական արենայում 2014թ. լույս է տեսել գիրք՝ փաստաթղթերի մի հավաքածու, պարզունակ մեկնաբանություններով, որին հեղինակները՝ Արա Պապյանն ու Վլադիմիր Հարությունյանը անվանել են “Հայ Բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.” գրքում տեղ գտած փաստերը հակասում են հեղինակների մանկամիտ մակարդակով մեկնաբանություններին, ճշմարտություն փնտրող կարդացողի մոտ ողջամտության գլխապտույտ է առաջացնում: Գրքի անվանման և բովանդակության միջև կապ չկա: Պատմական ճշմարտությունը կեղծողի դասական օրինակ: Գիրք կոչվածի տկարամիտ հեղինակները հիշողությունը կորցրած հավերին բնորոշ քաղաքական աղբանոցում քուջուջ անելով հայտնաբերել են՝ երակնորում արյան փոխարեն սպիրտ…
«Հրապարակ» կայք էջը 2018 թվականի օգոստոսի 22-ին մի հարցազրույց է անց կացրել աշխատանքի և սոցիալկան հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի հետ, որը ներկայումս կուսակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողն է: Դաշնակցությունը մինչ այժմ դեռ պարզորեն չի հայտարարում ինքը իրեն սոցիալիստական կուսակցություն է համարում թէ՞ ոչ: Նրանք այս հարցի նկատմամբ շատ պահպանողական ձևով են մոտենում և ավելի շուտ հարմարողական քաղաքականություն են տանում ըստ պայմանների: Այս հարցազրույցի ընթցքում պրն. Ավետիսյանը անդրադարձել է տնտեսական ու քաղաքական մի շարք հարցերի, որոնց կանդրադառնանք ստորև և կփորձենք հասկանալ սոցիալիստական տնտեսական կամ քաղաքական համակարգի կապակցությամբ նրանց գաղափարների ու պատկերացումների հետ: 1-Ըստ պրն. Ավետիսյանի «Դաշնակցության…
2018թ. Ձախ Ֆորումը՝ պատկերավորելով եզակի 21-րդ դարի եզակի ԱՄՆ, Ջոն Ջեյի Ձախ քոլեջը, CUNY 6-3-2018, Նյու Յորք NY, օրակարգային զեկուցողներ՝ Փոլ Սթրիթ, Թրադիգ, Քրիս Հեդջես, Գլեն Ֆորդ, Բրյուս Դիքոն: Տեսանյունթ ամբողջությամբ դիտեք անգլերեն լեզվով:
Հայաստանի Հանրապետությունը կապիտալիստական երկիր է, կամ ավելի շուտ նրա տնտեսական համակարգը կապիտալիստական բնույթ ունի: «Համաշխարհային Բանկ»-ը և «Արժույթի Միջազգային Հիմնադրամը», վարկեր տրամադրելով և օգնություններ ցուցաբերելով ամեն կերպ աշխատում են Հայաստանում ձևավորել նեոլիբերալիստական մի համակարգ, որտեղ բոլոր տնտեսական քաղաքականությունը պիտի լինի ի օգուտ կապիտալիստների: Չգիտեմ որքանով են համոզված ներկայիս իշխանավորները այս հարցի իրականության մեջ, սակայն նրանք լինելով ժողովրդի կողքին պարտք են զգում պաշտպանել ու ապահովել ժողովրդի տնտեսական շահերը: Հուսով ենք՝ նորակազմ իշխանավորները այս իրողությունները լավ գիտակցելով կքայլեն ժողովրդի՝ միջին խավի, աշխատավորների ու լայն զանգվածների շահերի ուղղությամբ: Պետք է միջազգային պարտքերը մարելով դուրս գան նրանցից ազդեցություն կրելուց: Իշխանության այս 100 օրվա ընթացքում…
Տարբեր երկրներում հնարավոր է տեսնել նեոլիբերալական արժեքները հետազոտական, գիտական և ակադեմիկ կենտրոններում, հասարակական շրջանակներում, խորհրդարաններում և քաղաքականություն մշակող հիմնարկներում: Նույնն է տեղի ունենում նաև Հայաստանի որոշ պետական բաժանմունքներում: Նրանք հասարակությանը ներկայացնում են նեոլիբերալիզմը որպես անխուսափելի իրականություն ու հաճախ երկրների գործադիր և օրենսդիր մարմինները այս ուղղությամբ են քայլում: Նեոլիբերալիզմի ըմբռնման համար անհրաժեշտ է ինչ որ չափով ծանոթ լինել Կարլ Մարքսի տեսակետներին, որպես հայտնի տեսաբան, և Ջան Մինարդ Կինզի տնտեսական մտածելակերպի հետ, որպես 20-րդ դարի ամենահայտնի մտավորականներից մեկը: Մարքսը հիմնականում բացատրում է կապիտալիստական համակարգը և դրա հիման վրա մասնավոր սեփականությունը արտադրամիջոցների հանդեպ և շահագործումը դիալեկտիկական վերլուծությունների հիման վրա, ցույց տալով աշխատանքի և…
Ռուսաստանում հաստատվեց թոշակ ստանալու տարիքի բարձրացման օրենքը Ռուսաստանի Դումայում: Սրա դեմ Ռուսաստանի կոմկուսը 2018 թվականի հուլիսի 28-ին, կազմակերպել էր բողոքի ակցիա «Կորիր կապիտալ, հակաժողովրդական ահաբեկիչ» կոչով: Այդ ակցիային մասնակցել էին ավելի քան 100000 մոսկվացիներ: Բացի Մոսկվայից նման ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 2018 թվականի, հուլիսի 14-ին, Ռուսաստանի օլիգարխների նեոլիբերալ պետությունը, որի տնտեսաֆինանսական խմբի վրա հսկողությունը նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի իրավասություններից դուրս է, ներկայացրեց օրենքի մի նախագիծ, որտեղ թոշակի անցնելու տարիքը կանանց համար 55 տարեկանից ավելացնում են 63-ի, իսկ տղամարդկանց համար 60-ից 65 տարեկանի: Այդ նախագիծը ուղարկվեց Դումայի խորհրդարան և հաստատվեց: Այս կապակցությամբ Զուգանովի ելույթը կարող եք դիտել Ռուսաստանի կոմկուսի…
Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Լոռին ու Զանգեզուրը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Նա այդպես էլ չստորագրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ստալինյան որոշումը: Ամենանշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը գալով սովից ու տիֆից արնաքամ լինող հայրենիք՝ կարողացավ զարգացման հիմքի վրա դնել երկրի տնտեսությունը, հաշտեցնել քաղաքացիական կռիվներով թշնամացած կողմերին, մեծ թվով նշանավոր հայ գիտնականների ու արվեստագետների հրավիրեց Հայաստան՝ միասին վերակառուցելու երկիրը: Կյանքն ավարտեց ողբերգական մահով, որի մեջ կասկածվում են Ստալինը և Բերիան:
Եվրոպայի հյուսիսային մասում գոյություն ունի մի տարածաշրջան, որը կոչվում է Սկանդինավիա: Այս տարածաշրջանի երկրներն են՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան և Ֆարո կղզիները: Այս երկրների լեզուն գերմանական լեզվի արմատներից է: Սկանդինավյան երկրների ժողովուրդը կռվարար «Վայքինգ»-ների սերունդից են, որոնք հին ժամանակներում նավերով հարձակվում էին տարբեր տարածաշրջանների վրա ու թալանում էր նրանց ունեցվածքը: Սկանդինավների հետագա սերունդները մեծ տարբերություն ունեն նրանց հետ: Սկանդինավյայի ժողովուրդը, որոնք կոչվում են նաև «Նեվրոդիկներ»-ի, ճանաչված են, որպես շատ հանգիստ ու խաղաղասեր ժողովուրդ, միևնույն ժամանակ համարվում են որպես մտածող ժողովուրդ, որոնք Վայքինգների նման ոչ միայն մեկի ձեռքից հացը չեն խլում, այլ հենվելով իրենց բնորոշ տնտեսական համակարգի վրա, մի բան…
Որոշներ մարդիկ այն կարծիքին են, որ այս ահռելի արդյունաբերությունը պետք է զուգորդվեր դեմոկրատիայի պահպանման հետ ու մարդկանց վրա ճնշումներ ու բռնություններ պետք է չլինեին, որպեսզի չարժեքազրկեին այս բոլոր ձեռքբերումները: Հայաստանը հետամնաց երկիր է եղել ու կարծես ստիպված են եղել այդ տեխնոլոգիանները և արդիականացումը մի տեսակ պարտադրել երկրին: Սա արդիականացման մի ձև է, որ ուժեղ պետությունը թույլ երկրին պարտադրում է արդիականացումը: Այս տեսակ արդիականացման ձևը միայն Սովետական Միությանը չի վերաբերում, այլ օրինակ Բրազիլիան է, այսինքն բացի Ռեո դե Ժաներոյից այդ արդիականացած քաղաքն են սարքում: Նման հասարակություններում արդիականացման պրոցեսը կարող էր այլ լինել ու ավելի դեմոկրատիկ եթե հասարակությունը թույլ չլիներ: Այսինքն եթե…