Ի՞նչ ենք հասկանում անցումից, յուրաքանչյուր համակարգ, որ ուզում է փոխվել ուրիշ մի համակարգի, մի որոշ ժամանակաշրջան պետք է անցնի: Այդ շրջանը նաև բաժանվում է մի քանի փուլերի, առաջին փուլը կոչվում է «կաոտիկ» ժամանակահատված, որտեղ որևէ համակարգ չի իշխում, երկրորդ փուլում արդեն երկրորդ համակարգի կամ նոր համակարգի սաղմերը դրվում են, սակայն դեռ հին համակարգը նաև առկա է, օրինակ Հայաստանը քաղաքականապես և ոչ թէ տնտեսապես գտնվում է այս փուլում: Երրորդ փուլում արդեն իշխում է նոր համակարգը: Սա զարգացման մի երևույթ է, որ գոյություն ունի պատմական բոլոր շրջաններում: Իհարկե Հայաստանի կապակցությամբ դեռ դժվար է խոսել համակարգերի փոփոխության մասին: Տարբեր համակարգի հասարակությունները մյուս համակարգին…
Արդյո՞ք ճիշտ է, որ շեշտում ենք երբեմն տեսությունների գիտական լինելու վրա, այդ թվում նաև Մարքսիստական տեսությունը որպես հեղափոխական մի տեսություն կապիտալիստական համակարգից սոցիալիստական համարգ անցնելու համար: Բոլոր տեսությունները պետք է ունակ լինեն իրենց համապատասխանացնել ժամանակի իրականությունների հետ, որովհետև այդ իրականությունները անընդհատ փոփոխության մեջ են գտնվում: Ամեն ինչ փոփոխության մեջ է, ուրեմն տեսություններն էլ, որ այդ իրականությունների ռիակցիաններն են, պետք է որ փոփոխվեն: Այստեղ երկու հարց է առաջանում՝ այս փոփոխությունների սահմանները ի՞նչքան է և այդ փոփոխության հիմքերը որոնք են: Փափոխությունների չափերը որոշվում են հենց իրականությունները, եթե դիտենք Մարքսիստական տեսությանը կնկատենք, որ դրանք մի շարք տեսություններ են, որոնք Մարքսը և Էնգելսը սահմանել…
Հայաստանի սոցիալիստները բողոքում են, որ 100 օրվա ընթացքում իրենք խոսելու հնարավորություն չեն ունեցել: Հիասթափված են նոր կառավարությունից: Կարծում են՝՝ երկրին ուժեղ սոցիալիստական շարժում է պետք:
Ի՞նչ կապ կա ազգության և կապիտալիզմի միջև: Զարգացած կապիտալիզմի ժամանակ ազգերի էությունը ավելի է բացահայտվում և արծածվում, մինչդեռ կարծիք կար, որ կապիատալիզմը ազգերին մի կողմ է դնում: Դա փաստ է, որ մենք ականատեսն ենք համաշխարայնացման կամ համաշխարհային շուկայի ժամանակ, երբ ուզում են աշխարհը միացնել իրար և մոտեցնել: Երբեմն էլ հնչում է, որ միասնական մի մարդկության էություն է ուզում ստեղծվել: Սակայն, քանի որ կուրորեն և առանձին-առանձին է դա կատարվում, տեսնում ենք, որ սա կատարվում է «տարաձայնություն քցիր և իշխիր» քաղաքականությամբ: Որոշ երկրներում օրինակ Շվեդիայում, Դանիայում, Անգլիայում և այլուր չնայած մարդիկ պրոլետարացվում (Աշխատավարձ ստացող են լինում) են, սակայն միևնույն ժամանակ ազգային պատկանելությունը…
Հստակ կարելի է ասել, ովքեր ծանոթ են Մարքսի «կապիտալիզմի քաղաքական տնտեսության քննադատությունը և կապիտալիզմի էությունը» աշխատության հետ (Տարբեր Մարքսիստ տեսաբաների գրքերից օգտվելով), նրանք էլ երբեք լավատեսորեն չեն նայի կապիտալիզմին կամ ընդունեն կապիտալիզմի տարբեր ռեֆորմիստական տեսակները: Մարքսիզմի նման տեսությունների ուժեղ կողմն այն է, որ խիստ ձևով քննադատության է ենթարկում կապիտալիզմը, և դրա կողքին գիտնական ու քաղաքական տեսաբան է դաստիարակում: Հայաստանում համարյա թէ չունենք ձախ կամ Մարքսիստ տեսաբան կամ էլ եթե ունենք նրանք հրապարակում չեն կամ էլ տարիքով են ու հին ուսումնասիորւթյուններին են ծանոթ և ժամանակակից ուսումնասիրությունների հետ ծանոթանալու առիթ չեն ունեցել, սակայն այս պրոցեսը զարգացած երկրների ձախերի մոտ ավելի լավ է…
ԱՄն-ի Չիկագո քաղաքում յուրաքանչյուր տարի սոցիալիստների համագումար է տեղի ունենում, որտեղ մասնակցում են հիմնականում Ամերիկացի սոցիալիստները և որոշ արտասահմանյան երկրներից հյուրեր, օրինակ Հունաստանից, Բրազիլիայից, Բելգիայից, Ավստրալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2016 թվականի համագումարին մասնակցել էին մոտ 1400 հոգի: 2016 թվականի համագումարի յուրահատկություններից մեկն այն է, որ անց էր կացվում մի շրջանում, որը Բերնի Սանդեզը անվանել էր «Սոցիալիզմի» շրջան: Համագումարը տևեց 4 օր և այդ 4 օրվա ընթացքում 140 դասախոսություններ տեղի ունեցան: Յուրաքանչյուր օր առավոտվա ժամը 9.30-ից մինչև գիշերվա 9.30 տեղի էին ունենում այդ դասալսումները, յուրաքանչյուր մեկ ու կես ժամում 12 դասախոսություն էր լինում տարբեր լսարաններում: Այդ դասախոսությունների ցանկը նախորոք…
Մարքսի մահից հետո և նկատի ունենալով, որ կապիտալիզմը նաև փոփոխությունների է ենթարկվել, արդյո՞ք դեռ Մարքսի տեսակետները վավերական են: Վերոհիշյալ հարցը հաճախ է հնչում: Պետք է ասել, որ եթե վավերական ու արժեքավոր չլինեին աշխարհի շատ հայտնի գիտնականներ ու հետազոտողներ Մարքսի ետևից չէին գնա ու չէին կարդա: Ուրիշ օբեյկտիվ մի իրականությունն էլ այն է, որ մենք մոտ 300 տարի է, որ ճանաչում ենք կապիտալիզմը, որպես աշխարհում սփռված ու տիրող համակարգ: 300 տարի է, որ իրեն ու իր տրամաբանությունը պարտադրում է աշխարհին ու բոլոր երկրներին: Մարքսը և մենք այն կարծիքին ենք, որ հնարավոր է կապիտալիզմը գիտականորեն հնարավոր է ճանաչել և ճանաչելի է: Կապիտալիզմի…
Ավելի բացահայտվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքի հակաժողովրդական էությունը:Հոկտեմբերի 2-ին, երբ ժողովուրդը սգում էր Շառլ Ազնավուրի մահը, խորհրդարանի երեք կուսակցությունները ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ը ամենահարմար պահը նկատեցին` նախորոք իրար հետ համաձայնեցված ու պատրաստած մի օրինագիծ հաստատել խորհրդարանում, որի նպատակն էր դեմն առնել ու թույլ չտալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անց կացնել Հայաստանում: Ո՞րոնք են նրանց դրդապատճառը այդ գործողության համար, հետևյալ գործոնները կարելի է նշել այդ ուղղությամբ՝1-Երևանի քաղաքապետարանի կամ ավագանու ընտրությունները ցույց տեվցին, որ նրանց իրական ձայները ամբողջովին վերցրած՝ չի անցնելու 20 տոկոսի շեմը (ՀՅԴ՝ 1.62, Ծ.Դ. 6 և ՀՀԿ-ն էլ մեծ հավանականությամբ 3-4 տոկոսից ավել ձայն չեր բերելու, այդ իսկ…
Տրամաբանությունների զարմանալի հակասություններ. ժողովրդի վարչապետը պատասխան է պահանջում երկրորդ նախագահից երկիրը թալանելու և մարտիմեկյան դեպքերի համար, իսկ երբեմնի “միակ հայ տղամարդը” հակադրվում է հարցադրմանը, թե “նոր բռնապետ ենք ստացել` դասական բոլշևիկ, Նիկոլը բոլշևիզմ է անում”: Պարո´ն Քոչարյան բոլշևիզմը ինչո՞ւ եք կապում ձեր մարտիմեկյան խարդավանքների, երկիրը թալանելու և պատասխանատվությունից խուսափելու հետ: Պարզապես այսօրվա Նիկոլ փաշինյանի կերպարում մարմնավորված է հայ ժողովրդի անսահման ատելությունը միմյանց հաջորդած երեք նախագահների նկատմամբ` անկախության 27 տարիներին կուտակված աղքատության, թշվառության, արտագաղթի և երկրի ընդերքի շարունակական թալանի պատճառով, Նիկոլին դասեցին ազգային հերոս: Պարո´ն վարչապետ, պարզապես Ձեզ պակասում է պետականատեր, պետականամետ գաղափարներով զինված մեր ժամանակի նոր Գ. Աթարբեկյան, որ մաքրեք…
Արդյո՞ք նվազում է Լատին Ամերիկայի թեքումը դեպի ձախ: Դեպի ձախ թեքումը սկսվել է 21-րդ դարի առաջին տասնամյակում Հոգո Չավերզի մոտեցումներով, որին հետևեցին մյուս Լատին Ամերիկայի երկրները: Ձախ ռադիկալ ուժերը լավ դիրքեր ձեռք բերելով այդ տարածաշրջանում՝ կարողացան համեմատ անցյալի, դուրս գալ Իմպերիալիստական ու հատկապես Ամերիկյան իպպերիալսիտական ուժերի լծի տակից: Նրանք, երբ հասան իշխանության, կարողացան ձեռք բերել իրենց քաղաքական անկախությունը: Այս անկախացումների շնորհիվ էր, որ Կուբան կարողացավ դիմագրավել ԱՄՆ-ի ավելի քան 50 տարվա սանկցիաները: Տնտեսական տեսանկյունից այս երկրները կարողացան թռիչքային ձևով զարգանալ, անցյալում Ամերիկան առժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարհային բանկի միջոցով այդ երկրների կառուցվածքը վերցրել էր մի լծակի իր ձեռքում, հատկապես ցածր…
Ձախերի մեջ կան տեսական տարբեր հարցեր ու առօրյա հարցերի մասին տարբեր կարծիքներ: Ի՞նչպիսի հարցերի վրա են կենտրոնացած ձախերը և որոնք են իրենց խնդիրները: Այն ձախը, որն ուզում է կապիտալիզմի դեմ պայքարել, ի՞նչպիսի հնարավորություններ և առիթներ ունի այս կապակցությամբ: Ո՞րոնք են հիմունքները, ստրատեգիանները և մոտեցումները դասակարգային պայքարի ու այլ հարցերի շուրջ: Ի՞նչպես հնարավոր կլինի աշխարհը փոխել, արդյո՞ք Մարքսի տեսակետները դեռ այժմեական են ու արժեք են ներկայացնում: Եթե մարքսիստական ճամբարում դիտենք այս հարցը, պետք է ասել, որ տեսական մակարդակում մենք ականատես ենք մի տեսակ վերականգնման, վերադարձ դեպի Հեգելին ու Մարքսին, առանց որևէ միջնորդների, որոնք մինչև այժմ հանդիսացել են նրանց և տարբեր տեսակի…