Լենին: Ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը... Երկրագնդի բոլոր գոտիներում, աշխարհի բոլոր լեզուներով, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից նրա մասին գրված է այնքան, որ կարող է մի վիթխարի գրադարան կազմել: Գրել են նրա գործի ջատագովներն ու թշնամիները, նրան սիրողներն ու ատողները, նրան հաստատողներն ու ժխտել ցանկացողները: Գրել են տաղանդավորներն ու ապիկարները, ազնիվ գրիչներն ու ծախուները, գրողներն ու գրչակները, իմաստուններն ու իմաստակները: Լենին: Մեծ... հանճարեղ... անմահ... Մարդկությունը շատ մեծ որդիներ է ունեցել` հավատո սկզբնավորողներ և սկզբունքի գերիներ, հեղափոխականներ և մոլեռանդներ, քաղաքագետներ և զորավարներ, գրչի և վրձնի, հնչյունի և խոսքի կախարդներ: Եվ հայտնի են նրանց անունները, և հնչում են նրանց անունները…
Ամեն անգամ, ամեն առիթով, երբ հնչում է Լենինի կախարդական անունը` մեծագույն գաղափարների մի ամբողջ կոմպլեքս վառվում է մեր ուղեղի մեջ Վ.Ի.Լենին: Այնքան մոտիկ և այնքան հեռավոր: Թեև մեր ժամանակակիցն է նա, մեզնից շատերի հասակակիցը, թեև շատերը տեսել են նրան, լսել են նրան, բայց մարդ չի հավատում, թե իրոք մեր ժամանակակիցներից տեսել և լսել են նրան: Որովհետև, կարծես թե նա անսկիզբ է, եղել է միշտ, կամ որպես ամենահին դարերի մշուշի մեջ սուզված մի մարգարե, մի մեծ պատգամախոս բոլոր ժամանակների համար: Եվ արդեն նա դարձել է սիմվոլ, բովանդակ մարդկությանը ոգևորող և համաշխարհային պատմությունն առաջ մղող գերագույն, լուսավոր իդեալների կատարին դասված: Մի՞թե հեռու…
Լիբերալական դեմոկրատիաները, որոնք որոշակի ժամանակ համարվում էին պետությունների ղեկավարման ամենալավ ձևերը, այսօր պաշտպանողական դիրքում են գտնվում: Աջակողմյա ազգային ուժերը գլուխ են բարձրացրել, նրանք հայտարարում են, որ հավատարիմ են ավանդական արժեքներին, որով իրականում կատարում են մշակութային հակահեղափոխական քայլ: Չնայած երկու ուժերի՝ լիբերալների կամ նեոլիբերալների ու աջակողմյա ազգայնականների տնտեսական ծրագրերը նույնն են, նրանց տարաձայնությունների չափից ավել մեծացնելը զանգվածային լրատվամիջոցներում խոսում է այն փաստի մասին, որ նրանց նպատակն է ժողովրդին պարտադրել ընտրություն կատարել նրանցից որևէ մեկի՝ վատի ու վատագունի միջև: «Եվրոպայի Գարուն» շարժումը, աշխարհի բոլոր կոմունսիտները, սոցիալիստները, սոցիալ դեմոկրատներն ու առաջադիմական ուժերը մերժում են այդ երկու ուժերին միատեղ, նրանք առաջարկում են արդար տնտեսական…
2019 թվականի Մարտի 23-ին, Երևանում տեղի ունեցավ սեմինար, որը նվիրված էր Հայաստանի «Հայ Ձախ Ֆորում»-ի նախագծի քննարկմանը: Սեմինարին ներկա էին ձախ հոսանքի ու կուսակցությունների ներկայացուցիչներ ու մտավորակններ: Սկզբից բարի գալստյան խոսքով հանդես եկավ ՀՀ Առաջադիմական Կոմկուսի առաջին քարտուղար ընկեր Վազգեն Սաֆարյանը: Նա համառոտ կերպով բացատրեց սեմինարի նպատակը: Սեմինարի նախագիծը ներկայացրեց Թեհրանից Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը, որից հետո տեղի ունեցան հարց ու պատասխաններ ու մտքերի փոխանակում: Նախագիծը իր մեջ պարունակում էր հետևյալ բաժինները՝ 1-Անցյալի պատմություն և քննարկում, որտեղ ներկայացվում էր Սովետական Միության Փլուզման հիմնական պատճառները, 2-Հայաստանի և Արցախի ներկա կարգավիճակը, որտեղ անդրադարձ եղավ Հայաստանի տնտեսական ու հասարական համակարգերին ու նկատվեց, որ նեոլիբերալիստական…
Դեռևս Սովետական տարիներից 30 տարի պետական կառավարական համակարգը պահող Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հեռանում է պետության ղեկավարի պաշտոնից, դառնում է նախանձելի պետության ղեկավարի դասական օրինակ և ղազախների ամենասիրելի պետական գործիչը, որոնց պահանջով՝ դեռևս իր կենդանության օրոք, նրա արձանը պետք է կանգնեցվի իր հայրենիքում, նման գնահատականին պետք է նախանձենք անռաաջին հերթին մենք՝ հայերս: Որքան գեղեցիկ կլիներ Հայաստան երկրի համար, եթե մենք նույնպես այդպես վարվեինք, ԼՏՊ-ի փոխարեն մի արժանի հայրենասեր, իսկական հայի ընտրեինք, նախագահը թող 30-ի փոխարեն 40 տարի ղեկավարեր, բայց երկիրը զարգացման հունից չհաներ և պետության ղեկավարման շարունակականությունը պահպաներ: Բայց մենք ընտրեցինքմի գարշելի ոճրագործի, որի առաջին հռետորական խոսքը “Թուրքիան կյանքի ճանապարհ…
Այս գաղտնիքը լավ հասկանալու համար այստեղ ներկայցնում ենք որոշ փորձառություններ` Դանիայի բանվորական շարժման աշխույժ հասարակական աշխատանքները, որոնք հիմնականում կատարվում են ներքևից ու ընդհանուր և պետական սեկցիաներում աշխատողների միջոցով, որոնք բանակցություններից հետո ավարտվեցին ընդհանուր պայմանագրերի ստորագրությամբ: Նրանց մոտ լավ զգացվում է «Ներքևից Համագործակցության» պահանջը պետական ընդհանուր սեկցիաների աշխատողների և արհմիությունների ակտիվիստների միջև, որոնք վերաբերում են բանվոր դասակարգին: Հետաքրքիր է, որ նման համագործակցություն ստացվում է բազմաթիվ տարաձայնությունների ու բյուրոկրատիկ կառուցվածքի առկայությամբ: Դանիայում տարբեր արհմիությունների անդամների միջև համագործակցությունը և երբեմն նրանց միացումը իրար հետ, ներքևից ճնշման տակ, տեղի է ունենում գիտակցաբար բանվորական շարժման ուժեղացնելու և իշխանության ու քաղաքապետարանների դիմաց, որպես հիմնական գործատուներ: Նման…

Կապիտալիզմը

Կապիտալիստական համակարգը ներկայիս մարդկության թշվառության հիմքն է հանդիսանում: Դա մարդկային համակարգ չի համարվում: Իր օգտին շահույթամոլ է ու իր գործունեության առանցքն իր շահն է: Դա կապիտալիզմի հիմնական բնույթն է, որ ժողովրդի աղքատության, նրանց միջև տնտեսական խտրականության, անհավասարության և շահագործման հիմնական պատճառն է համարվում: Այս հատկությունը մարդկության օգտին չէ ու ոչ մարդկային է: Կապիտալիզմի ալտերնատիվը միայն սոցիալսիտական տնտեսական համակարգն է:
Ֆեյսբուքյան էջում կարդում եմ հոգեխախտ տիգրան խզմալյանի հերթական ճամարտակումը <<Ռուսական սապոգ>>-ների, օկուպանտի վերաբերյալ: Ուզում եմ հիշեցնել այդ իդեան կորցրած բնության սխալ տիգրանիկին, որ ամերիկացիները Հայաստանում կազմակերպել են երեք բիոլաբորատորիաներ, որն արգելված է ԱՄՆ-ում: Հայաստանն այսօր փաստացի նստած է պայթյունավտանգ ռումբի վրա (այդ մասին բազմիցս հիշեցնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից) :Եթե այդքան համարձակ ազգայնական ես, գոնե մի անգամ էլ բողոքի ակցիա կազմակերպի ԱՄՆ-ի դեսպանատան առջև: Թե այդ լաբորատորիաների գործունեության արդյունքում առանց այդ էլ տկարամիտ ուղեղդ լվացվել և լցվել է ամերիկյան աղբով, իսկ գրպաններդ էլ սորոսյան փողերով…Սորոսի փողերը լափող, այ սուտլիկ ազգայնամոլ, ախր դու շատ լավ գիտես, որ ամերիկացիները քո հայրենի…

Պարոն Սողոմոնյան, լացիր քեզ վրա, լացիր ինձ վրա...

Պարոն Սողոմոնյան,լացիր քեզ վրա, լացիր ինձ վրա, միասին ողբանք մեր այս խեղճ ու կրակ Հայաստան աշխարհի վրա, որ նվիրել է իր ժողովրդին թրքասեր ծերուկ և խավարի տիրակալ ԼՏՊ-ին և այսպիսի հզոր թալանչի ու << միակ տղամարդ>> տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանին: Գեղամ Գալստյան Հայ կոմունիստ

Հավատարիմ մնալով Սոցիալիզմի սկսզբունքներին

Մեր երկրին անհրաժեշտ են դեմոկրատիկ զարգացումներ՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային բնագավառներում ու կայուն զարգացում: Կայուն զարգացման համար անհրաժեշտ է ազատություն, դեմոկրատիայի հաստատում, աղքատության ու գործազրկության հաղթահարում և դասակարգերի միջև տարածության նվազում: Վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է սոցիալիստական ու ձախ դեմոկրատական ուժերի համախմբման և կոալիցիայի ձևավորման հիմք դնել: Այդ միավորման ծրագրի հիմնական սկզբունքները և արժեքները լինելու են ըստ հետևյալի՝ խաղաղություն, ազատություն, հավասարություն, հասարակական արդարություն, համերաշխություն, դեմոկրատիա, տղամարդու և կնոջ իրավունքների հավասարություն, ապրելակերպի բազմազանություն, կրոնական, ցեղային, ազգային ու դասակարգային խտրականությունների վերացում և կենսամթնոլորտի պահպանում: Այդ միավորը պետք է պաշտպանի բանվորների, ամսական աշխատավարձ ստացողների ու աղքատների իրավունքները՝ կապիտալի ոտնձգությունների դիմաց: Միավորը կողմնակից…

Սոցիալիզմի սկզբունքները. Չարլս Մըկելվեյ

Սոցիալիզմի սկզբունքներըՉարլս Մըկելվեյ29 Նոյեմբեր, 2018 թ Ամերիկայի քաղաքական դեմոկրատների, Բեռնի Սանդերսի, Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի եւ Ռաշիդա Թլէյբի, ինչպես նաեւ Ամերիկայի դեմոկրատական ​​սոցիալիստների անդամակցության հետ կապված, Սոցիալիզմը, կարծես, վերադարձվում է Միացյալ Նահանգներում: Քանի որ 1980-ականներին ես ակտիվորեն աշխատում էի Ամերիկայի Դեմոկրատական Սոցիալիստների հետ ​​, եւ ես ապրում էի Կուբայում 2011 թվականից, ես դա գտնում եմ շատ լավ նորություններ: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ, որ սոցիալիզմ բառը, թերեւս, դատարկվում է առանց դրա իմաստի կամ նրա պատմության շատ խորն ընկալման:Սոցիալիզմը ստեղծվել է տեսական եւ գործնականում մեծ պատմական նշանակության մտավորականների եւ առաջնորդների կողմից. Մարքս, Լենին, Մաո, Հո եւ Ֆիդել, ի թիվս այլոց: Ավելին, սոցիալիզմը Լատինական…