Սկիզբը՝ 11․ 01․ 2015 թ․ Ազգի, ավելի ճիշտ, փոքր ազգերի գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանն ազգային գաղափարախոսությունն է, որը անսխալ որոշում է ամեն տեսակի վերակառուցումների ու բարեփոխումների համազգային արժեքն ու նշանակությունը, որով ստուգվում է անցյալից եկած երթի ճշտությունը և դարեր գնացող առաջընթացի ուղղությունը։ Ազգային գաղափարախոսությունը կարող է հանդես գալ կրկնակի ձևով, եթե ազգային է ասենք՝ հրեականը, իսլամական ֆունդամենտալիստականը և այլն։ Ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման ու վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև՝ անցյալի ու ապագայի։ Այն համազգային շահերի տեսանկյունից քննում է պատմական իրողությունները, բացահայտում սխալների կանխման ճանապարհը, բացահայտում է նաև դրանց կրկնությունը՝ սխալների կանխման համար, մի երևույթ, որը հազվադեպ…
Խորհրդային իշխանության սոցիալական նվաճումները 1․Ութժամյա աշխատանքային օրվա իրավունք։ Գործում էր աշխարհում՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 2․Ամենամյա վճարվող արձակուրդի իրավունք։ Կիրառվում էր մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 3․ Անհնար էր աշխատողին աշխատանքից ազատել վարչակազմի կամ գործատուի նախաձեռնությամբ, առանց արհմիութենական և կուսակցական կազմակերպության համաձայնության։ 4․Աշխատանքի իրավունք, սեփական աշխատանքով կյանքն ապահովելու իրավունք։ Ընդ որում, մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատանքային ուղեգրով պարտադիր աշխատանքի տեղավորվելու իրավունք ունեին, նրանց տրվում էր բնակարան կամ հանրակացարան՝ ապրելու և աշխատելու համար։ 5․Միջնակարգ և մասնագիտական անվճար կրթության իրավունք։ Ընդ որում, և՛ միջնակարգ մասնագիտական, և՛ բարձրագույն կրթությունն անվճար էր՝ առաջին անգամ աշխարհում։ 6․Մանկական նախադպրոցական հիմնարկություններից՝ մանկամսուրներից, մանկապարտեզներից, պիոներական ճամբարներից անվճար…
19-րդ դարի հասուն և դինամիկ սոցիալիզմը, այսինքն՝ արդեն ձևավորված սոցիալիզմի գաղափարախոսությունն ի սկզբանե հիմնվել էր դասակարգային պայքարի թեզիսների վրա։ Դրա կառուցման առավել հիմնավոր և բավարար պայմանը եղել է իշխող վերնախավի, հասարակության ամենաազդեցիկ ռեակցիոն ուժի տապալումը։ Այսինքն՝ սոցիալիզմ կառուցելու և սոցիալիստական սկզբունքների իրականացման համար անհրաժեշտ է պետական իշխանություն և այդ իշխանության սոցիալիստական քաղաքականություն։ Այսպիսին էր սոցիալիզմի կանխադրույթը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներից ի վեր։ Սոցիալիզմը մետաֆիզիկորեն ներկայանում է որպես հասարակության, հասարակական կառուցվածքի առաջադրած զարգացման գաղափար, առանց հաշվի առնելու նրա պատմամշակութային առանձնահատկությունները։ Դրանում հասարակությունը դիտարկվում է որպես համապարփակ բաց համակարգ։ Սակայն, մի՞թե հնարավոր է լիովին կտրվել կոնկրետ հասարակության յուրահատկությունից, որի մեջ տեղի են…
Ես հարց եմ տալիս հիմա ինձ հաճախ, Նայելով ոմանց փառավոր դնչին, Թե ինչու է դարն այսքան վիթխարի, Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին։ Ե․ Չարենց Տարիներ առաջ «Ազգ» օրաթերթի մշակութային ներդիրում ես կարդացի «Մի տխուր նամակի առիթով» հոդվածը։ Հեղինակ Երվանդ «Յուրի» Տեր-Խաչատրյանը «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» հոդվածի հեղինակ Ժանետա Հակոբյանի հարցադրումների հետ չհամաձայնվելով, հեգնում է․ «Կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը․․․ և այլն, և այլն արտահայտում է։ Ալլահ, ալլահ․․․»։ Հոդվածի հեղինակը ցինիկ հոգեխախտի պես իր արհամարհանքը չզսպելով, այն համեմում է հինգ տառանոց թուրքական բառով և լինելով հոգևորականի ժառանգորդ, փորձում է վարկաբեկել Ստեփան Շահումյանին։ 20-րդ դարի ամենամեծ…
Դաշտն Արարատյան իմ սինի սեղան, Սևանն իմ գինին՝ լուրթ ամպերի մեջ, Բաժակը խփեմ Արարատ սարին, Կենացդ խմեմ հայ ժողովուրդ։ Հովհ․ Շիրազ Եվրամիությունը հորինված «Ուսյալ ոճրագործների ակումբ» է, որը տնտեսական կառույց չէ, այն Մ․Նահանգների նախաձեռնությամբ հորինված հետազոտական միավորում է՝ազդելու հետխորհրդային պետությունների և Ռուսաստանի մերձեցման գործընթացին։ Նոյեմբերի 29՝ Եվրամիության ասոցացման պայմանագրի Հայաստանի ինտեգրման պահը, որն արդեն դարձել է մեռած պատմություն և մնացել է անցյալի հուշերում, իսկ եվրամետ քաղաքական գործիչները նրա ստորագրման հույսն են փայփայում։ Զարմանալիորեն զուգադիպեց անցյալ դարի 20 թ․ նոյեմբերի 29-ին, որը դարձավ մեր ժողովրդի հարատևման և ստեղծագործական ոսկե դարի սկիզբը։ Վերջերս հանրապետության նախագահը հայտարարեց, որ Եվրասոցացման նախաձեռնություն է հանդես բերում։…
Սոցիալիզմին անցում կատարելու համար, անցյալի դասերից օգուտ քաղելով, հնարավոր է յուրաքանչյուր երկրի համար գտնել ամենահարմար ձևը: Բայց հստակ սկզբունքներ գոյություն ունեն, որոնցից է դեմոկրատական անցումը սոցիալիզմին, այս դեպքում չենք կարող ասել, թե որևէ երկրում հնարավոր չէ դեմոկրատական անցումը սոցիալիզմին: Իհարկե հնարավոր է, որ տարբեր երկրներում պայմանները տարբեր լինեն, այդ իսկ պատճառով կիրառելիք ռազմավարությունները պետք է որոշվեն ըստ այդ երկրի յուրահատկությունների, իսկ դեպի սոցիալիզմ անցում կատարելը և դեմոկրատական եղանակներ հաստատելը միակ ձևն է: Եվրոպական երկրներում դեմոկրատական ճանապարհով սոցիալիզմին հասնելու համար ավելի բարենպաստ և յուրօրինակ պայմաններ գոյություն ունեն, օրինակ՝ նոր հասարակական հարաբերություններ, իշխանության մի ձև, որը ձևավորման ընթացքում է, և պետության ներսում…
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոն որոշում է կայացրել` հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի հաստատած սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այդ մասին նոյեմբերի 3-ի ասուլիսում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, կուսակցության բյուրոն նշված հարցին անդրադարձել է երկու անգամ և խորությամբ ուսումնասիրել է ներկայացված սահմանադրական փոփոխությունները: Նոր Սահմանադրության մեջ, ըստ Տ.Սարգսյանի, տեղ չեն գտել ամենաժողովրդավարական սկզբունքներն անգամ` անվճար կրթություն և բուժօգնություն, ռազմավարական նշանակություն ունեցող պետական սեփականության գերակայություն, անհատույց բնակարան, գրեթե ձրի առողջարաններ, հանգստյան տներ և այլն: Բացի այդ, ինչպես հավելեց Կոմկուսի ղեկավարը, Սահմանադրությունը չի երաշխավորում, որ բոլոր չափահաս մարդիկ ունենան աշխատանքի իրավունք, և պետությունը ի զորու չի լինելու…
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ. Մեկը-դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց. Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող, Կերտում է կյանք նրանց հունով սոցիալիզմի Ուսուցիչը մեր երրորդ։ Ե․ Չարենց Խորհրդային ժամանակներում ամբողջ բազմազգ միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մեկ գաղափարախոսություն, որը հիմնված էր Մարքսիզմի սոցիալիստական գաղափարաբանության վրա։ Սակայն հետագայում այն անվանեցին ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, թվում էր, թե խոսք չի կարող լինել յուրաքանչյուր ժողովրդի ազգային գաղափարախոսության մասին։ Մեր հանրապետությունում այնքան էլ նկատելի չէր ազգասիրության և ազգայնամոլության միջև անջատիչ սահմանը։ Երկրում իշխող գլխավոր գաղափարախոսությունը քողարկված էր ազգային գաղափարախոսությամբ, որը զուգակցվում էր բազմազգ ժողովուրդների բարեկամությամբ երկրում իրականացվող…
Մեր երկրում այսօր հրատապ դարձած սահմանադրական փոփոխությունների բոլոր փուլերը քննարկվել են նաև Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունում, և կուսակցության նախագահության անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները, դիտարկումները։ Դրանք խիստ կառուցողական են, որոնք բխում են մեր ժողովրդի ազգային առանձնահատկություններից և շահերից (խմբ․)։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը գտնում է, որ Սահմանադրության փոփոխված տարբերակը պետք է ընդլայնի նրա իրավաստեղծագործական, իրավակիրառական գործունեությունը, ներառի մեր ժողովրդի կերտած պետական կարգերի և ժողովրդավարության զարգացման, կատարելագործման ավանդույթները, դառնա ձևով ազգային, իսկ բովանդակությամբ համամարդկային նորմերին համահունչ հիմնարար օրենքների հանրագումար։ Ընդունելով, որ մեր Սահմանադրության պատմաիրավական հենքը կազմել են 8-րդ դարի «Կանոնագիրք հայոցը», Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (1184 թ․), Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ…
Ժամանակին Մարքսը նշել է, որ «արհմիությունները սոցիալիզմի համար դպրոցներ են: Բանվորները արհմիություններում սոցիալիստ են դառնում, որովհետև այնտեղ կապիտալիզմի դեմ պայքարը նրանց առօրյա կյանքում, նրանց աչքերի առջև է կատարվում: Բոլոր քաղաքական կուսակցություններն, առանց բացառության, միայն կարճ ժամանակով կարող են զանգվածներին դեպի իրենց գրավել, սակայն արհմիությունները, որ աշխատավորներին են ներգրավում, կարող են հանդես գալ որպես բանվորական կուսակցություն և պայքարել կապիտալիզմի դեմ: Աշխատավորների մեծ մասն այն կարծիքին է, թե որևէ կուսակցությանն անդամագրվելով իր նյութական վիճակը բարելավվելու է: Կարող է նախկինից ավելի լավ զբաղվել երեխաների ուսման ու դաստիարակման հարցերով, ստիպված չի լինի աշխատանք փնտրելու համար գործարանից գործարան գնալ, կամ դռնեդուռ ընկնել, կարող է զբաղվել…
Այսօր մեր ժողովրդին առաջարկվող Սահմանադրության մեջ կան բաներ, որոնց հետ Կոմունիստական կուսակցությունը չի կարող համաձայն լինել: Երկրում արտագաղթը, տնտեսական վիճակը կապված չեն գործող Սահմանադրության հետ: ՀՀ Կոմկուսը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն հանրապետությունում չկա: Այնուամենայնիվ, ՀԿԿ-ն քննարկել է առաջարկվող փոփոխություններն ու ստորև իր դիտողություններն է ներկայացնում երկրում ծավալված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ նշել է Խորհրդային Հայաստանի բարերար դերը Երկրորդ հանրապետության կայացման գործում: Երեք սերունդ ապրել և արարել է սովետական այդ հանրապետությունում, ձեռք է բերել հսկայական հաջողություններ տնտեսության, կրթության ու գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում, ընդունել է երեք Սահմանադրություն (1922 թ., 1937 թ.,…