Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը փետրվարի 9-ին նամակ է հղել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովին` ողջունելով ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինի ու Սերգեյ Օբուխովի նախաձեռնությունը, որոնք առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Ուզում եմ վերհիշենք 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի Առաջին հանրապետության և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը, որով Հայաստանին պետք է մնար ընդամենը 10-12 հազար քառ.կմ տարածք: Եվ միայն1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի տարածքը հաստատվեց 30 հազ.քառ.կմ: Այդ նույն պայմանագիրը վերահաստատվեց նաև…
ՌԴ ԿԿ առաջնորդ Գ․Զյուգանովի ելույթը՝ ազգային հարցի վերաբերյալ 22 տարի առաջ փլուզվեց բազմազգ Խորհրդային Միությունը: Խորհրդային Միության ոչնչացումը դեռ տանջում է ժողովրդին: Մեր հուշերում դեռ վառ են մնացել Խորհրդային Միության աննախադեպ ձեռքբերումները: Վերակառուցման տարիներին Խորհրդային Միության թշնամիները նկատի էին առել երեք հիմնական հարց՝ միասնական տնտեսության քայքայումը, հակակոմունիստական մթնոլորտի ստեղծումը և ազգային հարցում պառակտում առաջացնելը: Նրանց գործունեության վերլուծությունը հետևյալն է՝ տնտեսության քայքայում, որն առաջացրեց տնտեսական ճգնաժամ, հակակոմունիստական ալիքի բարձրացում, որն առաջացրեց Կոմկուսի աշխատանքների արգելափակում, մի կուսակցության, որը երկրի համախմբումն ու համակարգի հսկողությունն իր ձեռքում էր պահում: Ազգային տարաձայնություններ, որոնք անվստահության ու բախումների պատճառ դարձան ազգերի միջև: Իհարկե, ներկայիս վիճակն այնքան էլ…

Բարեփոխումներ

Ձախ լիբերալ որոշ լրագրողների հոդվածներում, օրինակ՝ Պաուլ Մասոնի, Թամս Փիքտիի և Քրիս Հեջզի, նկատելի է որոշակի երկերի ազդեցությունը, օրինակ՝ «Հեղափոխությունների շրջան», «Անհավասար բաժանումներ», «Կապիտալիզմից հետո» և այլն: Երբ ուշադիր ընթերցում ենք նրանց հոդվածները, հասկանում ենք, որ նրանց խոսքերը վերաբերում են կապիտալիստական հասարակարգում բարեփոխումներ իրականացնելուն։ Կանադայի CBC ռադիոկայանի «Գաղափարներ» ծրագիրը քարոզում է Պաուլ Մասոնի տեսակետները: Նա ժխտում է դասակարգային պայքարը, որը կարող է հանգեցնել սոցիալիզմին։ Սակայն հավատացած է, որ ավելի արդար հասարակարգ կարելի է ստեղծել: Նա գրում է․ «Դասակարգային պայքարը պատասխան չի տալիս: Ցույցերով ու երթերով հնարավոր չէ ոչնչացնել կապիտալիզմը»: Բայց չի կարողանում փաստել, որ կապիտալիզմը կարող է ավելի արդար հասարակարգ…

Բոբ Ավագյան

Ամերիկահայ քաղաքական գործիչ, սոցիալիստ, մաոիստական գաղափարախոսության հետևորդ, ԱՄՆ հեղափոխական կոմունիստական կուսակցության նախագահ Բոբ Ավագյանը (Ռոբերտ Բրյուս Ավագյան) ծնվել է 1943 թ․ մարտի 7-ին Վաշինգտոնում, մեծացել է Բերկլիում միջին խավին պատկանող ընտանիքում: Նրա հայրը՝ Սպերջեն Ավագյանը փաստաբան էր, իրավապաշտպան և դատավոր: Բոբի տատիկն ու պապիկը 1915 թ․ Արևմտյան Հայաստանում իրականացվող Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթել էին Ամերիկա և բնակություն հաստատել Ֆրեզնո քաղաքում, այնտեղ էլ հանդիպել ու ամուսնացել էին, երեք զավակ ունեցել։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ: Բոբ Ավագյանի մեծ հորեղբայրը մեկ տարի սովորում է Սթենֆորդի համալսարանում, սակայն ընտանեկան նյութական վատ վիճակի պատճառով կիսատ է թողնում ուսումը, զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով, շուտով խանութ է…

Հասարակական ակտիվիստի ուղեցույց

ԱՄՆ-ում 2011 թ․ արդարություն հաստատելու հասարակական ակտիվություն էր սկսվել, որն այսօր էլ, կարծես, զարգացման ընթացքում է: Ժողովրդի մոբիլիզացում է սկսվում, քանի որ բնապահպանական, սևամորթների հանդեպ վերաբերմունքի, նվազագույնը 15 դոլար աշխատավարձի և այլ տնտեսական ու հասարակական հարցերի լուծման համար պայքարի անհրաժեշտություն է նկատվում: Սակայն անհրաժեշտ է նաև պայքարի ձևերի, մեթոդների, դրանց ընտրության համար տարվող աշխատանքների ճիշտ ընտրություն և ճիշտ ծրագրեր ունենալ։ Դրանց անհրաժեշտությունն զգացվում է նաև Հայաստանում, որտեղ բազում են լուծման կարոտ հարցերը: Հասարակական հարցերի լուծման ջատագով ակտիվիստներին պայքարը կազմակերպելու հարցում օգնելու համար ամերիկացի գրող Ռենդի Շաուվը մի ուղեցույց է հրատարակել: Առաջին հրատարակությունն անդրադառնում է 90-ական թվականների իրադարձություններին, իսկ երկրորդ հրատարակությունը…
Պատրաստ ենք, արդյոք, ընդունելու, որ մեծ տերությունների շահերը մշտապես իշխեն Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերում: Մենք ուզում ենք, ադյոք, որ մեր և ապագա սերունդը բաժանվի երկու մասի՝ փոքրամասնության, ովքեր երկրի ամբողջ հարստությունը և ուժն իրենց ձեռքում են պահում, և ժողովրդական մեծամասնության, որը կամ ոչինչ չունի, կամ շատ քիչ բան ունի: Ուզում ենք, արդյոք, գործազրկության, անհավասարության, բնակարան ունենալու իրավունքի, անվճար կրթության, բնապահպանության, երկրի անվտանգության ու մի շարք այլ կենսական հարցերի լուծումը հանձնել Հայաստանում մեծ կապիտալ ունեցող մարդկանց, նրանց իշխանությանն ու նրանց մեծ ընկերություններին, որոնց առաջնահերթ խնդիրը իրենց կապիտալն ու իրենց նյութական շահն է: Ոզում ենք, արդյոք, Հայաստանում խորհրդային գիտական տնտեսական համակարգից…

Ցավակցություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտնում է, որ մահացել է մերօրյա հերոս, հայրենիքի անմնացորդ նվիրյալ, պահանջատիրական պայքարի հայտնի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի կինը՝ հերոսի իսկական մարտական ընկեր Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանը։ Մեր կայքի աշխատակազմը խորապես ցավակցում է Ալեք Ենիգոմշյանին՝ նրա սիրելի տիկնոջ և անբաժան ընկերոջ՝ Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանի մահվան կապակցությամբ:

Համակարգը մեզ պարտադրում է մտածողություն

2012 թվականին Ֆրանսիայի աջակողմյան «Ֆիգարո» թերթը վիճակագրություն էր կատարել, ըստ որի ֆրանսիացիների 83 տոկոսն այն կարծիքին էր, որ քաղաքական պատասխանատուներն անուշադիր են իրենց սպասելիքների նկատմամբ, նրանց մեծամասնությունը պահանջում է, որ կապիտալիստական համակարգում արմատական, խորքային բարեփոխումներ կատարվեն: Այս վիճակագրությունը կարևոր է վերլուծությունների համար, որովհետև ցույց է տալիս, որ ժողովրդի անվստահությունը քաղաքական ուժերի հանդեպ անհամեմատ մեծացել է, քան անցյալում էր: Ժողովրդի 60 տոկոսը դեմոկրատիայից դժգոհ է, մինչդեռ 2009 թվականին 40 տոկոսն էր այդպիսի դժգոհություն հայտնում: Այս տեսակետների հրապարակումը կասկածի է ենթարկում կապիտալիստական համակարգի օրինականությունը: Ֆրանսիայի որոշ կուսակցություններ, այդ դժգոհությունները նկատի առնելով, իրենց կուսակցական ծրագրերում խորը և դեմոկրատական փոփոխություններ են առաջարկում՝ ուժային հիմնարկների…

Գենադի Զյուգանովի ելույթն` ահաբեկչության դեմ  

Մենք Դումայի այս գեղեցիկ սրահում պատահաբար չենք հավաքվել: Այս սրահը ականատեսն է եղել մեր ուժեղ երկրի հաղթությունների ու տխուր օրերի: Ես խորհրդարանական խմբակցության ու «Ժողովրդական ազգային ճակատի» անունից հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք նախագահ Պուտինի ուժեղ քաղաքականությունը՝ ազգային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք գործողությունների, համաշխարհային մասշտաբով, որը հող է պատրաստում մեր երկրի ուժեղ կամքի ու ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Դրա հետ զուգահեռ պետք է ասել, որ տարբեր երկրներ ահաբեկչության դեմ պայքարի արժեքավոր փորձ ունեն: Խորհուրդ կտայի ուսումնասիրել Սովետական Միության ու Ֆրանսիայի փորձը: Մեծ Սովետական Միությունը ջախջախեց «Անտանտը», ոչնչացրեց ֆաշիզմը և կարողացավ հաղթահարել «անտառի եղբայրներ»-ին ու…
Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր գրասենյակում մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հրապարակեց նոյեմբերի 28-ին տեղի ունեցած կուսակցական ընդհանուր ժողովում ընդունած որոշումը՝ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու մասին։ ՀՀ ԿԿ ողջունել է Հայաստանը ԵԱՏՄ-ը միանալու իշխանությունների որոշումը, և կուսակցության դիտարկմամբ, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում են հիմնականում արևմտամետ ընդդիմադիր ուժերը, ինչն էլ ստիպում է Կոմկուսին զերծ մնալ նրանց սատարելուց։ Կուսակցությունը վաղօրոք հայտնել էր իր նկատառումներն ու դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ու, թեև, դրանք չեն ընդունվել, այնուամենայնիվ, կոմունիստները համարում են, որ պետք է «այո» ասեն ներկայացված փոփոխություններին։ Կոմունիստները սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են համարում, գտնում են, որ այն առաջարկում է համակարգային փոփոխություններ:…
Սկիզբը՝ 15․ 11․ 2015 Պետություն պահելու մշակույթը մեզանում չի ձևավորվել, սակայն երկիրը պահելու մշակույթը պատմականորեն յուրացրել ենք, այն խախտելը չափազանց վտանգավոր է։ Դարերի ընթացքում տարբեր կայսրությունների տիրապետության ու կամայականությունների պայմաններում կառչելով պատմական հողից, մեզ հաջողվել է դիմակայել ու հասել ենք 21-րդ դար։ Սեփական անկախ պետություն ունենք, մենք ենք մեր գլխի տերը, սակայն հեռանում ենք սեփական երկրից՝ առանց հետ նայելու։ Նշանակում է խաբուսիկ է եղել երկիր պահելու մշակույթը։ Այսօր պետք է գտնենք մեր պատմական հողի վրա հարատևելու և ընդլայնվելու կոդի բանալին և կառուցվածքային կերպարանափոխման ենթարկենք մեր հայրենակիցների կենսաշխարհը։ Ազգային գաղափարախոսությունը խստորեն սահմանափակում է իշխանությունների սխալվելու իրավունքի սահմանները։ Յուրաքանչյուրի սխալի համար չափազանց…
Էջ 11, 12-ից