Մարքսի ժանանակից ի վեր, երբ կապիտալիստական համակարգում առաջանում էին լուրջ ճգնաժամեր, սոցիալիստները հայտարարում էին նրա անմիջական տապալման մասին, իսկ երբ մի փոքր կապիտալիստական համարգը կարգավորվում էր, դրա համակիրները և նույնիսկ սոցիալ դեմոկրատները այդ համակարգի հավերժական լինելու մասին էին խոսում: Կապիտալիզմի վերջին ճգնաժամը մեծ մասշտաբով ամբողջ աշխարհում շարունակվում է, շատերը այն եզրակացության են հասել, որ կապիտալիստական համակարգի ժամանակաշրջանը ավարտվել է, սոցիալիստական համակարգի հաստատումը օրվա հարց է դարձել: Կապիտալիզմը ըստ իր հակասական էության՝ միշտ ճգնաժամ առաջացնող է եղել: Կապիտալիզմը անկարող է անընդհատ ու պարբերական ճգնաժամերը լուծել, ոչ էլ կարող է գործազրկությունը արմատախիլ անել, կամ սոցիալական արդարություն հաստատել և շատ ուրիշ անկարողություններ ունի,…

Կրկին վերածնվում է Ձախ քաղաքականությունը…

 1999 թվականին Ամերիկայի «Սիատել» քաղաքի փողոցներում մոտ 70 հազար հոգի բողոքի ցույց էին կազմակերպել համաշխարհային առևտրի կազմակերպության համաշխարհայնացման քաղաքականությունների դեմ: «Սոցիալիզմի փլուզում»-ից հետո դա կարելի է համարել «հակակապիտալիստական» նոր շրջանի սկիզբ: 2001 թվականին «Ջենուայում» 250 հազար հոգի «ՋԻ 8» խմբի դեմ և 2002 թվականի գարնանը 500 հազար հոգի Եվրոպայում՝ Բարսելոն քաղաքում հակաեվրոպական «Կապիտալիզմ և Պատերազմ» լոզունգներով բողոքի ակցիաններ կազմակերպեցին փողոցներում: Նմանատիպ ցույցեր մինչ այսօր կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր քաղաքներում, օրինակ` Լոնդոնում, Բարսելոնայում, Ֆլորանսում, Ջենուայում, Սաուպոլոյում, Ժուհանսբուրգում, Նյու Յորքում, Ստամբուլում և այլ քաղաքներում: Աշխարհի մտածող և աշխատավոր ժողովուրդը գիտակցում և տեսնում է ժողովրդների միջև տնտեսական, հասարակական ու քաղաքական հնարավորությունների…
The Great Struggle to Escape Capitalismby Bernard D’Mello Petrograders examine campaign posters for elections to the Constituent Assembly. Jonathan Sanders Collection. (p. 67)This article will be made available online on July 17.Post-revolutionary societies, in their efforts to combat counterrevolution, have always been confronted with their own contradictions, and with the persistent threat that an exploiting class could reemerge. Instead of the intended socialization and democratization, in many places what resulted was instead state ownership and stultifying bureaucratization of both the economy and the polity.… 

12 իրավունք, որ ցնցել է աշխարհը

Խորհրդային իշխանության սոցիալական նվաճումները 1․Ութ ժամյա աշխատանքային օրվա իրավունք։ Գործում էր աշխարհում՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 2․Ամենամյա վճարվող արձակուրդի իրավունք։ Կիրառվում էր մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 3․ Անհնար էր աշխատողին աշխատանքից ազատել վարչակազմի կամ գործատուի նախաձեռնությամբ, առանց արհմիութենական և կուսակցական կազմակերպության համաձայնության։ 4․Աշխատանքի իրավունք, սեփական աշխատանքով կյանքն ապահովելու իրավունք։ Ընդ որում, մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատանքային ուղեգրով պարտադիր աշխատանքի տեղավորվելու իրավունք ունեին, նրանց տրվում էր բնակարան կամ հանրակացարան՝ ապրելու և աշխատելու համար։ 5․Միջնակարգ և մասնագիտական անվճար կրթության իրավունք։ Ընդ որում, և՛ միջնակարգ մասնագիտական, և՛ բարձրագույն կրթությունն անվճար էր՝ առաջին անգամ աշխարհում։ 6․Մանկական նախադպրոցական հիմնարկություններից՝ մանկամսուրներից, մանկապարտեզներից, պիոներական ճամբարներից…
Հանրապետությունը գտնվում է պատերազմական և քաղաքական որոշ արևմտամետ ուժերի ակտիվացման ժամանակաշրջանում։ Քառօրյա պատերազմը տագնապներով և ողբերգություններով հանդերձ, հսկայական դերակատարում ունեցավ մեր կյանքում և ցնցեց հանրապետությունը, այն ոչ միայն կասեցրեց անդառնալի թվացող բարոյական անկումն, այլև թռիչքային բարոյահոգեբանական վերելքն ապահովեց մեր աշխարհով մեկ սփռված ազգի։ Վերադարձրեց 1988 թ․ հպարտելի վերելքի ոգին ու հայ ժողովուրդը համոզվեց, որ այսօրվա երիտասարսությունն ի վիճակի է գերազանցելու իրենց հայրերին և պապերին։ Ազգային այս զարթոնքը մահու չափ ծանր հարված էր ԼՏՊ-ին, նրա արևմտամետ վասալներին և տարատեսակ շպիոնիկներին։ Չնայած մեր կենսաբանական թշնամին պեղումներ կատարել և գտել է «ներսի» մարդկանցից, ովքեր ծառայում են Արևմուտքին, շլացած և գայթակղված Քեռի Սեմի դոլարներով՝…

Հայաստանը մեծ վերելքի ճանապարհին

Սոցիալիզմի հիմնական առավելությունը կապիտալիզմի նկատմամբ այն է, որ պետության բյուջեում մեծ կապիտալ է կուտակվում, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ընթացիկ, այլև հեռանկարային խոշոր ներդրումներ ծրագրել և վերջնական արդյունքում հասնել ծրագրի իրականացմանը։ Օրինակ՝ կրթության և գիտության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփ պատկերը վերցնենք։ Սկսած 1920-ական թթ․Հայաստանում անգրագիտության վերացման ուղղությամբ այնպիսի լուրջ քայլեր կատարվեցին, որ արդեն 1940-ականների շեմին հանրապետությունում մեծ մասամբ հաղթահարվեց անգրագիտությունը, իսկ գիտության զարգացման ուղղությամբ աստիճանաբար տարվող քայլերը աշխարհին հայտնի անուններ տվեցին։ Այդ տարիներին արդեն Հայաստանի գիտությունների ակադեմիան գիտական աշխատանքների թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում ԽՍՀՄ-ում, նաև աշխարհի գիտական խոշոր կենտրոններից մեկն էր համարվում։ Շատ մարդիկ կան այսօր, ովքեր…
Ի՞նչ է սոցիալիզմը, ի՞նչ է տվել հայ ժողովրդին և մարդկությանը, ինչպե՞ս է համադրվում ժամանակակից համակարգերին, հնարավո՞ր է, որ ներկա Հայաստանում կյանքի կոչվի։ Հիշեցնենք, որ սոցիալիզմը համամարդկային նպատակ և հասկացություն է, որի հիմքերը մշակել են հին աշխարհի մտածողները։ Առաջիններից մեկն անգլիացի Թոմաս Մորն էր, ով գրել է նաև կոմունիզմի մասին, ուր ազդարարում էր․«Հասարակությունը կապրի սոցիալական բացարձակ հավասարության պայմաններում», սա, իհարկե, հեռավոր նպատակ է։ Իրականությունը սոցիալիզմն է։ Սոցիալիզմի սահմանումն առաջինը տվել են ուտոպիստները, ովքեր հայտնի էին ուտոպիստ-սոցիալիստ անվամբ։ Սոցիալիզմի սկզբունքները վերջնականապես և գիտականորեն հիմնավորեցին Մարքսն ու Էնգելսը։ Նրանք ասում էին, որ հասարակությունն այնքան կզարգանա, որ կստեղծի հատուկ տնտեսական և սոցիալական համակարգ, ուր…

Մարքսիզմը մերկացնում է կապիտալիզմը

Կարլ Մարքսի 198-րդ տարեդարձի առթիվ Մարքսի գաղափարախոսության ստեղծումից 160 տարի անց դեռևս նրա առաջ քաշած գաղափարները քննարկում են մարքսիզմի համակիրներն ու հակառակորդները: Հիմա ավելի մեծ ուշադրություն են դարձնում այդ գաղափարներին: Կապիտալիստներն իրենց քարոզներով փորձում են համոզել, որ մարքսիզմի գաղափարախոսությունը «մահացել» է, սակայն չեն խնայում ահռելի գումարներ ծախսել՝ այդ «մահացած» գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Մեծահարուստները և ուժայինները լավ գիտեն, որ այդ գաղափարախոսությունը ոչ միայն չի մահացել, այլև մերկացնում է հարուստների ու կապիտալիզմի մասին այն իրականությունը, որ նրանք թաքցնում են ժողովրդից: Ամեն հին բան չի նշանակում, որ կորցրել է արժեքը: Մարքսի և Էնգելսի «Մանիֆեստ»-ն այսօր էլ ճգրիտ մեկնաբանում է հասարակության բաժանումը դասակարգերի,…
Թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Անհրաժեշտ է, որպեսզի ընտրական օրենքի բարելավման գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և քաղաքական-հասարակական, և մասնագիտական ամբողջ սպեկտրի մասնակցությամբ: Ըստ այդմ, նոր Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալը` 1․Ցուցակների ճշգրտում` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն համապատասխան օրգանի որոշմամբ: 2․Քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր: 3․Բոլոր ընտրական տեղամասերում…

Զարթոնք

Արիստոտելը վկայում է, որ բերքաբեր տարիներ լինում են ոչ միայն բնության մեջ, այլև մարդկային կյանքում։ Դրա վառ ու հոգեպարար ապացույցն է հենց հայոց ազգային ոգու հուժկու զարթոնքն ապրիլի 4-ին, որը համակեց հերոսական Լեռնային Ղարաբաղի քաջակորով հայորդիներին, ողջ Հայոց աշխարհին ու սփյուռքի մեր բազմամիլիոն քույրերին ու եղբայրներին։ Այդ սխրանքներով լի չորս օրը ցնցեցին և հիմնովին փոխեցին մեր առօրյա գորշ կյանքը, մեր մեծ ու փոքր հոգսերն ու տառապանքները, մեր դժգոհություններն ու հիասթափությունները։ Լեռնային Ղարաբաղի նոր ու սխրալի ազատագրական պայքարի այդ չորս օրվա ընթացքում մենք անցանք հրի ու կրակի միջով, ունեցանք ցավալի կորուստներ, բայց նաև Առյուծ Մհերին, Սասունցի Դավթին, Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկ Օզանյանին,…
Հայ ժողովուրդը հերթական անգամ փառքով դուրս եկավ իր դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական արկածախնդրությունից։ Մեր բանակը պատվով կատարեց իր առաքելությունը՝ թշնամուն արժանի հարված տալով, ջախջախեց նրա նորագույն ռազմական տեխնիկան՝ պատճառելով մարդկային լուրջ կորուստներ։ Ցավոք, ունեցանք տասնյակ զոհեր և վիրավորներ։ Մենք խորապես սգում ենք հայրենիքի համար մարտիրոսված զինվորների կորուստը և զորակցություն ենք հայտնում նրանց հարազատներին։ Հայ ժողովուրդը Մայր Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և համայն սփյուռքում մեծագույն զարթոնք և վերածնունդ ապրեց, համախմբվեց հանուն իր հայրենիքի պատվի և արժանապատվության պաշտպանության։ Համազգային այս զարթոնքը պետք է պաշտպանել, խորացնել և ուղղորդել հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, սոցիալական արդարության հաստատմանը, երկրի սոցիալական, տնտեսական կյանքի արմատական վերափոխմանը, գիտատեխնիկական ներուժի…
Էջ 10, 12-ից