Ավստրիայի աշխատանքային կուսակցության մասին

Աշխատանքային կուսակցությունը (գերմանական Partei ar Arbeit, PdA) հեղափոխական կուսակցություն է ավստրիական աշխատանքային խմբի եւ այլ ժողովրդական շերտերի, որոնք ճնշված են կապիտալիզմի եւ իմպերիալիզմի կողմից: Աշխատանքային կուսակցությունը պաշտպանում է տվյալ երկրում աշխատող բնակչության շահերը, անկախ նրանց ծագումից, լեզվից կամ քաղաքացիությունից: Աշխատանքային կուսակցությունը ձգտում է կապիտալիզմի տապալմանը, սոցիալիզմի կառուցմանը եւ դասակարգային հասարակության իրականացմանը: Աշխատանքային կուսակցությունը կողմ է խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական առաջընթացի եւ ազգային ինքնորոշման իրավունքին: Աշխատանքային կուսակցությունը պրոլետարական ինտերնացիոնալիզմ է: PdA- ն իրեն դիտարկում է որպես միջազգային աշխատողների շարժում, կոմունիստական եւ աշխատողների կուսակցությունների համաշխարհային կոլեկտիվ:

Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը

1. Սոցիալական արդարություն2. Հավասար մեկնարկային պայմաններ3. Արժանապատիվ ծերություն4.Անվճար կրթություն5. Ազգային հարստության վերադարձ Ազգին6. Մատչելի և որակյալ առողջապահություն Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը: Սա է միակ ճանապարհը դասակարգային, շահագործող և շահագործվող երկիր չունենալու, ինչպես, որ է... Նարեկ Գալստյան
Արդեն մեզ ծանոթ է Չիլիական հոգեբույժ, գրող, ժուրնալիստ և հրապարակախոս՝ Մարթա Հարնեքերը: Նա համարվում է ձախ հոսանքի Լատինական Ամերիկայի տեսաբաններից մեկը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է, և որը մեծ ազդեցություն է գործել Լատինական Ամերիկայում ձախ հոսանքների շարժման վրա: Ստորև կանդրադառնանք նրա որոշ մտքերին, որը կարծում ենք, անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի համար իր հայրենիքում արդար համակարգ ստեղծելու գործում: Ավելի քան 25 տարի առաջ, ձախ ուժերը Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում անց էին կացնում շատ դժվար ժամանակաշրջան: Բեռլինի պատը քանդվել էր, Սովետական Միությունը փլուզվել էր, Սանդենիստների հեղափոխությունը պարտվել էր 1990 թվականին և Կենտրոնական Ամերիկայում հեղափոխական ուժերը ստիպված դեմոբիլիզացվել էին: Միակ երկիրը, որ…
Սույն թվի փետրվարի 12-ին տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահության անդամների միջև: Հանդիպման ընթացքում ՀԱՄԿԿ նախագահ՝ Վազգեն Վաֆարյանը բարձրացրեց հարցեր՝ սահմանային խնդիրների մասին, Լեռնային Ղարաբաղի, Հայկական հարցի շուրջ, ինչպես նաև սոցիալական արդարության, երկրի ներկայիս տնտեսական ծանր վիճակից դուրս գալու մասին հարցեր: Այնուհետև ՀԱՄԿԿ նախագահության անդամներից ոմանք իրենց հարցերն ուղղեցին նախագահի թեկնածուին, ՀԱՄԿԿ նախագահի տեղակալ՝ Ս. Խաչատրյանը հիշատակեց նույնիսկ, որ Հայաստանն ունեցել է 14 վաչապետ, սակայն նրանցից միայն Արմեն Սարգսյանն է ասել, որ երկիրը առանց էկոնոմիկայի գոյություն ունենալ չի կարող, նա նաև հարցեր բարձրացրեց Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց Եղենի չճանաչման մասին, արդունաբերության…
1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ-ի նախագահ: Նա համարվում էր ամենառեակտիվ կամ հետադիմական նախագահներից մեկը, նրա օրոք փոխվեց Ամերիկայի քաղաքականությունը: Նրա քաղաքական հիմնական նպատակը դարձավ աշխարհում Սովետական Միության և ձախ հոսանքների ետ մղումը: Նրա տակտիկաներից մեկը դարձավ Ամերիկայի հակառակ պետությունների դեմ՝ հետադիմական ու հակակառավարական ուժերի օգտագործումն առաջադիմական և հակաամերիկյան պետությունների տապալման ուղղությամբ: Նման քաղաքականություն սկսվեց Աֆղանստանում՝ աֆղանցի իսլամական խմբերին ու «Մուջահեդներ»-ին զինելով ու ուսուցանելով: Նույն քաղաքականությունը կիրառեցին նաև սանդենիստների դեմ Նիկարագուայում: Ամերիկան Նիկարագուային ենթարկեց տնտեսական սանկցիաների ու դադարեցրեց հարկերի տրամադրելը, որը կատարվում էր Ջիմի Քարտերի օրոք: Ամերիկան 1981 թվականից սկսեց իբրև թե «Նիկարագույաի դեմոկրատիկ ուժեր» անվամբ, կազմակերպել հակահեղափոխական ուժերին որոնք…

Դասեր՝ Նիկարագուայի հեղափոխությունից (Մաս 1)

Նիկարագուան մի քանի ցեղերից բաղկացած՝ մոտ 6 միլիոնանոց փոքր երկիր է: Իմպերիալիստական ու շահագործական քաղաքականությունների հետևանքով դարձավ աղքատ երկիր: Սակայն կարողացավ, գտնվելով աշխարհի ամենամեծ իմպերիալիստական երկրի կողքին, պահպանել իր անկախությունը: Նրանք թույլ չտվեցին ուրիշ երկրները միջամտեն իրենց ներքին կյանքին ու ստեղծեցին առողջապահական, մշակութային, կրթական ու քաղաքական ավելի լավ հնարավորություններ իրենց ժողովրդի համար: Նիկարագուայի հեղափոխությունը մեծ դասեր կարող է ներկայացնել ձախ քաղաքական հոսանքների համար: 1912 թվականից մինչև 1925 թվականը Ամերիկան իր ուղղակի ռազմական ներկայությունն ուներ Նիկարագուայում և հսկում էր բոլոր մաքսատները, բանկերը, տրանսպորտը և այլ հիմնարկներ: Նրանք իրենց գործակալ կառավարություններին էին իշխանության դնում: 1920 թվականին Ամերիկային թվաց, թե արդեն իրենց գործակալ…
Լծված տերերի շառաչյուն կառքին, Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ, Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած՝ Անկում եք կարդում իմ նոր աշխարհին: Ե. Չարենց Հարգելի խմբագրություն, կարդացի “Ժամանակ” օրաթերթի 2(3480) 2018թ. զետեղված “Մինչև տունը կարգի բերելու գործնական քայլեր չլինեն, ոչինչ չի ստացվի”: “Ժամանակ”-ի զրուցակիցն էր Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Ցավալի է, որ մեր նորօրյա մտավորականները չեն գնահատում իմացության վսեմ հանճարը և չեն ընկալում 3-րդ հազարամյակի շունչը ինչպիսի ոգևորություն է համակել հողագնդի բնակչությանը: Մեր աչքի առջև մարդկային նոր բանականությունը ձեռք է բերել անևերակայելի նվաճումներ: Նույնիսկ Հյուսիսաին Կորեան իր հրթիռային փորձարկումներով սարսափի մեջ է պահում աշխարհի գերհզոր տերությանը՝ ԱՄՆ-ին: Իսկ երբենմի գիտահետահետազոտական ինստիտուտների…
Արևմտյան երկրների այսօրվա դեմոկրատիան խիստ հակաժողովրդական է դարձել: Այսինքն, այն հասկացողությունը, որ իսկական դեմոկրատիան ժողովրդի մեծամսնության կարողությունն է երկրի ուղղակի կառավարման գործում, կորցրել է իր իմաստը և դա օգտագործվում է դեմոկրատիայի ժխտման ու ժողովուրդների ճնշման համար: Ներկայացուցչություն կամ ներկայացուցիչների ընտրությունը չի համարվում որպես դեմոկրատիայի սկզբունք, դա դեմոկրատիա չէ: Դեմոկրատիան ներկայացուցիչների ընտրություն չէ: Արդեն շատերը այս տեսակի դեմոկրատիան ավելի շուտ դեմոկրատիկ մի խաղ են համարում, որոնք դրսևորվում է խորհրդարանների և նախագական ընտրությունների ձևով: Սոցիալիզմի ու դեմոկրատիայի փոխկապված հարցերը, նրանց իսկական սահմանումների և իմաստի հասկացողությունը, նրանց խնդրահարույց հարաբերությունը, միևնույն ժամանակ նրանց միասնության ու հակասության հարաբերությունները, այս բոլոր հարցերը մեր ժամանակի չբացահայտված բարդ…

Եվրամիություն թե՞ ԵԱՏՄ

Խորհրդային միության դավադիր փլուզումից անցել է 27 տարի՞ Ինչ են շահել ԽՍՀՄ-ում եղած պետությունները և նրանցում ապրող ժողովուրդները: Գրեթե ոչինչ: Փլուզված տնտեսություն, աղքատության եզրին հասած ժողովուրդ, գողացված, մի մասն էլ արևմուտք արտահանված ազգային հարստություն: Արևմտյան վարկեր, արևմտյան փչացած բարքեր, դոլլարային տենդ: Էլ չենք խոսում պարտադրված պատերազմների, ժողովուրդների միջև թշնամության սերմանման, մարդկանց բարոյական անկման մասին: Խորհրդային Հայաստանին փոխարինելու եկած Հայաստանի Հանրապետությունը ևս անցավ այս ամենի միջով: Չխորանալով այդ ամենի մեջ, անդրադառնանք միակ լուսավոր կետին՝ Արցախի ազտագրմանը: Արցախը` լինելով Մեծ Հայքի 14-րդ նահանգը, Հայաստանի և հայ ժողովրդի համար հանդիսացել է ինչպես անառիկ մի փոքր հայրենիք` թշնամիների հանրձակումներին դիմակայելու և հայ ժողովրդի ազգային…
2017թ. դեկտեմբերի 20-ին Պետ Դումայում ՌԴ Կոմկուսի, Կոմկուսի Պետ Դումայում ֆրակցիայի նախագահ` Գ. Ա. Զյուգանովը ընդունել է Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ` Վ. Մ. Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական կապերին առընչվող հարցեր: Հանդիպմանը մասնակել է ՌԴ կոմկուսի ֆրակցիայի անդամ, Պետ Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակցական կապերի կոմիտեի նախագահ` Լ. Ի. Կալաշնիկովը: 
Մարատան չիլիացի հոգեբույժ, գրող և ժուրնալիստ է: Նա սովորել է Փարիզի Լուիս Ալտուսեր համալսարանում: 1968 թվականին վերադառնալով Չիլի սկսել է տարածել Մարքսի և Լենինի գաղափարները, հատկապես ուսանողների, բանվորների ու ֆերմերների շրջանում: Նրա գրքերը և բուկլետները լայն տարածում են գտել հեղափոխական կուսակցությունների ու կազմակերպությունների միջոցով, վերջին 45 տարվա ընթացքում՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում և այլ երկրներում: Չիլիում, Ալենդեի դեմ հակահեղափոխական հեղաշրջումից հետո, 1973 թվականին, նա տեղափոխվեց Կուբա ու նշանակվեց հետազոտական «Memoria Popular Latinoamericana» (MEPLA) կենտրոնի տնօրեն, Հավանայում: Նա բազմաթիվ գրքեր է գրել գերիշխանությունների փորձառությունից, կենտրոնական Լատինական Ամերիկայում և Կոլոմբիայում, և Լատինական Ամերիկայի ձախ քաղաքականության մասին: Նրա որոշ գրքեր թարգմանվել են անգլերեն լեզվով:…