Իշխանությունը այլասերում է մարդկանցԻսկ անվերահսկելի իշխանությունը նրանց կրկնակի է այլասերում:/Ֆրանսուա դը Լարոշֆուկո/ Մեր օրերում յուրաքանչյուր ճշմարտություն փնտրող անհատի մոտ ողջամտության սարսափելի գլխապտույտ է առաջանում, չնայած դա ողբերգություն է, բայց փաստ է: Երբեմն մտածում ես՝ գուցե Հայաստանում կենսաբանական փոփոխություն է կատարվել, որը ազդել է հայ անհատի տրամաբանության և մտածելակերպի վրա: Դատարանում քննվում է երկրորդ նախագահի գործը՝ մարտիմեկյան դեպքերի, ժողովրդին պատկանող ազգային արժեքները իր յուրայինների հետ թալանելու և յուրացնելու համար: Մի խումբ ընկերներ այսօր նրան Արցախի և Հայաստանի հերոս են անվանում: Տրամաբանություն ունեցող մարդը պետք է հասկանա, որ հերոսները սեփական ժողովրդին չեն թալանում, զարմանալի է, բայց գուցե ամենամեծ չարագործները նրանք են, ովքեր…
Թե նախագահ,թե գեներալ Արածներից չեն ամաչում, Խառնվել են գայլ ու ոչխար, Հայրենիքից Հայն է փախչում: (Ն. Պետրոսյան) “Իրավունքի” դեկտեմբերի 18-ի N 139 համարում զետեղված էր Ռ. Քոչարյանի եղբոր դստեր՝ տիկին Իրինա Քոչարյանի հարցազրույցը՝ “Ժամանակն է եկել՝ հավաքվելու Ռ. Քոչարյանի առաջարկած Կոնցեսիա-1 գաղափարի շուրջը” հոդվածը, որտեղ նվում է, որ տիկին Քոչարյանը իր ամուսնու հետ մասնակցել է Անյուտա Հակոբյանի կողմից կազմակերպած երկարատև ակցիային, մի քանի գիշեր անցկացրել են փողոցում, Ռ. Քոչարյանի աջակիցների հետ միասին և միաժամանակ նշելով, որ իր երախտիքի խոսքն է ասում, նրանց անկեղծ մղումի համար: Բայց աջակիցները իրո՞ք անկեղծ են, թե շահադիտական ենթատեքստ կա նրանց այդօրինակ մղումի մեջ, որ աջակցում…
Դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված Հայոց Ցեղասպանությունը։ Բոլոր ցեղասպանությունների ճանաչումը զարգացած աշխարհի կողմից ողջունելի են ու դրանց կանխարգելումը բոլորի պարտականությունն է:Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիայի ամբողջ ժողովուրդը՝ դիմելով իրենց խղճին, կճանաչեն իրենց պատմության դառը էջերից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունը և կաշխատեն իրենց պարկեշտ վերաբերմունքով հարգել Թուրքիայի ու աշխարհով մեկ ցրված հայության իրավունքները: Այդ պրոցեսն արդեն սկսված է Թուրքիայում՝ մի շարք առաջադիմական կուսակցությունների, շրջանակների ու մտավորականության կողմից: Զուգահեռ ջանքեր պետք է գործադրվեն երկու երկրների հասարակության կողմից, որ Թուրքիան էլ ճանաչի ցեղասպանությունը:Պետք է շեշտել, որ ճանաչման փուլն ավարտված կարելի է համարել և…
Մորալեսի, իր համախոհների ու «Շարժում դեպի Սոցիալիզմ» (Movimiento al Socialismo) կուսակցության և ժողովրդական ու դեմոկրատիկ սոցիալիստական իշխանությունը մի ցավոտ փուշ էր Նեոլիբերալիզմի կոկորդին: Ամերիկայի իմպերիալիզմն ու որոշ Նեոլիբերալական երկրներ անընդհատ փորձում էին ձերբազատվել այդ իշխանությունից: Հեղաշրջումից երկու օր անց պարզվեց ամեն ինչ: Բոլիվիայի խորհրդարանի փոխնախագահ Նեոֆաշիստ «Ջինին Անեզ»-ը, իրեն Բոլիվիայի ժամանակավոր նախագահ հռչակեց ու ներկայացրեց իր թիմը, որտեղ նույնիսկ մի բնիկ քաղաքական գործիչ էլ չկար: Բնիկ ժողովուրդը կազմում է բնակչության 70-80 տոկոսը: Մորալեսը զգալիորեն բարելավեց այս մեծամասնության կյանքը: Կտրուկ կրճատել է աղքատությունը, ապահովել է աշխատատեղեր ու պատշաճ ապրելու պայմաններ: Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը բնիկներ են և Մորալեսի իշխանության գալուց առաջ նրանք…
Դաշտն Արարատի սեղանն իմ սինին Սևանն իմ գինին լուրթ ամպերի մեջ, Բաժակը խփեմ Արարատ Սարին, Կենացդ խմեմ Ռուս ժողովուրդ: Հովհ. Շիրազ Վայ հայերին, եթե նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ, շատ ավելի լավ կլինի նրանց համար, եթե Հայաստանի անունը չշոշափվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից: Ֆ. Նանսեն Երբ մոռանում ես անցյալը, ներկան դառնում է աճպարարություն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Բաքու մեկնելիս ՌԴ զինված ուժերի նախարար՝ Շայգուն հայտարարեց, որ Հայաստանը անդրկովկասում ռուսական դաշնության առանցքային ռազմական գործընկերն է, եթե Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն անեն, Ռուսաստանի Դաշնությունը կիրականացնի Հայաստանի հետ համատեղ՝ պայմանագրի պարտավորությունները: Մահվան դողը պատեց մեր արտաքին թշնամի՝ Կրտսեր…
Հայաստանում անկախության տարիներին, մանավանդ Հոկտեմբերի 27-ից հետո երկրի զարգացման հիմնական խոչընդոտները և արգելքներն են եղել երկու հանգամանքներ՝ Առաջինը Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունները և երկրորդը վերջինիս արևմուտքի կողմից ֆինանսական հովանավորությունը և սորոսականների միջամտությունը՝ Հայաստանին Նեոլիբերալ տնտեսական մոդելի թելադրանքը:Հայաստանում ժողովրդի պայքարի շնորհիվ և Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ քաղաքական հեղափոխական քայլերի արդյունքում, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սկսվեց վերանալ Հայաստանի ժողովրդի ներքին չարիքը և Հայաստանի զարգացման ներքին արգելքը:Անկախությունից հետո և քաղաքական հեղափոխությունից դեռ շատ տարիներ առաջ արևմուտքը թե՛ իշխանությունում և թե՛ տարբեր ընդդիմության շարքերում տեղադրեց իր և սորոսի «բաց» հասարակարգի գործակալներին կամ համախոհներին:Քաղաքական հեղափոխության ընթացքում ակնհայտ էր սորոսակաների դերը, որոնք ակնկալում էին, որ «ռուսամետ» Ռոբերտա-Սերժական իշխանության…
Աշխարհում ականատեսն ենք լինում բողոքների՝ ներկա իրավիճակի դեմ և տարբեր ուժերը՝ ձախից մինչև աջ, պահանջում են փոփոխությունների կատարում: Առաջ են եկել դասակարգային պայքարներ՝ տարբեր երանգներով: Սկզբնական շրջանում այս պայքարը տարբեր երկրներում տարբեր պատրվակներով էին արտահայտվում, օրինակ Հնդկաստանում սոխի թանգացման դեմ, Չիլիում մետրոյի տոմսի գնի բարձրացման դեմ, Լիբանանում՝ վաթստապի վրա հարկերի սահմանման դեմ, Իրաքում իշխանավորների կոռուպցիայի դեմ և այլն: Սակայն, այս բոլոր բողոքների միջև մի տեսակ օրգանիկ և դիալեկտիկական կապ գոյություն ունի: Թվում է թէ երիտասարդությունը լավ հասկանում է բոլոր այն խաղերի մասին, որ իշխանավորները՝ ըստ իրենց շահերի, խաղում են իրենց ու երկրի հետ և նրանք ստիպված են մի ալտերնատիվ է…
Ողջունում ենք ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Հուսով ենք, որ բոլոր երկրները կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանության հարցը հաճախ խաղաքարտ է դառնում տարբեր երկրների համար՝ Թուրիքայի դեմ օգտագործոլու նպատակով: Հայ Ձախ Ֆորումը գտնում է որ կարևորը՝ ավելի շուտ թուրք ժողովրդի կողմից ճանաչումն է: Սա մի գործընթաց է, որ Հայկական Պետությունը և աշխարհասփյուռ հայության պայքարի շնորհիվ միայն կարելի է իրականացնել: Այս կապակցությամբ հայազգի զավակ հանգուցյալ Հրանտ Դինքը և ներկայիս Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն տարբեր առիթներով առաջնահերթյուն են համարել Թուրքիայի ժողովրդի և պետության ճանաչումը: Այս առանցքային հարցի շուրջ կարող ենք մտքերի փոխանակում անցկացնել և միասնական ծրագիր մշակելով իրականացման մեխանիզմներ…
Որքան էլ ցավալի է, ստիպված ենք խոստովանել, որ 21-րդ դարի սկիզբը կենսաբանական հախուռն փոփոխությունների ժամանակաշրջան դարձավ, ինչը կործանարար ազդեցություն թողեց նաև հայ անհատին, որպես մետաֆիզիկական երևույթի մտածողության և հակումների վրա: Կան անհատներ, որոնք իրենց պատկերացնում են մոլորակի ամենահզորն ու խելացին և ինքն է զարդարում մեր դարը: Կարդում ես արցախյան գեներալ՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Փաշինյանի մարտական թևի գործողություններին, րոպե առաջ պատասխան կտրվի, իսկ հեղափոխական տեռորի գործիչներին հստակեցնում է վերջնագրով. “մեկ անգամ ներեցինք ահաբեկիչներին, երկրորդ անգամ ֆիզիկապես կոչնչացնենք”, մեկ ուրիշ անգամ Նիկոլ Փաշինյանին պիտակավորում է ազգային էպոսի հերոսներից մեկի՝ վախկոտ Վերգոյի կերպարով: Երևույթը ողբերգական է և նման է բարիկադի երկու հատվածներում թշնամաբար…
Թուրքիայի ագրեսիան և Ամերիկայի դավաճանությունը քուրդ ժողովրդի հանդեպ ու նրանց մենակ թողնելը Թուրքիայի ներխուժման դիմաց, պետք է դաս լինի Հայաստանում որոշ հակառուսական ուժերի համար, որոնց կարծես հիմնական առաքելությունը հայ ժողովրդին կտրելն է Ռուսաստանից: Նրանք, եթե իրոք հայ ազգի ու ժողովրդի շահերն են հետապնդում, չպետք է մեծ ակնկալիքներ ունենան Ամերիկայից ու Եվրոպական որոշ երկրներից և իրենց համար արդեն պետք է պարզ դարձած լինի, որ Ամերիկան երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Ամերիկայի ու Եվրոպայի նպատակը Հայաստանին անջատելն է Ռուսաստանից ու իրեն ենթակա երկիր դարձնելն է: Քրդերը Ամերիկայի հույսով էին մնացել ու իրենց հարաբերությունները խզել կամ թուլացրել էին Սիրիայի կենտրոնական…
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանը “Իրավունք”-ին տված հարցազրույցում նշում է. “Սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատվելուց հետո պետք է գնա տուն և զբաղվի բոլորովին այլ բաներով”: Զարմանալի է պարոն Սողոմոնյան, այլ բաներ՝ ի՞նչ նկատի ունեք: Նրա աշխատանքը Հայաստանում ժողովրդի ստեղծած արժեքների թալանն է եղել, իսկ դրսում՝ առյուծաորսը: Եթե հույսեր եք փայփայում նրա վերադարձը Հանրապետության ղեկավարի, որպեսզի իր թալանածը կրկնապատկի, և դու էլ քո բաժին թալանը ունենաս, դա ընդամենը երազանք է: Աշխարհում ընդունված է՝ բարեկիրթ, լուրջ պետության ղեկավարների ըմտանիքների զավակները զբաղվում են գիտությամբ, մշակույթով, պետության քաղաքականությամբ, և ոչ թե իրենց հոր թալանածով՝ բիզնեսի առուծախով: Ռ. Քոչարյանը ոչ միայն…
Էջ 1, 12-ից