Արխիվ Մարտի 2023 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հարուստ երկրները իբրև թե աղքատ երկրներին օգնելու համար վարկ են տրամադրում, որպեսզի նրանք իրենց երկրները զարգացնեն կամ արտադրությունը ուժեղացնեն: Երբ այս օգնությունների պատմությանն ենք նայում պարզվում է, որ հարաբերությունները հակառակն են ցույց տալիս, այսինքն դա աղքատ երկրներն են, որոնք վարկեր վերցնելով հարուստ երկրներից ստիպված են վարկերը իրենց շահույթի հետ միասին վերադարձնելու նպատակով տարեկան երկու տրելիոն դոլար փոխանցում են հարուստ երկրներին: Հարուստ երկրները հայտարարեցին, որ անհրաժեշտ է քիչ զարգացած երկրներին տարեկան 130 բիլիոն դոլար վարկ տրամադրել, որպեսզի նրանք օգտվեն իրենց երկրները զարգացնելու համար: Թվում էր թե սա շատ մեծ գումար է, սակայն պարզվեց, որ այն վարկեր տալու կանոններով՝ շահույթով որ իրենց վարկի դիմաց պահանջում են և որոնք պարտադրվել են այդ երկրներին, քիչ զարգացող երկրները ստիպված են տարեկան 900 միլիարդ դոլար վերադարձնեն հարուստ երկրներին: Այսինքն իրենց ստացած վարկերի քանի հավասարը: Ամերիկայի Մասաչուսետ համալսարանը այս հարցը ուսումնասիրել է և պարզվել է, որ այդ երկրները փակել են իրենց պարտքերը՝ վարկերը սակայն դեռ առևտրական ու տնտեսական օրենքների հիման վրա, որ պարտադրել են աղքատ երկրներին այդ երկրները տարեկան երկու տերելիոն դոլար փոխանցում են հարուստ երկրներին: Փաստորեն աղքատ երկրների գումարներն է հոսում դեպի հարուստ երկրներ: Հաստատված փաստ է, որ հարուստ երկրները օգտվում են աղքատ երկրների աշխատուժից, որովհետև էժան է, գրանցված փաստ է, որ հարուստ երկրները իրենց արդյունաբերության 80 տոկոսը իրականացնում են աղքատ երկրներում էժան աշխատուժի պատճառով: Կորոնայի ճգնաժամի պատճառով աղքատ երկրների աշխատողներն են, որ հիմնական հարվածի տակ են գնում իրենց աշխատանքները կորցնելու հետևանքով: Օրինակ Բանգլադեշում Ադիդաս գործարանի բանվորները ցույցի էին դուրս եկել ու պահանջում էին, որ գոնե այս շրջանում, որ անգործ են մնացել իրենք քանի ամսվա աշխատավարձը մուծեն, որպեսզի կարողանան գոյատևեն: «Թայթանիկ» ֆիլմը, որը իրական պատմություն է լավ օրինակ է այս անհավասարության համար: Դա առևտրական, զբոսնելու և ճամբորդատար նավ էր: Դա ենթարկվում է վթարի և խորտակվելու էր: Այդ նավը բաղկացած էր տարբեր հարկերից, ցածր հարկերը հատկացված էր աշխատավորներին ու հասարակ ժողովրդին ու ինչքան հարկերը բարձրանում էր հարուստներն էին այնտեղ տեղավորվել: Երբ նավը խորտակվելու առջև էր կանգնած ինչպես ներկայիս ժամանակի նման որ աշխարհը կանգնած է ճգնաժամի և լճացման առջև, նավը փրկելու համար նավակներ ուղարկվեցին ու նպատակը առաջին հերթին վրևի հարկերի հարուստ մարդկանց փրկելու նպատակ էին հետապնդում, չնայած երբ նավը խորտակվեց մի մասը բախտի բերումով փրկվեցին ու բոլորը ենթարկվեցին խորտակման վտանգի: Դասակարգային համակարգերում կամ անհավասար աղքատ ու հարուստ երկրներում երբ ճգնաժամեր են առաջանում ավելի շուտ սովի և մահվան վտանգի առջև են կանգնում աղքատներն ու փրկվում են հարուստները Այս ճգնաժամը ի վերջո կավարտվի, սակայն մենք հանդիմանալու ենք երկու ուրիշ կարևոր և շատ վտանգավոր ճգնաժամերի հետ, որոնք հնարավոր է վերացեն մարդկությունը: Դրանցից մեկը միջուկային պատերազմն է ու մյուսը մոլորակի տաքացումը: Վերոհիշյալ երեք ճգնաժամերն էլ առաջացել են նեոլիբերալիստական քաղաքականության հետևանքով և օր ըստօրե ավելի են շատանում: Եթե մարդկությունը ուզում է դիմակայել կորոնայի ճգնաժամին պետք է պատերազմի ժամանակվա նման վարվելակերպ ունենալ այս անտեսանելի թշնամու դեմ: Ամերիկայի ֆինանսական մոբիլիզացումը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լավ օրինակ է այս կապակցությամբ: Այսպիսով հարուստ երկրները օրինակ Ամերիկան մյուս երկրներին սպառնալու ու սանկցիաներ նշանակելու փոխարեն պետք է իր պոտեցիալ ուժից օգտվի մարդկության բարօրության համար: Սա համաշխարհային երևույթ է ու համաշխարայնորեն պետք է մտածել նման խնդիրների լուծման ուղղությամբ: Անհավասարությունը ժողովրդի և եկրների միջև Աշխարհում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի վարակիչ հիվանդությամբ: Լավ զգացվում է տնտեսության ու առողջության հարցերին վերահասու լինելու հակասությունը: Հաճախ աշխատավորները ստիպված են լինում արտադրությունը վերականգնելու և իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու նպատակով ընդունեն որոշակի վարակվելու ռիսկեր և գնալով աշխատանքի բավարարեն իրենց գործատերերի ու գործատուների պահանջները: Բոլոր երկրներում ահռելի տնտեսական անհավասարություններ գոյություն ունի ժողովրդների տարբեր խավերի ու աղքատ և հարուստ երկրների միջև: Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ALO) իր վերջին զեկույցում, որը հրատարակվել է մոտ մեկ ամիս առաջ հայտնել է, որ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ աշխատող կանգնած է աշխատանքը կորցնելու և իրենց գոյությունը պահպանելու վտանգի առջև: Մոտ երկու միլիարդ աշխատողների եկամուտը մոտ 60 տոկոսով իջել է: Այս աշխատողների մեծամասնությունը գտնվում են աղքատ կամ քիչ զարգացած երկրներում: Խոսվում է նաև սովի վտանգի մասին հատկապես ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների և Համաշխարհային Բանկի կողմից: Նրանք զգուշացրել են, որ կորոնայի ճգնաժամը առաջացնելու է պարենային մթերքների ու տարբեր տեսակի ուտեստեղենների նվազեցման վտանգը, հատկապես աղքատ և քիչ զարգացած երկրներում: Ըստ կապիտալիստական այդ հավաստի տվյալների աշխարհի սովածների քանակը նախքան կորոնայի ճգնաժամը մոտ 130 միլիոն հոգի էր, որը հիմա երկու հավասար է դառնալու, այսինքն 260 միլիոն հոգու, որոնցից 30 միլիոն հոգին մահանալու և ոչնչացման վտանգի առջև են կանգնած: Որոշ հարուստ երկրներ դադարեցնում կամ նվազեցնում են իրենց արտահանումը սննդի բնագավառում և ավելի շուտ մտահոգված են իրենց երկրի բնակչության ապահովության համար: Այս երևույթը մեծ մասշտաբով բարձրացնում է սննդամթերքների գները: Այստեղ վտանգված են լինելու հատկապես այն երկրները, որոնք հենված են սննդամթերքների ներմուծման հիման վրա: Նման երկրներում սովի պատճառով հնարավոր է աբսամբություններ և անկարգություններ տեղի ունենան: Բոլոր երկրներում հնարավոր է ուսումնասիրել դասակարգային անհավասարությունը և հարստության անարդար բաժանումը: Այս երևույթը վերջին տասնյակ տարիներում ավելի ակնառու է դարձել նեոլիբերալական քաղաքականության հետևանքով: Կորոնայի ճգնաժամի շրջանում ըստ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության (ALO) տվյալների Աշխարհի ժողովրդի 80 տոկոսը ապրուստի բավարար միջոցներ չունեն և իրենց եկամուտը բավարարում է միայն առօրյա կյանքը անցկացնելու համար: Աշխատանքի համաշխարհային կազմակերպութան (ALO) առաջին քարտուղարը ասել է, որ միլիոնավոր մարդկանց համար, որոնք իրենց աշխատանքը կորցրել են, եկամուտ չունենալ իրենց համար նշանակում է ապահովություն, սնունդ և ապագա չունենալ: Այդ 80 տոկոսը ձեռնահասություն չունի վարկեր կամ սոցիալական նպաստներ ստանալու: Այդ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե նրանց օգնություններ չցուցաբերվի նրանցից հազարավոր մարդիկ հնարավոր է մահանան: Դասակարգային անհավասարությանը նայենք ըստ ներկայացված վիճակագրությունների: 1-Աշխարհի բնակչության մեկ տոկոսը ավելի շատ հարստություն ունի քան թե մյուս 99 տոկոսը: 2-Աշխարհի բնակչության 80 տոկոսը ունի միայն իր առօրյա կյանքը անցկացնելու հավասար եկամուտ: Այսպիսով եթե նրանք աշխատանքը կորցնեն ու գործազուրկ լինեն սովի են մատնվելու: 3-Աշխարհի բնակչության երկու տոկոսի հարստությունը հավասար է աշխարհի բնակչության կեսի հարստությանը: 4-Աշխարհի բնակչություն միայն 300 հոգու հարստությունը հավասար է աշխարհի բնակչության երեք միալրդի հարստությանը: Վերջին տասնամյակներում այս տարածությունը՝ անհավասարությունը շատացել է: Հիմա նայենք երկրների միջև ընկած անհավասարություններին, որոնք ձեռք են բերվել միջազգային կառույցների կողմից: 200 տարի առաջ երբ շահագործման պրոցեսը սկսվեց հարուստ երկրները երեք անգամ ավելի հարուստ էին աղքատ երկրներից: Մոտ 60 տարի առաջ՝ 1960 ականներին, երբ ուղղակի շահագործման շրջանը ավարտվեց, այս տարբերությունը 30 անգամվա հասավ, այսինքն հարուստ երկրները 30 անգամ ավելի հարուստ էին քան աղքատ երկրները: Ներկայումս նեոլիբերալական քաղաքականության շնորհիվ հարուստ երկրները 80 անգամ հարուստ են քան աղքատ երկրներից:

Բաժին՝ Աշխարհում

 Ֆրանսիայի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ տասնյակ հազարավոր ցուցարարներ երեքշաբթի սկսել են բողոքի ցույցերի և գործադուլների երկրորդ փուլը։ Որոշ քաղաքներում խափանվել է էլեկտրաէներգիայի բաշխումը և հասարակական տրանսպորտի համակարգի մասերը, որոշ դպրոցներ փակվել են։ Աշխատում է արագընթաց գնացքների միայն մեկ երրորդը և տեղական և մարզային միջքաղաքային գնացքների մեկ հինգերորդը: Դպրոցների ուսուցիչների և տնօրենների կեսը հրաժարվել է դպրոց գնալ և միացել է ցուցարարներին՝ ընդդիմանալով կենսաթոշակային օրենքին։ Ի լրումն համազգային գործադուլների, արհմիությունները երեքշաբթի օրը զանգվածային ցույցեր են կազմակերպել ամբողջ երկրում և ծրագրում են փակել կարևոր արդյունաբերական կենտրոնները, որոնք կարևոր դեր են խաղում Ֆրանսիայի տնտեսական կյանքում առաջիկա շաբաթների ընթացքում: Վերջին տասնօրյակում ցուցարարների ու գործադուլավորների շարքերը համալրել են պետական գերատեսչությունների մեծ թվով աշխատողներ և աշխատակիցներ։ Նաև, տարբեր քաղաքներում ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է նախորդ շաբաթների համեմատ։ Համազգային գործադուլն ու ցույցերը դեմ են Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային օրենքի փոփոխությանը։ Պարոն Մակրոնը ցանկանում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։ Նաև հետաձգվում է լիարժեք կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքը։ Արհմիություններն ասում են, որ փող խնայելու համար, աշխատողների վրա ճնշում գործադրելու փոխարեն, մենք կարող ենք ավելի շատ հարկեր պահանջել իշխանության շրջանակին մոտ գտնվող հարուստներից։ «Այս բարեփոխումներն անարդար են և դաժան», - ասում է Քաղաքացիական պետական մարմիններում աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Լյուկ Ֆարը: «64 տարեկանին (թոշակի անցնելու տարիքը) սոցիալական առումով պատմական հետընթաց է առաջադեմ ֆրանսիական հասարակության համար»: Կենսաթոշակային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլների և ցույցերի առաջին փուլը տեղի ունեցավ հունվարի 19-ին և ամբողջ Ֆրանսիայում փողոց դուրս բերեց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Արհմիությունները հույս ունեն գերազանցել այս ռեկորդը։ Հունվարի սկզբին գործադուլներից առաջ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նախազգուշացրել էր արհմիություններին, որ կառավարությունը չի բանակցելու օրենքի շուրջ։ Ֆրանսիայում այս երևույթը կարող է դաս լինել Հայաստանի աշխատողների ու աշխատավարձ ստացողների համար թե ինչպես հնարավոր է իրական արհմիություններ կազմելով ու միավորվելով պայքարել հասարակության մեծամասնության շահերի ուղղությամբ՝ աշխատողների, աշխատավարձ ստացողների ու հողագործների համար:

Բաժին՝ Աշխարհում
Էջ 2, 2-ից