Արխիվ Օգոստոսի 2024 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024 15:29

ՀԱՅԱՍՏԱՆ 1918 Մաս 7

Հենց այս վտանգն էլ նույնպես նկատի ունենալով Սովետական Ռու- սաստանի կառավարությունը ձգտում էր զորքերը պահել Կովկասյան ռազմաճակատում, թեեւ Բրեստի պայմանագրով ստանձնել էր դրանք հե- ռացնել Կովկասյան ռազմաճակատից : Սակայն ռազմաճակատի հրամանատարությունը հենց առաջին օրից հրաժարվում էր ենթարկվել Սովետական Ռուսաստանի կառավարությանը եւ չէր կատարում Սովետական զինված ուժերի հրամանատարության կարգադրությունները։ Երկրորդ. Անտանտի տերությունները Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ էին վարում Մերձավոր Արեւելքում, Կիլիկիայում, որտեղ թուրքական բանակներն ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս: Հարկավոր էր շեղել Թուրքիայի ուշադրությունը դեպի Անդրկովկաս, որի նվաճման մասին նա վաղուց էր երազում։ Ռուսական զորքերին Կովկասյան ռազմաճակատից հեռացնելը Թուրքիայի համար պայմաններ էր ստեղծում այդ երազանքն իրակա- նացնելու համար։ Եվ արդյունքում Մերձարեւելյան ռազմաճակատը Թուրքիայի համար դառնում էր երկրորդական։ Նրա համար, ինչպես ասում են՝ ավելի լավ էր ձեռքում մի փոքրիկ թռչուն ունենալ, քան երկն- քում մի արագիլ: Այսպիսով, Կովկասյան ռազմաճակատից ռուսական բանակի հե- ռանալու ներքին պատճառների հետ միասին կարեւոր դեր էր խաղում արտաքին միջամտությունը, որն իրականացնում էին Անտանտի տերությունները: Երկու խոսք թուրքական բանակի մասին։ Կովկասյան ռազմաճա- կատում թուրքական բանակը կրած ծանր պարտությունից հետո դժվա- րությամբ էր ուշքի գալիս։ Սակայն ռուսական բանակի կազմալուծմանը զուգահեռ երիտթուրքերի կառավարությունը կարողացել է կարգի բերել մի քանի զորամաս, նպատակ հետապնդելով վերսկսել ռազմական գործողությունները։ Այս գործին էլ ձեռնամուխ է եղել նոր հրամանատար նշանակված Ֆերիկ վե- հիբ Մեհմեդ փաշան։ Հայկական եւ թուրքական բանակների մասին Ս. Վրացյանը հայտնել է հետեւյալը. «1918 թ. սկզբին Վեհիբ փաշայի հրամանտարութեան տակ կային հազիւ 10.000 կռուողներ, որոնց թիվը մարտին հասաւ 25.000-ի: Նազարբեգյանը Վեհիբ փաշայի դեմ ունէր աւելի քան 17.000 զինվոր Կարս-Սարիղամիշ ճակատի վրայ» (Ս. Վրացեան, Հայաստանի հանրա- պետութիւն, էջ 71): Ստ. Շահումյանի գնահատմամբ թուրքական բանակը ուներ 18- 20.000 զինվոր, իսկ հայկականը` 30.000։ Ինչպես երեւում է, երկու բա- նակներն էլ ունեին մոտավորապես նույն քանակությունը։ Բայց հարկ է նշել, որ թուրքական բանակը ոչ միայն բզկտված էր, այլեւ ուներ զինամ- թերքի պակաս: Ահա մի քանի վկայություն: Ստ. Շահումյան՝ «Ես արդեն ասացի, որ թուրքերը չունեին խոշոր ուժեր, որոնք լինեին սարսափելի։ Դաշնակ- ցական կուսակցության տվյալների համաձայն ամբողջ ճակատում՝ սկսած Սեւ ծովից մինչեւ Պարսկաստան, թուրքերը ունեին 18-20.000 հոգ- նած, կազմալուծված զորք»: Արեւմտահայ դաշնակցության «Աշխատանք» թերթը գրում էր. «Այժմ մեր դէմ ամբողջ ճակատի վրայ տաճիկը ներկայ պայմաններում չի կա- րող դուրս բերել մինչեւ իսկ 10.000-անոց կանոնաւոր սպառազինուած մի բանակ: Ահա այն ուժը, միակ ուժը, առաջին եւ վերջին ուժը, որ նա կա- րող է հանել մեր դէմ։ Ճշմարիտ է, Էրզրումի, Ղարսի եւ Ալեքսանդրապոլի յաջողութիւններն ու պահեստները մի փոքր թարմացրին նրան։ Ճշմա րիտ է, վերջին օրերի դէպքերն արժամանակից քում առաջացրին մեր մէջ եւ յոյս ներշնցեցին նրան, բայց այդ երեւոյթներն արդիւնք չէին նրա զինուորական առաւելութեան կամ ռազմական հզորութեան, այլ յայտնի պախարակելին է, երկիւղին» («Աշխատանք», 2 մայիսի, 1918)։ կռուին, ձեռքս 12.000 հոգի ունիմ միայն, ետիս բնաւ պահեստի ուժ չո Իսկ Վեհիբ փաշան իր զորքի մասին ասել է. «Հերիֆները գէշ կը նիմ» («Յուշամատեան», էջ 193):  Շարունակելի․․․

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024 11:54

ԱՐՅՈՒՆՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ԱՐՅՈՒՆՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ   «Խաղ-աղ-ության» «խաղ»-ն է միայն Ճոճվում տեսքով յաթաղանի. Նորից ընկանք ոտքերի տակ Էս աշխարհի մեծ խաղերի:  «խաղաղություն» բառը հիմի Մահաբեր  թույն ասես լինի, Որ կանգնել է  մեր կոկորդին, Կաթիլ-կաթիլ կուլ ենք տալի:  «Խաղ-աղ-ությու՜ ն...»՝ պարզում են մեզ Այս էլ արդեն քանի՜ տարի...  Թե կաս, Աստված, ինչո՞ւ թողիր, Որ համտեսենք մեր արցունքի «աղ»-ը էլի:  «Խաղ-աղ-ություն»՝ անտես ական, Պայթելու է մի օր էլի, Թե ազգովի չենք ըմպելու Սթափության գավաթը լի Ու փշրելով չենք բանալու Գոցված դուռը Մեծ Մհերի:                                     ՍԱՆՆԱ

Բաժին՝ Հայաստանում