ԲՐԻԿՍ-ի 10-րդ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 12 հուլիսի
2024 թ Հուլիսի 11-12-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ BRICS-ի խորհրդարանական 10-րդ ֆորումը: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ սենատորներ և Պետդումայի անդամներ՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, ինչպես նաև BRICS-ի բարձրաստիճան պատգամավորներ։ Ֆորումի թեման էր՝ «Խորհրդարանների դերը բազմակողմանիության ամրապնդման գործում՝ հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության»: Լիագումար նիստի ընթացքում մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջոցառումների ծրագիրը ներառում էր լիագումար նիստ՝ նվիրված BRICS երկրների և գործընկերների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Պատվիրակությունների ղեկավարները քննարկել են խորհրդարանների դերը միջազգային հարաբերությունների արդյունավետության և ժողովրդավարական բնույթի ապահովման, բազմակողմ առևտրային համակարգի մասնատվածությանը դիմակայելու և գլոբալ ճգնաժամերից բխող սպառնալիքների հաղթահարման գործում, ինչպես նաև հումանիտար և մշակութային համագործակցությունը: Ընդլայնված նիստերին մասնակցել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Միջխորհրդարանական միության նախագահը, Տանզանիայի Ազգային ժողովի նախագահ Թուլյա Ակսոնը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ լիագումար նիստի ժամանակ՝ ողջունելով պատվիրակներին և նշելով BRICS-ի խորհրդարանների կարևորությունը աշխարհակարգի կայացմանը նպաստելու գործում, որտեղ իշխանությունը պատշաճ կերպով հավասարակշռված է նոր աշխարհաքաղաքական, տնտեսական և ժողովրդագրական իրականության մեջ: «Այս ֆորումի թեման չափազանց կարևոր է։ Այն խոսում է ինքնին և ընդգծում է այսօր տեղի ունեցող հիմնարար գլոբալ վերափոխումների բնույթը։ Ձեր բաց քննարկումները և ազգերի միջև շփումները լիովին համահունչ են մեր ասոցիացիայի աշխարհայացքի փիլիսոփայությանը և սկզբունքներին, որոնք հիմնված են միմյանց լավագույն շահերի, միջազգային հարաբերություններում ժողովրդավարության, ինքնիշխանության հարգման և իրենց զարգացման ուղին հետևելու իրավունքի վրա: Սրանք BRICS-ի սկզբունքներն են, և դրանք բոլորիս համար հեշտ է հասկանալ, քանի որ մենք արագ աճում ենք և ազդում աշխարհի վրա, ինչպես երբեք»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սկսեց աշխատանքային քննարկումը` ընդգծելով, որ ֆորումն առաջին անգամ է անցկացվում BRICS-ի նոր անդամների մասնակցությամբ. ազգային խորհրդարանները BRICS-ի շրջանակներում»: Վալենտինա Մատվիենկոյի խոսքով, BRICS-ն ունի հսկայական ներուժ և ամուր հաստատված է որպես ժամանակակից աշխարհակարգի հիմնասյուներից մեկը։ BRICS-ը փոխադարձ հարգանքի, հավասարության, բացության և համաձայնության վրա հիմնված համագործակցության դինամիկ զարգացող մեխանիզմ է: Վալենտինա Մատվիենկոն հավելել է, որ օրակարգի ընդլայնված քննարկմանը կմասնակցեն նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները և Միջխորհրդարանական միության նախագահը։ «BRICS-ի խորհրդարանական ֆորումը միասնության, աջակցության և անկաշկանդ բազմակողմ երկխոսության վառ օրինակ է: Դա վկայում է միջպետական հարաբերությունների համար խորհրդարանական դիվանագիտության կարևորության մասին»,- ասաց նա: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստի ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես է առանձնացվել BRICS-ը հավասար և փոխշահավետ պայմաններով հարաբերություններ կառուցելու պատրաստակամությամբ՝ յուրաքանչյուր անդամ երկրում կյանքի որակը բարելավելու համար: Այս առումով, նրա խոսքով, կարևոր է ավելի ակտիվ աշխատել խորհրդարանական շրջանակներում՝ իրականացնելու երկրների ղեկավարների որոշումները և շարունակական երկխոսության միջոցով համագործակցությունը նոր մակարդակի հասցնել։ «Մեր միջխորհրդարանական համագործակցությունը կենտրոնանում է նաև էներգետիկայի և գիտության և արհեստական ինտելեկտի նման նոր տեխնոլոգիաների վրա: Այս ոլորտներում մենք պետք է օրենսդրական փորձի փոխանակում կատարենք։ Կրթական ծրագրերը և համատեղ գիտական կենտրոնները BRICS-ի տնտեսություններն ավելի արդյունավետ կդարձնեն»,- հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Խորհրդարանական 10-րդ ֆորումին մասնակցել են Չինաստանի Ժողովրդական ազգային կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեջին, Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հանաֆի Էլ Գեբալին, Եթովպիայի Դաշնային պալատի նախագահ Ագեգնեհու Թեշագերը, Լոկ Սաբհայի խոսնակը: Օմ Բիրլան, Իրանի Իսլամական Խորհրդատվական ժողովի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Դաշնային Սենատի առաջին փոխնախագահ Վենեցիանո Վիտալ դո Ռեգո Սեգունդո Նետոն և ԱՄԷ Դաշնային պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Ազգային խորհուրդ Ալի Ռաշիդ Ալ Նուայիմի. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի 10-րդ խորհրդարանական ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեջիի, Իրանի Իսլամական Խորհրդատվական ժողովի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Միջազգային ժողովի նախագահների հետ։ Խորհրդարանական միություն և Տանզանիայի Ազգային ժողովի նախագահ Թուլյա Աքսոն. BRICS Խորհրդարանական 10-րդ ֆորումն ավարտվեց BRICS-ի խորհրդարանական ֆորումի վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի արձանագրության ստորագրմամբ և համատեղ հռչակագրի ընդունմամբ:
«ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո
Շատերն են, հավանաբար, հիշում 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովը, որի ձայնագրությունն արտահոսեց ու հրապարակվեց «Hayastan 24» կայքում: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին հորդորում խորհրդարանական ընտրություններում «ձայն բերել» Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»: Հատուկ քննչական ծառայությունում որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց, սակայն հետո կարճվեց:
Հիմա մեկ այլ պատմություն ներկայացնենք հայտնի օլիգարխի ընկերության աշխատակիցներից մեկի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին:
Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին նա ազատվել է աշխատանքից։ Գևորգի պատմելով՝ աշխատանքի ընդունելիս իրեն ասել են, որ աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է, աշխատանքային պայմանագրի օրինակ նրան չեն տվել։ Ինչպես հետո պարզվեց «ՍԱՍ-Գրուպի» աշխատակիցների հետ զրույցներից, նրանց առհասարակ չի տրվում աշխատանքային պայմանագիրը:
Այս տարվա ապրիլի 15-ին վերադառնալով արձակուրդից՝ Գեւորգը պարզել է, որ ըստ պայմանագրի՝ ինքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկ պիտի ունենար, բայց երկու տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր։
«Ապրիլի 15-ն էր, արձակուրդից վերադարձա, անվտանգության համակարգը դեմքս չճանաչեց, մեզ մոտ դեմքի նույնականացմամբ է մուտքը, մեր մասնաճյուղի անվտանգության պետն եկավ, ասաց՝ երևի ինչ-որ ծրագրային խնդիր կա, կբացի անցնեմ, հետո օրվա մեջ էլի կփորձենք։ Էդ օրվա ավարտին էլի փորձեցինք, չստացվեց։ Մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ զանգեմ հաշվապահություն, քանի որ իմ բացակայության օրերին անվտանգության հետ կապված նոր կարգավորումներ էին եղել, մտածեց՝ գուցե ես նոր կարգավորումներով չեմ անցել։ Հաշվապահություն դիմեցի, ասացին՝ քանի որ ըստ պայմանագրի ես 5 օրով եմ գրանցված, իմ տանը մնալու օրերը դեռ չեն լրացել, 3 օր էլ արձակուրդի մեջ եմ, դե ամեն շաբաթ մի օր տանն էի, դրան գումարվել էին արձակուրդիս օրերին, ասացին՝ գնա, երկու օր էլ հանգստացի։ Քանի որ այդ մի օրն արդեն աշխատել էի, գնացի տուն ու 18-ի փոխարեն 19-ին վերադարձա»,- պատմում է նա։
Աշխատանքի վերադառնալուց հետո Գևորգը փորձում է պարզաբանում ստանալ ղեկավարությունից, թե ինչու է երկու տարի շարունակ 5 օրվա փոխարեն 6 օր աշխատել, և թե ինչու այդ մասին չի իմացել։ Ապրիլի 21-ին Գևորգին կանչել են Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ-Գրուպ»-ի գրասենյակ։
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, նա հանդիպել է «ՍԱՍ-Գրուպ»-ի անվտանգության պետ Արթուրի հետ (ազգանունը չի հիշում)։ Արթուրը խոստացել է լուծել Գևորգի բարձրաձայնած հարցը։
«Եթե ոչ մի խնդիր չլիներ, կասեր, որ ինչպես կարգն է աշխատում ես, ըստ պայմանագրի ես աշխատում, ոչ մի խնդիր չկա, բայց, փաստորեն, ընդունել են, որ ես արտաժամ աշխատել եմ, աշխատել եմ ավելի շատ, քան իմ աշխատանքային պայմանագրով էր ու դրա համար չեմ վարձատրվել, միայն ես չէ՝ բոլորն էդ նույն սկզբունքով են աշխատում»,- պատմում է Գևորգ Բրուզյանը։
Դրանից հետո նա նույն գրաֆիկով վերադարձել է աշխատանքի՝ սպասելով գրաֆիկի վերանայմանը։ 3 օր սպասելուց հետո նորից է զանգել անվտանգության պետ Արթուրին՝ տեղեկանալու, թե արդյոք վերանայել են գրաֆիկը։ Վերջինս պատասխանել է, որ այդ հարցով զբաղվելու ժամանակ չեն ունեցել, մի փոքր էլ պետք է սպասի։ Գևորգը նորից համաձայնել է սպասել։
Ապրիլի 26-ին Գևորգն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ գործընկերը զանգել և հայտնել է, որ իրեն գրավոր նկատողություն են տվել։
«Նման բան երբեք չէր եղել, ես երկու տարի աշխատել եմ, բոլորին էլ բանավոր նկատողություններ արել են ինչ-որ բաների համար, բայց առաջին անգամ էի տեսնում գրավոր նկատողություն, պատճառը ավելի քան անհասկանալի էր։ Նկատողության բովանդակության մեջ նշված էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10։01-ին, խոչընդոտել եմ խանութի աշխատանքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Ես ընդամենը դրամարկղի աշխատողի խնդրանքով կողքի դրամարկղից 20 000 եմ մանրել ու տվել նրան, որպեսզի կարողանա սպասարկել։ Ինչպե՞ս ստացվեց, որ 20-ին են նկատողություն արել և 26-ին նոր ծանուցել են էդ մասին, ավելի շուտ ոչինչ չեն ասել»,- ասում է Գևորգը։
Հաջորդ օրը նա կրկին նկատողություն է ստացել: Ըստ նկատողության բովանդակության՝ այս անգամ Գևորգն ապրիլի 21-ին՝ ժամը 10:29-ին, աշխատանքային պարտականությունները կատարելիս զբաղվել է իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ անմիջականորեն կապ չունեցող գործողություններով։
«ՍԱՍ-Գրուպ»-ի ղեկավարությունը պահանջել է Գևորգից եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն տալ խախտումների պատճառների մասին։
Նա կրկին զանգահարել է անվտագության պետ Արթուրին՝ իմանալու նկատողության պատճառը։ Արթուրն ասել է, որ հեռախոսով չի կարող հարցերին պատասխանել, հարմար տեղում չէ, երկուշաբթի օրը կարող է գնալ ընկերության Արշակունյաց մասնաճյուղ ու ստանալ հարցերի պատասխանները։ Հասկանալով, որ դիտավորյալ նկատողություններ են տալիս աշխատանքից ազատելու հիմքեր ստեղծելու համար, Գևորգ Բրուզյանը որոշել է չներկայանալ աշխատանքի մինչև ղեկավարությունը չվերանայի իր աշխատաժամանակը՝ ըստ պայմանագրով սահմանված գրաֆիկի։
Օրեր անց Գևորգը փոստով զգուշացում է ստացել, որ եթե չներկայանա աշխատանքի, կհեռացվի։ Գրավոր պատասխանել է՝ եթե վերանայեն աշխատաժամերը, կշարունակի աշխատել։ Այդ նամակին Գևորգը պատասխան չի ստացել, փոխարենը մայիսի 21-ին ստացել է աշխատանքից ազատման գրությունը, որտեղ նշված էր, որ Գևորգ Բրուզյանը աշխատանքի չներկայանալու պատճառով հեռացվում է աշխատանքից։
Նախքան աշխատանքից ազատման հրամանը ստանալը՝ մայիսի 2-ին, Գևորգը դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին իր խախտված իրավունքների վերականգնման համար։ Տեսչական մարմինը վարույթ է հարուցել, ապա կարճել։ Վարույթի շրջանակներում լսումներ են կազմակերպվել, լսումներին մասնակցել է Գևորգ Բրուզյանը, ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, որ 2 տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր՝ նախատեսված 40 ժամից ավելի։ Աշխատանքի ներկայանալու սկիզբը և ավարտը գրանցվել է իր դեմքի ճանաչման՝ էլեկտրոնային նույնականացման միջոցով։ Գևորգ Բրուզյանը միջնորդել է նաև, որ Տեսչական մարմինը լսի «ՍԱՍ-Գրուպ»-ի նախկին աշխատակից Արտյոմ Գրիգորյանին՝ որպես վկա։ Նա եւս ներկայացրել է «ՍԱՍ-Գրուպ»-ում աշխատանքային իրավունքների խախտումները։
Լսումներին «ՍԱՍ-Գրուպ»-ի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել։ Տնօրեն Սամվել Գզրարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել, որ լսումներն անցկացնեն առանց իր ներկայության։ Տեսչական մարմինը գործի հանգամանքները պարզելու համար 2024 թվականի մայիսի 22-ին գրությամբ «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունից պահանջել է ներկայացնել Գևորգ Բրուզյանի աշխատանքի ներկայանալու և աշխատանքն ավարտելու փաստն արձանագրող նյութերը։ Մայիսի 30-ին ընկերության տնօրեն Սամվել Գզրարյանը հայտնել է, որ ընկերությունում դիմումատուի հաստիքով նախատեսված չէ աշխատանքի ներկայանալիս մուտքի և ելքի գրանցման էլեկտրոնային համակարգ, իսկ տեսագրությունները պահպանվում են մինչև 10 օր։ Մինչդեռ Գևորգը պնդում է, որ ամեն օր դեմքի նույնականացման էլեկտրոնային համակարգի միջոցով էր գրանցվում իր աշխատանքի ներկայանալը։ Բացի այդ, լինելով անվտանգության աշխատակից, գիտեր, որ տեսագրությունները պահպանվում են 2-4 ամիս։
«Եթե դեմքի նույնականացման համակարգը չլիներ, ես չէի իմանա, թե քանի օրով եմ գրանցված, ըստ պայմանագրի՝ համակարգն ինձ ներս չթողեց, քանի որ 5 օրով էի գրանցված ու դեռ տանը մնալու օրեր ունեի, հենց նույնականացման համակարգի միջոցով իմացա ամբողջ եղելությունը»,- պատմում է Գևորգը։
«ՍԱՍ-Գրուպ»-ը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ուղարկված գրությամբ հայտնել է նաև, որ Գևորգ Բրուզյանը ոչ բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ներկայացել աշխատանքի, որի հետևանքով մայիսի 21-ին ազատվել է։ Ընկերության տնօրենը խնդրել է, որ Տեսչական մարմինն արժանահավատ չհամարի Գևորգ Բրուզյանի հայտարարությունները։ Ըստ «ՍԱՍ-Գրուպ»-ի՝ Գևորգ Բրուզյանն աշխատել է շաբաթական 5 օր։ Տեսչական մարմինն ուսումնասիրել է գործում առկա հանգամանքները և որոշել վարույթը կարճել։
Գևորգ Բրուզյանը կողմնակալ է համարում Տեսչական մարմնի գործողությունները։
«Բա էլ իրենց գործառույթը ո՞րն է, օրեր շարունակ տեսուչները, որոնք վարում էին իմ գործը, փորձում էին համոզել, որ բողոքս հետ վերցնեմ, քանի որ ոչ մի արդյունքի հասնել չէի կարող։ Եթե իրենք արդեն ամենասկզբում գիտեին, որ էդպես է, ինչու՞ էին առհասարակ վարույթ նախաձեռնել»,- ասում է Գևորգը։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Տեսչական մարմինը հայտնել է, որ իր վերահսկողության ընթացքում առաջնորդվում է բացառապես իրեն վերապահված լիազորություններով ու իրավասություններով։
«Հարուցված վարչական վարույթի ընթացքում Տեսչական մարմինն առաջնորդվում է օրինականության սկզբունքով, ինչպես նաեւ վարչական վարույթի բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարչական վարույթի մասնակիցների համար ստեղծում է հավասար եւ նպաստավոր պայմաններ՝ վերջինների լսված լինելու իրավունքն իրացնելու համար։
Դրա շրջանակներում, բացի նրանից, որ Տեսչական մարմինը ձեռք է բերում վարույթին առնչվող փաստաթղթեր եւ ապացույցներ, մասնակիցներին հնարավորություն է տալիս արտահայտվելու եւ ներկայացնելու գործին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ ապացույցներ, որոնք ուսումնասիրվում եւ համապատասխան գնահատականի են արժանանում՝ գործին ամբողջական լուծում տալու համար»,-ասվում է Տեսչական մարմնի պատասխանում։
Տեսչական մարմնին հարցրել էինք, թե ինչու՞ է կարճվել վարույթը՝ առանց պարզելու՝ արդյոք խախտվել են աշխատողի իրավունքները։ Այս հարցադրմանը պատասխանել են հետևյալ կերպ. «Վարչական մարմինը, Գեւորգ Բրուզյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ուսումնասիրելով եւ համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, համադրելով վարչական վարույթի ընթացքում ստացված բոլոր ապացույցները, հաստատված է համարել, որ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման՝ իրավիճակի փոփոխման (աշխատանքային վեճի առկայության) հիմքով։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճելու մասին Ձեր հարցի պատասխանն, ըստ էության, ենթադրում է տվյալ վարույթում առկա փաստական հանգամանքների, ապացույցների վերլուծության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, որը ենթադրում է տվյալ վարչական վարույթի նյութերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ինչը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա է տրամադրման միայն վարչական վարույթի մասնակիցներին, ով դուք չեք հանդիսանում»:
Այս դեպքում դժվար է ասել` ինչպես է Տեսչական մարմինն օբեկտիվություն պահպանել, եթե առաջնորդվել է միայն «ՍԱՍ-Գրուպ»-ից ստացած պատասխաններով, ստուգումներ չի արել ընկերությունում ու չի պարզել՝ արդյոք այն պնդումները, որ դիմումատուի հաստիքի համար նախատեսված չէ դեմքի նույնականացում, իսկ տեսագրույթուններն էլ պահպանվում են 10 օրից ոչ ավելի, ճիշտ են։
Մենք զրուցեցինք «ՍԱՍ-Գրուպ» ընկերության անվտանգության մի շարք աշխատակիցների հետ. նրանք չգիտեն, թե իրենց պայմանագրում ինչ է գրված, բայց աշխատում են շաբաթական 6 օր: Եթե Տեսչական մարմինը ստուգեր այդ աշխատակիցների՝ ընկերությունում առկա պայմանագրերը եւ զրուցեր նրանց հետ, կպարզեր, որ Գեւորգ Բրուզյանի իրավունքները խախտվել են: Բայց Տեսչական մարմինն այդ քայլին չի դիմում, ենթադրում ենք՝ քանի որ իշխանության հետ սերտ կապեր ունեցող օլիգարխի ընկերության դեմ անզոր է:
Գևորգի պատմելով, աշխատակիցների իրավունքներն աշխատավայրում սահմանափակված են, նրանք չեն կարող իրենց հասանելիք օրական 1 ժամ ընդմիջումից օգտվել միանգամից, կարող են 2 կամ 3 անգամ 20 րոպեով ընդմիջում անել, բայց այդ հնարավորությունից ոչ բոլորն են օգտվում։ Անգամ աթոռին ոչ ուղիղ նստելու համար մի քանի անգամ բանավոր նկատողություն է ստացել։ Աշխատողները իրենց անմիջական վերադասից ավելի բարձր ղեկավարի հետ չեն կարող խոսել, առանց անմիջական ղեկավարին զգուշացնելու։ Ամեն օր աշխատանքից դուրս գալիս ընկերության աշխատակիցներն անվտանգության աշխատակիցների մոտ՝ տեսախցիկների առաջ բացում են իրենց պայուսակները, որպեսզի անվտանգության աշխատակիցները ստուգեն պարունակությունը, իսկ աշխատանքի մտնելիս իրենց անձնական օգտագործման բջջային հեռախոսները թողնում են մենեջերների սենյակում։
«Հետքը» հունիսի 21-ին գրավոր հարցմամբ դիմեց «ՍԱՍ-Գրուպ» ընկերությանը։ Նույն օրը զանգեցինք՝ ճշտելու, թե արդյոք ստացել են մեր հարցումը։ Ընկերության աշխատակիցներից մեկը, որ պատասխանեց հեռախոսազանգին, հայտնեց, որ հարցումը կուսումնասիրվի համապատասխան բաժնի կողմից և պատասխան կուղարկեն։ Օրեր անց, երբ նորից զանգահարեցինք, աշխատակիցներից Անի Թովմասյանը հայտնեց, որ տնօրեններն արձակուրդում են, և որ հարցումը վերահասցեագրենք իր էլեկտրոնային հասցեին։ Դրանից հետո Անի Թովմասյանը մեր հաղորդագրություններին չպատասխանեց։ Երկու օր անց նորից զանգեցինք, այս անգամ հեռախոսազանգին պատասխանեց Էլենը, որը չնշեց իր ազգանունը, ասաց, որ էլեկտրոնային տարբերակով չեն աշխատում եւ խոսակցության կեսից անջատեց հեռախոսը։ Հաջորդ զանգի ժամանակ մեկ այլ աշխատակից պատասխանեց՝ Տաթև Ղուկասյանը։ Նա ոչ մի հստակ պատասխան չտվեց եւ 3 օր շարունակ ասաց, որ կտեղեկացնի ղեկավարությանը։ Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել։
Մենք փորձեցինք կապ հաստատել «ՍԱՍ-Գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի հետ, բայց նա մեր զանգերին և նամակներին չպատասխանեց։
Հրապարակումից երկու ժամ առաջ մեզ զանգահարեց «ՍԱՍ-Գրուպ» ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակից Անի Թովմասյանը, որի հետ ավելի վաղ խոսել էինք։ Նա ցանկանում էր ճշտել մեր հեռախոսահամարը՝ Կադրերի բաժին փոխանցելու համար, որ կապ հաստատեն մեզ հետ։
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 19)
Ընդհանուր առմամբ, մոտավորապես 10 միլիոն նամակ գրվեց և տարածվեց թերթերի, ռադիոկայանների, եկեղեցիների, Ամերիկյան լեգեոնի, հարուստ անհատների և այլնի կողմից: Բիզնեսի և առևտրական գովազդներում հայտարարվեց, որ եթե նրանք նույնիսկ իրենց գնորդն էլ չլինեն նրանց նամակները անվճար օդային փոստով կուղարկեն Իտալիա: Այս բոլոր գործողությունները պարզապես իրագործվում և հաստատվում էր ԱՄՆ-ի արտգործնախարարության և փոստային համակրգի կողմից, որոնք հիմք էին դրել հատուկ «Freedom Flights»-ը (Ազատության թռիչքներ), որոնք նպաստում էին նամակների առաքմանը ավելի մեծ հրապարակայնություն հաղորդելու համար դեպի Իտալիա։ Ձևաթղթերը պարունակում էին այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են. «Կոմունիստների հաղթանակը կկործանի Իտալիան. Միացյալ Նահանգները այլևս չի օգնելու Իտալիային և հավանաբար համաշխարհային պատերազմ կսկսվի» ... «Մենք խնդրում ենք, որ մի նետեք մեր գեղեցիկ Իտալիան՝ այդ դաժան դեսպոտ կոմունիզմի գիրկը: Ամերիկան կոմունիզմի դեմ չի Ռուսաստանում (Սուտ), բայց ինչու են ուզում այն պարտադրել ուրիշ մարդկանց, այլ հողերի վրա և մարելով ազատության ջահը՞... «Եթե իսկական ժողովրդավարության ուժերը պարտվեն Իտալիայի ընտրություններում, ապա ամերիկյան Կառավարությունն այլևս գումար չի ուղարկի Իտալիա, և մենք այլևս փող չենք ուղարկելու մեր հարազատներին Իտալիայում»: Սրանք հաղորդագրություններից ամենևին էլ ամենանվազագույնը չէին: Մյուս ընդգծված թեմաներն էին ըստ հետևյալի՝ Ռուսաստանի տիրապետությունը Իտալիային, կրոնի և եկեղեցու կորուստ, ընտանեկան կյանքի կորուստ, տան և հողի կորուստ: Ավագ լրագրող Հովարդ Ք. Սմիթը հենց նույն ժամանակ նշել է «Իտալացի գյուղացու համար հեռագիր ստանալը աշխարհի ցանկացած ծայրից զարմանալի բան է, ինչ մնաց այդ հեռագիրը լինի աշխարհի դրախտավայր Ամերիկայից»: Մեծ հավանականությամբ նվերները կտրելու սպառնացող նամակները կարող են նույն վախեցնող ազդեցությունը թողած լինեն: Մի Քրիստոնյա Դեմոկրատ պաշտոնյա իտալական մի օրաթերթում գրել է «Այդպիսի նամակները կայծակի նման հարվածեց Իտալիայի հարավային եւ Սիցիլյան գյուղերի բնակիչների վրա»: 1949-ի հանրաքվեն ցույց տվեց, որ իտալացիների 16 տոկոսը ունեն հարազատներ Միացյալ Նահանգներում, որոնց հետ կապի մեջ էին, այդ տոկոսին ավելանում են նրանց ընկերները ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «Եթե կոմունիստները հաղթեն ...այլևս Միացյալ Նահանգների կողմից օգնության այլ հարց չի լինելու»: Իտալիայի ձախը պարտավոր էր պարբերաբար վստահեցնի ընտրողներին, որ նման բան չի լինելու, սա իր հերթին ստիպում էր ամերիկացի պաշտոնյաներին, հատկապես ԱՄՆ-ի արտգործնախարար Մարշալ Ջորջին (George Marshall) անընդհատ կրկնել իր սպառնալիքը: (1953 թվականին Մարշալը պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով): Կարճ ալիքների ուղիղ հեռարձակումների ամենօրյա շարք դեպի Իտալիա սկսվեց, որը աջակցվում էր ԱՄՆ-ի արտգործնախարարության և հայտնի ամերիկացիների կողմից: (ԱՄՆ-ի արտգործնախարարության գնահատմամբ 1946 թվականին կար 1.2 միլիոն կարճ ալիքի ընդունիչ Իտալիայում): ԱՄՆ-ի գլխավոր դատախազը եթեր դուրս գալով իտալացի ժողովրդին վստահեցրեց, որ ընտրությունները ընտրություն է «ժողովրդավարության և կոմունիզմի, Աստծու և անաստվածության և կարգի ու քաոս»-ի միջև: Ուիլյամ Դոնովանը (William Donovan), պատերազմի ժամանակաշրջանի OSS-ի ղեկավարը (ԿՀՎ-ի նախկին ղեկավարը) նախազգուշացրել է, որ «համաձայն.
կոմունիստական դիկտատուրայի Իտալիայում», «ազգի արդյունաբերական գործարաններից շատերը ապամոնտաժվելու և առաքվելու են դեպի Ռուսաստան, և Իտալիայի միլիոնավոր աշխատողներ կարտաքսվեին Ռուսաստան՝ հարկադիր աշխատանքի համար»: Եթե դա բավարար չէին նկատում իտալացի ունկնդիրների վրա լավ տպավորություն թողնելու համար, Արևելյան Եվրոպայից անհայտ, բայց կրքոտ փախստականների բերում էին խոսափողի մոտ պատմելու «Երկաթե վարագույրի» հետևում կյանքի սարսափելի պատմությունները։ Մի քանի կոմերցիոն ռադիոկայաններ հեռարձակում էին Իտալիայի հատուկ ծրագրեր, որոնք անցկացվում էին ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում աղոթել Հռոմի պապի համար «այս՝ նրա ամենակրիտիկական ժամանակներին»: Այս կայաներից մեկում, մի ամբողջ շաբաթվա ընթացքում, հարյուրավոր Իտալացի ամերիկացիները տարբեր խավերից մեկ րոպեանոց հաղորդագրություններ են փոխանցել Իտալիա, որոնք փոխանցվել են կարճ ալիքի կայանի միջոցով: WOV կայարանը Նյու Յորքում հրավիրեց իտալացի պատերազմի հարսնացուներին ձայնագրելու անձնական ուղերձ իրենց ընտանիքներին հայրենիքում: Այնուհետև կայանը ձայնագրություններն ուղարկել է Իտալիա: Շարունակելի...
Աշխարհը փոխվում է, իսկ մե՞նք. Բայդենը, Թրամփը և համաշխարհային նոր շարժումը
BRICS Just Decided To Establish Parliament To Destroy Western Hegemony!
Այսօր Հայաստանի վրա Ադրբեջանը չի հարձակվում, որովհետև ՌԴ–ն դեռ համաձայնություն չի տվել. Բագրատյան
ՀԱՅԱՍՏԱՆ 1918 (Մաս 6)
Վերոհիշյալ ժողովում ժողովրդական հերոսի զայրույթը սթափեցրել է ռուս զինվորներին զինաթափողների ու սպանողների օրինակին հետեւելու կողմնակիցներին եւ նրանք հարկադրված հրաժարվել են իրենց մտադրությունից: Եվ, եթե դաշնակցությունը երբեւէ փոքր-ինչ ապաշխարելու մտադրություն ունենա, ապա, թեկուզ եւ ուշացումով, Ժողովրդական հերոս Անդրանիկին երախտագետ պետք է լինի, որն իր վճռական դիրքորոշու- մով դաշնակցությանը թույլ չի տվել ռուս զինվորներին զինաթափ անե- լու գործում վրաց մենշեւիկների եւ ադրբեջանական մուսավաթականների զազրելի օրինակին հետեւելու եւ իր պատմության էջերը եւս մի սեւ փաս- տով պակասեցնելու համար։ 1917 թ. դեկտեմբերի 17-ին Ստ. Շահումյանը զգուշացնում էր. «Ըստ ազգությունների առանձնանալու եւ ինքնորոշվելու ձգտումը, ազգային տարածքները սահմանագծելու փորձերը, սեփական ազգային զորագն- դերի ստեղծելը,- այս բոլորը կատարվում է սրվող դասակարգային պայ- քարի մթնոլորտում եւ Կովկասում գտնվող կեսմիլիոնանոց ռուս բանակի ներկայությամբ, որը իր հայրենիքից կտրված երեք տարի պատերազմ է մղել հենց այդ ազգությունների շահերը պաշտպանելով: Ռուս զինվորնե- րին առանձնապես շատ է վրդովեցնում այն հանգամանքը, որ ազգային զորամասերը ռուս զինվորների հաշվին են զինվում ու զգեստավորվում։ Հաճախ գնդեր են զինաթափ արվում տեղն ու տեղը ազգային նոր զորա- մասերը զինելու համար»: «Կովկասյան նացիոնալիզմի ամենացավալի հետեւանքը,- մատնան- շում էր Ստ. Շահումյանը,- ռազմաճակատի կազմալուծումն է։ Բնական է, որ քանի դեռ հաշտություն չի կնքվել, զորքերը պետք է պաշտպանեն ռազմաճակատը, սակայն կովկասյան նացիոնալիստների ստեղծած մթնոլորտում կա՞ն արդյոք ուժեր, որոնք կարողանային ռուս զորամա- սերին իրենց դիրքերում պահել... Մենք մատնանշում ենք նրանց քաղաքականության անխուսափելի հետեւանքները եւ, երբ մեր մատնանշումներն արդարանում են, նրանք ուզում են մեր վրա գցել մեղքը։ Բանակին գրգռում եւ ռազմաճակատից շարժում են ոչ թե մեր «ագիտացիան», ոչ թե մեր խոսքերը ձեր նացիր- նալիզմի մասին, այլ ձեր նացիոնալիստական գործերը» (Ստ. Շահում- յան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 57-59): 1917թ. դեկտեմբերի 20-ին «Կովկասյան բանակի ետ քաշվելու ան թիվ» հոդվածում Ստ. Շահումյանը գրում էր. «Ռուսական զորքերի անակնկալ ետ քաշվելը չափազանց ծանր դրություն է ստեղծում Թուր- քահայաստանում: Մենք արդեն գիտենք այս անիծյալ պատերազմի ժա մանակ հայերի կրած հարյուր հազարավոր զոհերի մասին։ Հավանորեն, դրանցից պակաս թվով խաղաղ քրդեր ու թուրքեր չեն ոչնչացել ռազ մական գործողություններից, սովից ու ցրտից: Ռուսական զորքերի ետ քաշվելու լուրն առաջ կբերի հարազատ վայրերից փախած, մի կողմից` թուրքերի ու քրդերի, մյուս կողմից` հայերի շարժում։ Իմանալով իրերի դրությունն այդ դժբախտ երկրում, մենք պետք է հավատացած լինենք, որ այնտեղ մի նոր դժոխք է ստեղծվում, անմեղ խաղաղ բնակչության արյան նոր գետեր են հոսելու: Մեր հեղափոխական բանակը չի կարող անտարբեր մնալ դեպի այդ բնակչության բախտը»: «Մեր բանակը,- այնուհետեւ ընդգծում էր Ստ. Շահումյանը,- չպետք է ենթարկվի նացիոնալիստների պրովոկացիային։ Մեր գիտակից ընկեր զինվորները պետք է բացատրեն զորքին, որ ժողովրդական մասսանե- րը, որ գյուղացիական չքավորությունը, որին նրանք տեսնում են իրենց շուրջը, մեղք չունեն Անդրկովկասյան կոմիսարիատի պարագլուխնե- րի դավաճանության մեջ... Մեր գիտակից ընկերները պետք է զորքի մի մասին պահեն ռազմաճակատում, ինչպես այդ բնակչության շահերից ելնելով, այնպես էլ պետական նկատառումներով եւ սեփական օգուտի նկատառումներով» (Ստ. Շահումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 61-62)։ Ես մտածված եմ Կովկասյան ռազմաճակատի մերկացման խնդրի վերաբերյալ այսքան մեջբերում կատարում Ստ. Շահումյանից։ Թող ըն- թերցողն ինքը խորհի, որքանով են ճշմարիտ այն պնդումները, թե Սո- վետական Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված էր մեր- կացնել Կովկասյան ռազմաճակատը: Չէ՞ որ ինքը՝ Շահումյանն այդ կառավարության ներկայացուցիչն էր արտակարգ լիազորություններով։ Եվ նա չէր կարող գործել հակառակ կենտրոնական կառավարության: Ինքը` Սովետական Ռուսաստանի ղեկավար Լենինը, 1918 թ. փետր- վարի 23-ին Կենտգործկոմի նիստում ունեցած զեկուցման մեջ, նկատի ունենալով Կովկասյան ռազմաճակատը, ասել է հետեւյալը. «Այն ամենը, ինչ որ հնարավոր էր անել, այդ չլսված, անչափ հոգնած բանակը պա- հելու համար, այն ամենը, ինչ որ հնարավոր էր անել նրան ավելի ուժեղ դարձնելու համար, արվեց...Վերջին ամսվա ընթացքում բանակի վերա- բերմամբ մենք ասում էինք այն ամենը, ինչ որ կարելի էր անել եւ անում էինք այն ամենը, ինչ որ հնարավոր էր դրությունը թեթեւացնելու համար,- իրականությունը մեզ ցույց տվեց, որ երեք տարվա պատերազմից հետո մեր բանակը ոչ մի դեպքում չի կարող եւ չի ուզում պատերազմել» (Վ. Ի. Լենին, ԵԼԺ, հ 35, էջ 447)։ Վերջապես մի կարեւոր իրողության մասին, որին մինչեւ օրս քիչ ու- շադրություն է դարձվել: Անտանտի պետությունները մեծապես շահագրգռված էին Կովկաս- յան ռազմաճակատից ռուսական զորքի հեռացմամբ: Անգլիայի ներ- կայացուցիչ գեներալ Շորոմը, Ֆրանսիայի ներկայացուցիչ գնդապետ Շարդինեն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սմիթն ամեն ինչ անում էին ռուսական զորքերի հեռացումն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Շատ փաստերից բերեմ միայն ԱՄՆ-ի հյուպատոս Վիլսբեյ Սմի- թի 1917 թ. դեկտեմբերի 18-ի նամակն ուղղված ՕԶԱԿՈՄ-ի նախագահ Խառլամովին։ Սմիթը, նախ խոստանում էր, որ դաշնակիցները շուտով «մեծ օգնություն ցույց կտան Անդրկովկասի ֆեդերատիվ կառավարութ- յանը» եւ ապա տալիս է հետեւյալ հանձնարարությունը. 1. «Կապի մեջ մտնել Կուբանի եւ Թերեքի պետությունների հետ: 2. Կովկասյան բանակի տրամադրության տակ դնել կազակային ջո- կատներ, որոնք հայկական եւ վրացական զորամասերի հետ միասին պաշտպանության գիծ կկազմեն ռազմաճակատի եւ Թիֆլիսի միջեւ ընկած երկաթուղու տարբեր կետերում, ռազմաճակատից վերադարձող եւ ներքին կարգի համար վտանգավոր զորամասերը զինաթափելու նպա- տակով» (BHeHble OTHOLLGHA B 1918 r., T. 2, crp. 607): Փաստորեն վտանգավոր զորամասերի զինաթափումը կատարվում էր Անտանտի հանձնարարությամբ։ Հեռացող ռուսական զորամասերի զինաթափումը, ինչպես տեղի ունեցավ 1918 թ. հունվարին Շամխորի կայարանում, ուղեկցվել է ռուս զինվորների սպանությամբ։ Այդ կերպ խորանում էր թշնամանքն ու ատելությունը ռուսների եւ Անդրկովկասի Ժողովուրդների միջեւ: Ավելացնեմ, որ վերը նշված Ալեքսանդրապոլում տեղի ունեցած դաշնակցության ղեկավարների ժողովը գումարվել է Անտանտի ներկա- յացուցիչների հանձնարարությունը կատարելու նպատակով, որը, ինչ- պես նշվել է, ձախողվել է Անդրանիկի վճռականության շնորհիվ: Բայց դա բոլորը չէր։ Կար եւս երկու կարեւոր հանգամանք: Առաջին. Նորաստեղծ Սովետական Ռուսաստանի դեմ Հյուսիսային Կովկասում Անտանտի աջակցությամբ ձեւավորվում էին զինված ջոկատ- ներ, որոնց համալրումը նախատեսված էր կատարել Կովկասյան ռազ- մաճակատից վերադարձող զինվորներով: Տուն վերադարձող զինվորների մեծ մասն անտեղյակ էր երկրում կառ տարվող քաղաքական փոփոխություններից։ Միաժամանակ Հյուսիսա յին Կովկասում ձեւավորված նոր ռազմաճակատի պատճառով փակվել էին կենտրոնական Ռուսաստան տանող ճանապարհները։ Տուն վերա դարձող զինվորները հայտնվել են երկընտրանքի առջեւ՝ մնա՞լ Հյուսի- սային Կովկասում, թե՞ ետ վերադառնալ Անդրկովկաս: Սմիթը՝ վերոհիշյալ նամակում Խառլամովին հանձնարարում էր ի մագործակցել Կուբանի եւ Թերեքի կառավարությունների հետ եւ փակել Անդրկովկաս վերադառնալու ցանկություն ունեցող զինվորների ճանա- պարհը։ Կովկասյան ռազմաճակատից վերադարձող զինվորների մեծ մասը համալրել են այդ ժամանակ Հյուսիսային Կովկասում ձեւավորվող Կալե- դինի, Կրասնովի եւ Դենիկինի բանակները եւ դարձել են քաղաքացիական պատերազմի մասնակից։ Ավելին, Անտանտի տերություններն այնքան էին շտապում, որ նույ- նիսկ իրենց նավերը տրամադրել են ռուսական զորքերը Տրապիզոնից Ղրիմի թերակղզի տեղափոխելու եւ այնտեղ գտնվող հակասովետական ուժերը համալրելու համար։ Շարունակելի․․․
ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Ամեն օր ժողովրդավարությունից խոսելով ավելի անվտանգ չենք դառնում
ԵՄ գնալու հետևանքը լինելու է աշխատատեղերի եւ եկամտի կորուստը. փող չեն ունենալու Հռոմ թռչելու համար. Վարդան Արամյան
Կա քաղաքական ինտեգրացիա եւ տնտեսական ինտեգրացիա. Անդամակցությունը քաղաքական ինտեգրացիայի դասերից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ անդամակցության ձգտումներին:
Տնտեսական ինտեգրացիան երկրները, սովորաբար, անցնցում են 6 փուլով, ինտեգրման 6 տարբեր մակարդակներ կան: Առաջինը արտոնյալ առեւտուրն է, երբ քո գործընկեր բոլոր երկրների հետ նույն ռեժիմն ես ունենում, բայց մի երկրի հետ հատուկ արտոնյալ ռեժիմ ես ունենում: Երկրորդը ազատ առեւտուրն է, երբ դու կնքում ես անմաքս ապրանքների ու ծառայությունների տեղաշարժը: Երրորդ մակարդակը մաքսային միությունն է: Ինտեգրման երրորդ մակարդակից դու արդեն ստիպված ես լինում զոհաբերել արտաքին առեւտրային քաղաքականությունը: չորրորդ մակարդակը ընդհանուր շուկան է, երբ արդեն դու ուզում ես գնալ ավելի խորը ինտեգրման եւ ազատականացնում ես կապիտալի ու աշխատուժի տեղաշարժը: 5-րդ մակարդակը ընդհանուր դրամային գոտին է: Այս դեպքում դու ստիպված ես լինում զոհաաբերել նաեւ կառավարման գործիքներից եւս մեկը՝ դրամավարկային քաղաքականությունը: Իսկ 6-րդ մակարդակը, որը կոչվում է ամբողջական ինտեգրում, դրա միակ մոդելը ԱՄն-ն է, որտեղ ամեն մի նահանգ պետության մեջ պետություն է»,-ասաց նա:
Արամյանը նկատեց, որ տնտեսական ինտեգրումը չի կարող անջատ լինել քաղաքական ինտեգրումից. «Հնարավոր չէ, օրինակ, սկանդինավյան երկրներն ինտեգրվեն Լատինական Ամերիկայի երկրների հետ, որովհետեւ Սկանդինավյան երկրների շահերն ավելի շատ համընկնում են ԵՄ-ի հետ: Այսինքն հնարավոր չէ անդամակցել ԵՄ-ին՝ առանց տնտեսական ինտեգրման այս փուլերն անցնելու:
Հնարավոր է դու լինես տնտեսական մեկ բլոկում, բայց քաղաքական առումով համագործակցես ԵՄ-ի հետ: Դա այն է, ինչ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերվեց, երբ ԵԱՏՄ անդամ լինելով ստորագրվեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր»,- ընդգծեց նախկին նախարարը:
Վարդան Արամյանը ընդգծեց, որ թեեւ խոսվում է ԵՄ ինտեգրման մասին, բայց 2018-ից ի վեր ԵԱՏՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է. «2018-ին եւ ԵԱՏՄ-ում, եւ ԵՄ-ում մենք գրեթե նույն արտաքին առեւտրի կշիռն ենք ունեցել. դա մոտ 26-27 տոկոսի շրջանակներում է եղել: Հիմա ԵՄ-ի կշիռը նվազել է, ԵԱՏՄ-ինն աճել է, ընդ որում զգալի տեմպերով: Այս տարվա 4 ամիսների տվյալներով ԵԱՏՄ-ի հետ առեւտրաշրջանառությունը 46 տոկոսից ավել է: Իսկ ԵՄ-ի բաժինը նվազել է՝ հասնելով 15-16 տոկոսի»,- ընդգծեց նա:
Նախկին նախարարի ներկայացմամբ, շատերը կողմ են արտահայտվում ԵՄ անդամակցությանը՝ մտածելով, որ սահմանները կբացվեն եւ իրենք ազատ կմեկնեն Եվրոպա. «Բայց իրենք մոռանում են, որ որպեսզի կարողանան թռչել Հռոմ եւ այնտեղ էսպրեսո խմել, իրեն դրա համար պետք է եկամուտ, աշխատատեղ: Մարդը զրկվելու է այդ եկամուտից: Այո, կարող է եւ լինի ազատ վիզային ռեժիմ, բայց մարդը չի ունենալու աշխատատեղ, որովհետեւ տնտեսական մեր կառուցակարգերն այնպիսին են, որ մենք լիարժեք կախված ենք ՌԴ տնտեսությունից: Մեզ մոտ աճում է կապիտալ շինարարությունը, առեւտուրը, ծառայությունները, որոնք հիմնականում սնվում են այն հոսքերից, որոնք կապված են Ռուսաստանի հետ:
Եթե մենք որոշում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա ԵԱՏՄ-ի պաշտպանիչ վահանները աշխատելու են մեր դեմ: Դա նշանակում է, որ մեր արտահանողները չեն կարողանալու օգտվել անմաքս առեւտրի հնարավորությունից: Դա նշանակում է մրցունակության կորուստ: Դա նշանակում է, որ վերարտահանումը Հայաստանով կարող է դառնալ ոչ շահութաբեր: Այս ամենը անտեսվում է:
Մարդիկ չեն պատկերացնում, թե ԵՄ գնալու հետեւանքներն ինչ են լինելու, հետեւանքը լինելու է իրենց աշխատատեղերի կորուստը: Ես դեռ չեմ խոսում էներգակիրներից, որոնք մենք ստանում ենք ՌԴ-ից անմաքս ճանապարհով եւ դա լուրջ առավելություն է մեզ համար»,- հայտարարեց Վարդան Արամյանը:
Նա նաեւ հավելեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո մեր արտահանողները ստիպված են լինելու վճարել մաքսատուրքեր ԵԱՏՄ մուտք գործելու համար. «Դա միանգամից է լինելու:
Մյուս կողմից չի բացառվում, որ քաղաքական հակադրության պարագայում Ռուսաստանն իր հերթին որոշ միջոցներ կիրառի: Այնպես որ միանգամից կուրսի փոփոխությունը կարող է վտանգավոր լինել: Մեր կախվածությունը ԵԱՏՄ շուկայից էապես ավելացել է»,- ընդգծեց նախկին նախարարը: