Արխիվ Փետրվարի 2024 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

 1. ՉԻՆԱՍՏԱՆ 1945-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1960-ԱԿԱՆՆԵՐԸ  Արդյո՞ք Մաո Ցզե-տունգը պարանոյակ հոգեկան հիվանդ էր: Չորս տարի շարունակ բազմաթիվ ամերիկացիներ, բարձր պաշտոնյաներ և անհայտ անձնավորություններ, մռայլորեն  այն համոզմունքն էին հայտնում, որ երկրորդ համաշխարհային պատերազմը «սխալ պատերազմ էր սխալ թշնամիների դեմ»: Նրանք գիտեին, որ կոմունիզմը միակ իրական հակառակորդն էր Ամերիկայի պատմական օրակարգում: Արդյո՞ք դրա համար չէ, որ Հիտլերին անտեսել են, հանդուրժել, հանգստացրել և օգնել են, որպեսզի նացիստական պատերազմի մեքենան շրջվի դեպի Արևելք և մեկընդմիշտ վերջ տա բոլշևիզմը երկրի երեսից։ Պարզապես ցավալի էր, որ պարզվեց Ադոլֆ Հիտլերը այդպիսի մեգալոման է և հարձակվեց նաև արևմուտքի վրա: Բայց այդ պատերազմն ավարտված էր։ Ամերիկացիներն այժմ  իրենց ազդեցությունն ունեին աշխարհի բոլոր անկյուններում: Ճապոնիայի հանձնման պայմանագրի թանաքը հազիվ էր չորացել, երբ Միացյալ Նահանգները սկսեց օգտագործել ճապոնացի զինվորներին, որոնք դեռևս Չինաստանում էին և ամերիկյան զորքերի կողքին համատեղ ջանքերով պիտի պայքարեին չինացի կոմունիստների դեմ: (Ֆիլիպիններում և Հունաստանում, ինչպես տեսանք, ԱՄՆ-ը նույնիսկ չսպասեց պատերազմի ավարտը և Ճապոնիայի և Գերմանիայի դեմ պայքարը ստորադասեց հակակոմունիստական պայքարին): Չինաստանի կոմունիստները սերտորեն համագործակցել են ամերիկացի զինվորականների հետ պատերազմի ժամանակ՝ ապահովելով ճապոնական օկուպանտների մասին կարևոր հետախուզական տվյալներ,  փրկելով և խնամելով ԱՄՆ-ի կործանված օդաչուներին։ Բայց կարևոր չէ։ Գեներալիսիմո Չիանգ Կայ-շեկը դարձավ Վաշինգտոնի մարդը, որը գլխավորել է շատ իրադարձություններ Չինաստանի կենտրոնական կառավարությունում: Ռազմավարական ծառայությունների գրասենյակը (OSS-ը, որը համարվում է ԿՀՎ-ի նախորդը) նշել է, որ Չիանգի ռազմական ջանքերի մեծ մասն ուղղված է եղել կոմունիստների, այլ ոչ թե ճապոնացիների դեմ: Նա նաև արել էր ամեն ինչ արգելափակելու կարմիրների և ամերիկացիների համագործակցությունը խաթարելու համար։ Այժմ նրա բանակը պարունակում էր ճապոնական ստորաբաժանումներ, և նրա ռեժիմը լի էր պաշտոնյաներով, ովքեր համագործակցել էին ճապոնացիների հետ և ծառայում էին նրանց խամաճիկ կառավարությունում։ Բայց ոչինչ. Գեներալիսիմուսը նույնքան հակակոմունիստ էր, որքան ամերիկացիները: Ավելին, նա ծնված օրից ամերիկացի գործակալ էր։ Նրա ուժերը պետք է պատշաճ կերպով պատրաստված լինեին պայքարելու Մաո Ցզե-Տունգի և Չոու Էն-Լայի ուժերի դեմ: Նախագահ Թրումենը նախապես խոսում էր « կոմունիստներին զսպելու համար ճապոնացիների օգտագործման մասին»։ Մեզ համար միանգամայն պարզ էր․ եթե մենք ճապոնացիներին ասեինք, որ անմիջապես վայր դնեին զենքերը և երթով շարժվեին դեպի ծովափ, ամբողջ երկիրը կհայտնվեր կոմունիստների ձեռքում։ Հետևաբար, մենք ստիպված եղանք անսովոր քայլի գնալ՝ օգտագործել թշնամուն որպես կայազոր, մինչև որ կարողանայինք Չինաստանի ազգային [Չիանգի] զորքերը օդանավներով տեղափոխել Հարավային Չինաստան եւ ծովային հետևակներ ուղարկել նավահանգիստները պահպանելու համար: Ամերիկացի ծովայինների տեղակայումը արագ, լավ և դրամատիկ արդյունքներ ունեցավ: Պատերազմի ավարտից երկու շաբաթ անց Պեկինը շրջապատված էր կոմունիստական ուժերով։ Միայն ծովային հետևաների ժամանումը խանգարեց Կարմիրներին քաղաքը գրավել: Եվ մինչ Մաոյի ուժերը մղվում էին դեպի Շանհայի արվարձաններ, ԱՄՆ-ի մարդատար ինքնաթիռները Չիանգի զորքերին իջեցրին քաղաքը գրավելու: Կոմունիստներից առաջ առանցքային կենտրոններ և նավահանգիստներ հասնելու համար ԱՄՆ-ը նավերով և ինքնաթիռներով 400,000-ից 500,000-անոց ազգայնական զորք տեղափոխեց Չինաստանի և Մանջուրիայի անծայրածիր տարածքներ ու վայրեր, որտեղ այլ կերպ չէին կարող հասնել: Շարունակելի․․․

Բաժին՝ Աշխարհում
Ուրբաթ, 09 Փետրվարի 2024 09:12

Carlson Interviews Vladimir Putin

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից