Արխիվ Հուլիսի 2023 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Մենք քանիցս ընդգծել ենք, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ենթարկեցված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության խնդրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ ավանդի մասին խոսք, իհարկե, չկա։ ԵՄ առաքելությունը երկկողմ հարաբերություններում, ըստ իս, ոչ մի դարման, իհարկե, չի դարձել հայ-ադրբեջանական սահմանի բախումներում։ Այդ ամենը մի ավելորդ անգամ հաստատում է մեր գնահատականները, որ լիցքաթափման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովների աշխատանքը, եւ մենք ողջունում ենք նրա հերթական՝ չորրորդ նիստը, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկար ընդմիջումից հետո։ Եվ հաստատում ենք պատրաստակամությունը՝ խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել կողմերին»,- նշել է Զախարովան։

Մենք քանիցս ընդգծել ենք, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ենթարկեցված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության խնդրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ ավանդի մասին խոսք, իհարկե, չկա։ ԵՄ առաքելությունը երկկողմ հարաբերություններում, ըստ իս, ոչ մի դարման, իհարկե, չի դարձել հայ-ադրբեջանական սահմանի բախումներում։ Այդ ամենը մի ավելորդ անգամ հաստատում է մեր գնահատականները, որ լիցքաթափման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովների աշխատանքը, եւ մենք ողջունում ենք նրա հերթական՝ չորրորդ նիստը, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկար ընդմիջումից հետո։ Եվ հաստատում ենք պատրաստակամությունը՝ խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել կողմերին»,- նշել է Զախարովան։

 

 

Բաժին՝ Աշխարհում

 Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը միջազգային ահաբեկչության դեպք է, քանի որ Ուկրաինան այդ հարձակումներն իրականացնում է Արևմուտքի կողմից մատակարարվող զենքով։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը Մոսկվայի շրջանի վրա, որը գրեթե երեք ժամ խափանումներ է առաջացրել «Վնուկովո» օդանավակայանի աշխատանքներում։ «Կիևի ռեժիմի փորձը՝ հարձակվել այն տարածքի վրա, որտեղ կան քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, ներառյալ միջազգային օդանավակայանը, հերթական ահաբեկչությունն է», - ասել է նա։  «Սա միջազգային ահաբեկչության դեպք է, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ ահաբեկչությունները կատարում է Արևմուտքի կողմից մատակարարված կամ արևմտյան փողերով ձեռք բերված զենքով», - ընդգծել է Զախարովան։ «Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ֆինանսավորում են ահաբեկչական ռեժիմը»,- հավելել է նա։  Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ անօդաչուները թիրախավորել են Մոսկվայի և Նոր Մոսկվայի շրջանի օբյեկտները, որոնցից չորսը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության, մեկը՝ էլեկտրոնային պատերազմի միջոցով։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հարձակումը Կիևի հերթական փորձն է՝ ապակայունացնելու Ռուսաստանը և խաթարելու նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մինչդեռ, ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) վիրտուալ գագաթնաժողովում, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի օբյեկտ է, սակայն իր երկիրը հակազդում է և կհակազդի արտաքին ճնշումներին։ «Իրականում մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում, պատերազմ հակառուսական սանկցիաներով, ոչ լեգիտիմ և աննախադեպ իր ծավալներով»,- հիշեց նա՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից քարոզվող կամայական միջոցները։

Բաժին՝ Աշխարհում

 Մեզ համար դժվար է հասկանալ թե Արցախում ինչպիսի օրհասական իրավիճակ է: Ամեն ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալ: Արցախը իր ընթացքը և ճամբան է բռնել այս իրավիճակից դուրս գալու համար, Հայաստանի ու Հայստանից դուրս հայությունն էլ ունի իր անելիքը և պարտականությունը: Յուրաքնչյուր հայկական միավոր հարկավոր է իր քայլը վերցնի այս ուղղությամբ: Արցախը հնարավոր է ստիպված լինի պատրաստվել ինքնապաշտպանության ու համայն աշխարհրի հայությունը պետք է գործով զորակցի Արցախի ինքնապաշտպանությանը և պայքարին հանուն գոյատևման:  Հայ Ձախ Ֆորումը իր զորակցությունն է հայտնում մեր սիրելի արցախցիներին, ու խոստանում է իր սահմաններում ամեն ինչ անի այս ուղղությամբ:  Կեցցե Արցախի պայքարը իր իրավունքների համար  Կեցցե հայ ժողովրդի միասնականությունը հանուն Արցախի Հայ Ձախ Ֆորում, Կեցցե համայն հայության պայքարը հանուն Արցախի ինքնորոշման ճանաչման: 23 հուլիսի, 2023 թ.

Բաժին՝ Հայաստանում

Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, եւ հենց այդ փաստաթղթի հիման վրա է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե 2025թ. ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, եւ դա նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններով։

«Հենց այս փաստաթղթում են հստակ ուրվագծված ինչպես զորակազմի տարածաշրջանում գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա շրջանի համար դրա հնարավոր երկարացման պարամետրերը։ Ռուս խաղաղապահները շարունակում են կարեւոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, մարտական գործողություններ թույլ չտալը, հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը տարածաշրջանում էլ ավելի է պահանջված։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ռեգիոնալների շահերին, ըստ իս՝ ներառյալ Թուրքիան։ Այս առնչությամբ մենք նշում ենք կարգավորված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում»,- նշել է Զախարովան։

 

Բաժին՝ Աշխարհում

«Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում ունեցած իր ելույթում արձանագրելով, որ հուլիսի 15-ի Բրյուսելի հանդիպումը որեւէ առաջընթաց չի ապահովել Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցում: Իսկ ի՞նչ  այլ սցենարներ կան, եթե ըստ Հայաստանի վարչապետի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմը «ամենակառուցողականն» է: Ամբողջ հարցն այն է, որ այդ մեխանիզմը կարծես թե անիրագործելի է:

Հայաստանի վարչապետն ինքն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականություն: Ինչպե՞ս կարող է այդպիսի քաղաքականություն վարող Բաքուն գնալ Ստեփանակերտի հետ այնպիսի երկխոսության, որը կենթադրի Արցախի որեւէ սուբյեկտություն եւ իրավունքի ու անվտանգության հարցերի այնպիսի շեշտադրում, որը դուրս կլինի Բաքվի «ռեինտեգրացիոն» պատկերացումներից: Հետեւաբար, գործնականում անհնար է թվում, որ Բաքուն կամովին կհամաձայնի Ստեփանակերտի հետ երկխոսության, այն էլ միջազգային մեխանիզմի ներքո:
 

Ըստ այդմ առաջանում է հարց, թե արդյո՞ք կլինի ճնշում Ադրբեջանի վրա, որը նրան կստիպի ճանաչել Ստեփանակերտն ու միջազգային մեխանիզմի ներքո նստել բանակցության, երկխոսության: Ցավոք սրտի, ներկայումս ոչ միայն չի նշմարվում այդպիսի ճնշման հնարավորություն, այլեւ հակառակը՝ չնայած միջազգային մտահոգությունների բարձրաձայնմանը, գործնական հարթությունում «ճանաչվում» է այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը Արցախի լիակատար  պաշարման տեսքով: Հետեւաբար հարց է առաջանում, «ամենակառուցողականից» բացի, էլ ի՞նչ սցենարներ կան, որոնք կօգնեն հաղթահարել իրավիճակը՝ լինելով «կառուցողական»: Որեւէ մեկը Երեւանին ու Ստեփանակերտին ներկայացնու՞մ է այդպիսի որեւէ սցենար, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը պետք է սկսի ավելի բաց խոսել այդ մասին, Հայաստանի ու Արցախի հանրությանը կողմնորոշման ավելի առարկայական հնարավորություն տալու համար:

Բաժին՝ Հայաստանում

Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւի «ոչ բարեկամական» արտահայտություններին։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության՝ վերջինը պնդել է, թե իբր «Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում Հարավային Կովկասում եւ շահագրգռված է ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ արյունալի հակամարտության շարունակմամբ»։ Խորհրդարանականն անգամ իրեն թույլ է տվել մեր երկիրն անվանել «անհուսալի եւ արնատենչ» եւ պահանջել է դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից, գրել է EaDaily-ն։

«Հույս ունեմ, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կարեւոր կլիներ գնահատել դրանք նաեւ ադրբեջանական խորհրդարանում։

Հիշեցնեմ պատգամավորին, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հիմնականում Ռուսաստանի Դաշնության ջանքերով է հաջողվել կանգնեցնել մարտական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցություններրի սեղանի շուրջ եւ հասնել փոխզիջումների։

 

2020թ. աշնանը նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական միջնորդությամբ դադարեցվեց  արյունահեղությունը տարածաշրջանում։ Մոսկվայի մասնակցությամբ են մշակվել եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով, որոնք կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը։

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայած ռուս խաղաղապահները խաղաղություն են բերել Ղարաբաղ, օգնում են լուծել առաջնահերթ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ նշեմ. 2020թ. նոյեմբերից զորակազմը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում մոտ 700 կիլոմետր ճանապարհ։ Մեր խաղաղապահները արցախահայերին եւ ադրբեջանցիներին խաղաղ օրակարգի շուրջ խոսելու շանս են տվել։ Ռուսական զորակազմը դուրս բերելու պահանջները գնահատում ենք որպես միանգամայն անպատասխանատու։

Իսկ ընդհանուր առմամբ Հ.Հասանղուլիեւի հայտարարությունը լիովին հակասում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն ու բովանդակությանը եւ չի համապատասխանում Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների բարձր մակարդակին, այդ թվում խորհրդարանական գծով։ Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունն ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- ասել է Կարասինը

 

Բաժին՝ Աշխարհում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց իր տեսաուղերձում։ «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա` հավելելով, որ պահն օրհասական է, և ինքն այդ պատճառով է դիմում այդ քայլին։ Արայիկ Հարությունյանն ասաց` այսպիսով ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց ու կկատարեն իրենց պարտավորությունները: «Նստացույցին միանալը ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց` եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս»։

Բաժին՝ Աշխարհում

Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւի «ոչ բարեկամական» արտահայտություններին։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության՝ վերջինը պնդել է, թե իբր «Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում Հարավային Կովկասում եւ շահագրգռված է ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ արյունալի հակամարտության շարունակմամբ»։ Խորհրդարանականն անգամ իրեն թույլ է տվել մեր երկիրն անվանել «անհուսալի եւ արնատենչ» եւ պահանջել է դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից, գրել է EaDaily-ն։

«Հույս ունեմ, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կարեւոր կլիներ գնահատել դրանք նաեւ ադրբեջանական խորհրդարանում։

 

Հիշեցնեմ պատգամավորին, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հիմնականում Ռուսաստանի Դաշնության ջանքերով է հաջողվել կանգնեցնել մարտական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցություններրի սեղանի շուրջ եւ հասնել փոխզիջումների։

2020թ. աշնանը նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական միջնորդությամբ դադարեցվեց  արյունահեղությունը տարածաշրջանում։ Մոսկվայի մասնակցությամբ են մշակվել եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով, որոնք կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը։

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայած ռուս խաղաղապահները խաղաղություն են բերել Ղարաբաղ, օգնում են լուծել առաջնահերթ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ նշեմ. 2020թ. նոյեմբերից զորակազմը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում մոտ 700 կիլոմետր ճանապարհ։ Մեր խաղաղապահները արցախահայերին եւ ադրբեջանցիներին խաղաղ օրակարգի շուրջ խոսելու շանս են տվել։ Ռուսական զորակազմը դուրս բերելու պահանջները գնահատում ենք որպես միանգամայն անպատասխանատու։

Իսկ ընդհանուր առմամբ Հ.Հասանղուլիեւի հայտարարությունը լիովին հակասում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն ու բովանդակությանը եւ չի համապատասխանում Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների բարձր մակարդակին, այդ թվում խորհրդարանական գծով։ Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունն ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- ասել է Կարասինը։

 

Բաժին՝ Աշխարհում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշելու և կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան և, վերջիվերջո, հանգեցնելու էթնիկ զտման: Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կուզեի առանձնացնել հետևյալները՝

1. Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման:

2. Ադրբեջանում տիրող՝ հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, որի հստակ ապացույցներից են 2020թ. պատերազմով և ընթացիկ շրջափակմամբ դրսևորված մարդկության դեմ հանցագործությունները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլև՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար:
3. Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման հանցավոր մեթոդները և հետևանքները՝ միևնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևավորած նոր իրողության հետ՝ հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար: Այնուամենայնիվ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից երկու տարի անց՝ արդեն շրջափակում, այնուհետև՝ լրիվ պաշարում՝ ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլև՝ Եռակողմ հայտարարության բազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների և այլ առումներով:
4. Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները և կողմերի մտահոգությունները, մշտապես դրսևորել ենք մեզ որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայցև ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ՝ միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը: Շրջափակման ողջ ընթացքում մենք հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ո՛չ Եռակողմ հայտարարության, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք: Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Դեկտեմբերից հունիս տևած հյուծող շրջափակումից և վերջին մեկ ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, իսկ շուտով՝ դադարեցում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական օբյեկտների աշխատանքի խափանումներ՝ էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով, երեխաների, հղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ և այլն, և այլն: Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով հանդերձ: Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում և թե՛ տեղում՝ ապահովելու համար պատշաճ դիմադրություն ադրբեջանական ոտնձգություններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ՝ հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, և նաև այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին: Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը՝ ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների: Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետև՝ կկատարեն իրենց պարտավորությունները Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ: Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակությանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի ու մեր բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցների և բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է: Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Այս օրերի ընթացքում ես հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները և միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դու




Բաժին՝ Աշխարհում

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով: Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովմանը։ «Շատերն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, ապա չի լինի հարևանների կողմից Հայաստանի տարածքի մեծ հատվածի օկուպացման անհրաժեշտություն։ Բոլոր օբյեկտները, ինչպիսին են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,- գրել է Վելայաթին:Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն պնդում են այդ ճանապարհի անհրաժեշտության մասին՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝ Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի՝ դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների ժամանակներից եկող կապերը: Վելայաթիի կարծիքով՝ դա կսահմանափակի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, կխախտվի կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ «Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն»,- հավելել է պաշտոնյան:

Էջ 1, 2-ից