Մասնակցելով ընտրություններին՝ ոչ ասենք նախկին թալանչիներին և սատարենք հեղափոխության շարունակությանը: Հայ ժողովուրդը ներկա ճգնաժամից դուրս գալու համար ընտրեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն մտահոգություն կա, որ ընտրություններից հետո չբավարարված կուսակցությունները, հատկապես նախկին և օլիգարխ իշխանավորները սկսելու են տարբեր միջոցներով՝ ցույցերով, փողոցներ փակելով և այլ գործողություններով, անկայուն վիճակ ստեղծել երկրում և ձգտելու են այլ միջոցներով հասնել իրենց նպատակներին: Դրանով նրանք ստեղծելու են այնպիսի անկայուն իրավիճակ, որը հարմար առիթ է լինելու Ադրբեջանի զիվորականների համար՝ էլ ավելի շատ ներխուժելու Հայաստանի սուվերեն տարածք:Վերոհիշյալ իրողությունը նկատի առնելով՝ Հայ ձախ Ֆորումը կոչ է անում հայաստանի քաղաքացիներին, ակտիվ մասնակցելով ընտրություններին, ոչ ասել նախկին թալանչիներին և հնարավորություն…
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը (ՀԱՄԿԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայ կոմունիստների չմասնակցության հիմնավորումները և առկա նախընտրական-ներքաղաքական իրողությունների վերաբերյալ ՀԱՄԿԿ-ի գնահատականները:
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
Իրանի «Շարղ» օրաթերթ, 26/05/2021 թ․ Դոկտ․ Միր Մեհրդադ Միրսանջարի՝ Գեոպոլոտիկական ու մշակութային գիտահետազոտող և համալսարանի դասախոս։Ղարաբաղի 44 օրյա պատերազմից դեռ հինգ ամիս չանցած և վերջին օրերս ականատես ենք լինում, թե ինչպես Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները ոտնձգության են ենթարկվում Բաքվի ռազմական ուժերի կողմից, որոնք երեք ու կես կիլոմետր ներխուժել են Սյունիքի մարզ։ Այս գործողությունը, որը հակասում է ճանաչված օրենքներին ու միջազգային իրավունքներին, գնահատվում է ոչ միայն ագրեսիա ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ, այլ լուրջ ահազանգ է Իրանի համար, որն ուղղակի սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը։ Իրանը 15 երկրների հետ ընդհանուր սահման ունենալով՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո, համարվում է…
ՉԱՎԵՐԶԸ ԵՎ ԿՈՄՈՒՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ (Մաս 2) Հեղինակ Ջան Բելամի ՖաստերԹարգմանությունը՝ Դոկտ. Ռուբիկ ՍարդարյանիՉնայած առաջին կոմունան գրանցվեց 2012 թվականին, սակայն դրա առաջ խաղացման ընթացքը շատ դանդաղ էր ու չէր համապատասխանում հեղափոխության զարգացման հետ: Առանց կոմունայի հնարավոր չի լինի կոմունային պետություն ստեղծել: Չավերզը քննադատություն էր հնչեցնում նախագահի տեղակալ Նիկոլաս Մադորոյին ու ասում էր. «Որտե՞ղ է կոմունան, ես այս պարտականությունը քեզ եմ հանձնարարել, այնպես ինչպես իմ կյանքը քեզ եմ հանձնում: Գոյություն ունի կոմունային տնտեսություն և օրենքներ: Ուրեմն ինչպես ենք կարող դա իրագործել»: Չավերզը հայտարարում էր, որ ժողովրդական կոմունաները նախկինում ձևավորվել են և հարկավոր է կոմունաների օրենքները ուսումնասիրենք: Ես վստահ եմ ժողովրդի մեծ…
Այս 60 աղքատ երկրների համար նախքան հունիսի վերջը ըստ համաշխարհային ծրագրերի որևէ վակցինա չի նախատեսվել: Ըստ «Կովաքսի» միջազգային ծրագրի նախատեսված էր, որ յուրաքանչյուր օր 25 հազար դոզ վակցինա ուղարկել անկարող երկրների համար, որոնք հնարավորություն չունեն այն գնելու, սակայն այս ծրագիրը քանի օր առաջ դադարեցվեց: Ըստ «Եվրոնիուզի» և «Եունիսեֆի» տվյալների անցյալ երկու շաբաթվա ընթացքում 92 երկրների համար «Կովաքսը» երկու միլիոնից ավելի քիչ վակցինա է ուղարկել այդ երկրների համար: Առողջապահության Համաշխարհային Կզմակերպության պատասխանատուները և շատ այլ մարդասիրական կազմակերպություններ բողոքում են այս անարդարության դեմ: ՀԱԿ նախագահ Թեդրոս Ադհանոմը հայտնել է, որ «հարուստ երկրներում յուրաքանչյուր չորս հոգուց մեկ հոգին կորոնավիրուսի դեմ վակցինա է ստացել,…
Դժվար տարի ենք ունեցել ու դժվարանում ենք Մայիսի 1-ը շուքով նշել, շնորհավորել կամ ուրախանալ: Այս տարի աշխատավորները և աշխատավարձ ստացողները այնպիսի պայմաներում են հայտնվել իրենց համերաշխության օրը՝ Մայիսի 1-ը նշելու, երբ միջազգային մասշտաբով մի կողմից համաճարակը խլել է հարյուր հազարավոր աշխատողների կյանքը ու դեռ խլում է և մյուս կողմից հայ աշխատավորները ունեցել են ծանր կորուստներ պատերազմի ընթացքում:Աշխատավորները այսօր այնպիսի մի աշխարհում են տոնում իրենց տոնը, ուր կապիտալիստական համակարգում առաջացած կառուցվածքային ճգնաժամը դեռևս ավելացնում է աղքատների և գործազուրկների թիվը բանվորական ճամբարում: Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի պահպանել աշխատավարձ ստացողների ու բանվոր դասակարգի տնտեսական շահերն ու հաստատել ժողովրդի իշխանություն:Այսօր Հայաստանում աշխատավորները…
Հայաստանի կոմունիստները, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին կարմիր դրոշներով կրկին փողոցում են: Կարոտով են հիշում, թե խորհրդային տարիներին ինչպես էին կուսակցական ընկերներով նշում Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:Մանվել Գդոյան - Հայաստանը ծաղկած պարտեզ էր, մարդիկ մեջը ժպտալով ապրում էին: Շնորհավորում եմ Սովետական Միության ամբողջ ժողովրդին, բանվորներին, գյուղացիությանը, անձամբ Կենտկոմի քարտուղարներին՝ մայիսմեկյան շքերթի կապակցությամբ:Հասմիկ Ամիրյան - Եկել ենք քաղաք Էջմիածնից բոլոր կոմունիստներով, որ էջմիածնի օրհնանքը տանք ամբողջ հայ ժողովրդին: Սրանից հետո հայ ժողովրդի ամեն օրը բարի է լինելու, ու բոլորը պիտի ունենան 10 երեխա:Տոնական շքերթին մասնակցող կոմունիստները կարծում են, որ տոնը բոլորինն է, քանի որ այն նաև աշխատանքային իրավունքների մասին բարձրաձայնելու լավ առիթ…
Էջ 1, 59-ից