Հայաստանում 1-ին հնգամյակում (1928-1932 թվականներ) գործարկվել են 18, իսկ երկրորդում (1933-1937 թվականներ)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություններ։ 3-րդ հնգամյա պլանի (1938-1942 թվականներ) կատարումն ընդհատվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականներ) պատճառով։
1937 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճել է ավելի քան 12 անգամ։ 1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։
Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։
Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։ Հանրապետության արդյունաբերականացման գործում մեծ է ժողկոմխորհի նախագահ (1-ին և 2-րդ հնգամյակի տարիներին) Սահակ Տեր-Գաբրիելյանի (1886-1937 թվականներ) ծառայությունը։