ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 5)

18 Նոյեմբերի 2023

 Չի կարելի խստորեն ընդգծել, որ Երրորդ աշխարհի մեծ թվով առաջնորդներ կամ հեղափոխականներ նման անկախության քաղաքականությունը համարում են քաղաքականություն, որը չպետք է նույնացնել հակաամերիկյան սահմանման կամ կոմունիզմի ցանկության հետ, այլ պետք է դիտվեն որպես պարզապես չեզոք դիրքորոշում երկու գերտերությունների նկատմամբ: Սակայն բազմիցս երևում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չեն հանդուրժել նույնիսկ նման ղեկավարների հետ: «Քեռի Սեմը»՝ (ԱՄՆ-ը) պնդում է, որ Գվատեմալայի Արբենզը, Իրանի Մոսադեղը, Ինդոնեզիայի Սուկարտոն, Գանայի Նկրուման, Բրիտանական Գվինեայի Ջագանը, Կամբոջայի Սիհանուկը... բոլորը պետք է անվերապահորեն հայտարարեն ազատ աշխարհի օգտին կամ սպասեն իրենց գործողությունների հետևանքներին: Նկրումահն այսպես է բնութագրել նման իրավիճակը չմիավորված երկրների համար . «Փորձը, որը մենք ունեցանք Գանայում, հիմնականում զարգացող երկրի մի փորձն էր՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցելու համար: Չմիավորված երկրների շարժումը այն ինչին, որ ասում էր հավատարիմ մնաց իր ասածին. Մենք որպես հին գաղութային տարածքների կառավարություններ թշնամաբար չէինք մոտենում սոցիալիստական աշխարհին։ Հարկ է հիշել, որ Բրիտանիան իր երկրում վարում էր Խորհրդային Միության հետ համակեցության քաղաքականություն, բայց թույլ չտվեց, որ այդ քաղաքականությունը տարածվի բրիտանական գաղութներում: Բրիտանական գաղութում արգելվեցին սոցիալիստական գրքերը, որոնք ազատ տպագրվում և հրատարակվում էին Բրիտանիայի Կայսրությունում, իսկ Գանայի անկախացումից հետո թվում էր թե երկիրը կշարունակի նույն սահմանափակող գաղափարական մոտեցումը։ Երբ մենք նույն վերաբերմունքն ունեինք, ինչ Բրիտանիան ունի սոցիալիստական երկրների նկատմամբ, մեզ մեղադրեցին Ռուսաստանին սիրաշահելու և Աֆրիկայում ամենավտանգավոր գաղափարները ներկայացնելու մեջ։ Այս իրավիճակը հիշեցնում է 19-րդ դարի ամերիկյան հարավը, որտեղ շատ հարավցիներ խորապես վիրավորված էին քաղաքացիական պատերազմի ժամանակ իրենց սևամորթ ստրուկների գաղթից դեպի հյուսիս: Նրանք իսկապես կարծում էին, որ սևամորթները պետք է երախտապարտ լինեն այն ամենի համար, ինչ սպիտակների տերը արել է նրանց համար և գոհ լինեն իրենց ճակատագրից: Դոկտոր Սամուել Քարթրայթը (Samuel Cartwright), հայտնի Լուիզիանա նահանգի վիրաբույժ և հոգեբան, պնդում էր, որ շատ ստրուկներ ունեին ինչ-որ հոգեկան հիվանդություն. Ինքը այդ հիվանդությունը անվանել է «օպտոմանիա» (Drapetomania) և ճանաչել որպես ստրկությունից փախչելու անկառավարելի խելագարություն։ 20-րդ դարի երկրորդ կեսին երրորդ աշխարհում այս հիվանդությունը սովորաբար կոչվում էր «կոմունիզմ»: Թերևս ամենախոր արմատացած հակակոմունիստական պրակտիկան այն համոզմունքն է, որ Խորհրդային Միությունը (կամ) Կուբան կամ Վիետնամը և այլն, հանդես գալով որպես Մոսկվայի խամաճիկներ, ինքնորոշման ճակատի թաքնված ուժն է, որը պղտորում է հեղափոխության ջուրը և սկսում է ապսատմբություն առաջացնել ամենուր; «Օտար խռովարարի» հոգու դրսևորումը, իհարկե, շատ մեծ մասշտաբով, այլ մարմնում է. Նույն խռովարարի օրինակը, որը պարբերաբար հայտնվում է պատմության ընթացքում..., որտեղ Ֆրանսիայի Ջորջ թագավորը (King George) պատասխանատու էր համարվում ամերիկյան գաղութներում ապստամբության հրահրելու համար... Ամերիկան, ամերիկացի ֆերմերներին ու տեղյակ վետերան զինվորներին, ովքեր բողոքում էին հեղափոխությունից հետո իրենց թշվառ տնտեսական պայմաններից, պիտակում էր որպես բրիտանական գործակալներ նոր հանրապետության կործանման համար... 19-րդ դարի վերջում, բանվորական գործադուլները վերագրվում էին «անարխիստներին» և «օտարերկրացիներին», առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերագրում էին Գերմանիայի գործակալներին, իսկ պատերազմից հետո՝ բոլշևիկներին»: 1960-ականներին Բռնության պատճառների և կանխարգելման ազգային հանձնաժողովը հայտարարեց, որ Ջ. Էդգար Հուվերը (J.Edgar Hoover) «ոստիկանության շարքերում առաջ է քաշել այն գաղափարը, որ ցանկացած զանգվածային բողոք առաջացել է խռովարարների դավադրությամբ, հիմնականում կոմունիստների կողմից, ովքեր մոլորեցնում են հանրությանը»: Շարունակելի...

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ