ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 17)

29 Մայիսի 2024

 Իտալիա 1947-1948 թթ Ազատ ընտրություններ, հոլիվուդյան ոճով: «Նրանք, ովքեր չեն հավատում Միացյալ Նահանգների գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ մնալ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է ամերիկացի գլխավոր դատախազ Թոմը Քլարկը, 1948 թվականի հունվարին. 1948 թվականի մարտին Արդարադատության նախարարությունը, որի նախագահն էր Քլարկը, որոշում կայացրեց, որ այն իտալացիները, ովքեր չէին հավատում ԱՄՆ-ի գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ ներգաղթեն կամ նույնիսկ մտնել ԱՄՆ:  Սա միայն մի տեսակ Ամերիկայի մարտավարություն էր, որպեսի այն իտալացիները, որոնք չէին հավատում և դեմ էին ԱՄՆ-ի գաղափարախոսությանը թույլ չտան կամ հնարավորություն չունենան Իտալիայում 1948 թվականի ընտրություններում կազմեն մի պետություն, որի գաղափարախոսությունը կտարբերվի ԱՄՆ-ի գաղափարախոսությունից:    Սրանից երկու տարի առաջ Իտալիայի կոմունիստական կուսակցությունը (PCI), որը համարվում էր աշխարհի ամենամեծ կոմունիստական կուսակցություններից մեկը  և Սոցիալիստական կուսակցությունը (PSI) միասին հավաքել էին ավելի շատ ձայներ քան քրիստոնեա-դեմոկրատները և ավելի շատ տեղեր էին զբաղեցնում Հիմնադիր խորհրդարանում: Սակայն երկու ձախ կուսակցությունները վարչակազմի համար առանձին թեկնածուներ էին առաջադրել, որի հետևանքով ստիպված էին բավարարվել որոշ նախարարներով Քրիստոնյա-դեմոկրատ վարչապետի կոալիցիոն կաբինետում: Բոլոր դեպքերում ընտրությունների արդյունքները այնքան խոսուն էին, որ Մարքսի վախը առաջացրին Թրումենի վարչակազմի մեջ:   1948 թվականի ընտրությունների համար, որոնք նախատեսված էին ապրիլի 18-ին, PCI-ն և PSI-ն միավորվեցին և ձևավորվեցին Ժողովրդական դեմոկրատական ճակատը (FDP), և Պեսկարանի  քաղաքապետարանի ընտրություններում 1946 թվականի համեմատությամբ 10 տոկոսով ավել ձայն հավաքելով հաղթեցին: Քրիստոնեա-դեմոկրատները շատ քիչ ձայններ ունեցան: Իտալիայի կառավարության նկատմամբ ձախ հաղթանակած վերահսկողության հեռանկարը ավելի մեծ էր, քան երբևէ: Հենց այս պահին էր, որ ԱՄՆ-ը սկսեց տնտեսապես ու քաղաքականապես թիրախավորել Իտալիայի ժողովրդին: Մոբիլիզացվեցին Իտալիայի Յանկիները, Մեդիսոն պողոտայի բոլոր խելամիտները, հանրային կարծիքը փոխող վարպետները և կենտրոնացրին Հոլիվուդյան բոլոր զինանոցը «թիրախային շուկայի» (Հանրային կարծիքի) հանդեպ.   Նկատի չէին առնվում Իտալիայում հրատապ ներքին կարիքները, ինչպիսիք են գյուղատնտեսական և տնտեսական բարեփոխումները, որը պատճառ էր դառնում  ծայրահեղական հարստության և աղքատության առաջացում, որի լուծումը մեկ օրում հնարավոր չէր լինի: Պայքարը ընդգծվում էր «ժողովրդավարություն»-ը ընդդեմ «կոմունիզմի» (Եվ «կապիտալիզմի» գաղափարը զուսպ մնալով տեղավորվում էր մեկի կողմը): Փաստ էր, որ կոմունիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում եղել են միակ ամենաակտիվ հակաֆաշիստական խումբը և անարդար ձևով ենթարկվում էին հալածանքների, մինչդեռ Քրիստոնեա-դեմոկրատների 1948 թվականի կառավարությունը և աջակողմյա ընտրական մրցակիցները համագործակցում էին ֆաշիստների հետ: Այս իրականությունը անտեսվում էր և աշխատում էին հակառակը ապացուցել: Այժմ խոսքը կոմունիստական «բռնապետության» մասին էր ընդդեմ իրենց հակառակորդների՝ «ազատության» սիրահարների մասին։  Օրինակի համար, մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ  1947 թվականի ամռանը այցելեցին Իտալիա և հասան այն եզրակացության, որ «Երկիրը ներսից և դրսից մեծ ճնշման տակ է գտնվում որպեսզի ընդունի ձախակողմյա տոտալիտար-կոլեկտիվ ազգային համակարգ»:   Սրանց արժանավորելու համար պետք է ստեղծել այնպիսի պատկերացում, որ «Ամերիկյան կյանքի ուղին» հակառակ է «Սովետական կյանքի ուղի»-ի հետ, սա տարօրինակ էր թվում և ինչ-որ չափով ցնցող լիներ Իտալիայի այն ձախերի համար, ովքեր իրենց համարում էին իտալացի և ոչ ռուս, ոչ ամերիկացի: Շարունակելի...

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ