ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum)   ՆԱԽԱԲԱՆ (Մաս 11)

07 Մարտի 2024

 Կոմունիստներից առաջ առանցքային կենտրոններ և նավահանգիստներ հասնելու համար ԱՄՆ-ը նավերով և ինքնաթիռներով տեղափոխեց 400,000-ից 500,000 ազգայնական զորքեր Չինաստանի և Մանջուրիայի անծայրածիր տարածքներ, վայրեր, որտեղ այլ կերպ չէին կարող հասնել: Քանի որ քաղաքացիական պատերազմը թեժացավ, Թրումենի ուղարկած 50000 ծովայինները օգտագործվեցին երկաթուղային գծերի, ածխի հանքերի, նավահանգիստների, կամուրջների և այլ ռազմավարական վայրերի պահպանության համար: Անխուսափելիորեն նրանք ներգրավվեցին մարտերի մեջ՝ տալով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, զոհեր։ Կոմունիստները ամերիկացի զորքերին մեղադրում էին, որ նրանք հարձակվում են կարմիրների կողմից վերահսկվող տարածքների վրա և իրենք ստիպված ուղղակիորեն կրակ բացեցին նրանց վրա, ձերբակալեցին զինվորական սպաներին և զինաթափեցին զինվորներին:  Ամերիկացի մի ծովային հետևակ իր քաղաքի կոնգրեսականին այսպես էր գրում․ որ «Ամերիկացիները ամոթալի ձևով ռմբակոծել են մի փոքրիկ գյուղ և հայտնի չէ քանի անմեղ մարդ են մորթել»։   Միացյալ Նահանգների ինքնաթիռները պարբերաբար հետախուզական թռիչքներ էին կատարում կոմունիստական հսկողության տակ գտնվող տարածքների վրա՝ իրենց ուժերի դիրքերը ճշտելու համար։ Կոմունիստները պնդում էին, որ ամերիկյան ինքնաթիռները հաճախակի ռմբակոծել են և հարվածներ են հասցրել և իրենց զորքերին, մի այլ դեպքում՝ գնդացիրով հարվածել Կոմունիստների կողմից վերահսկվող քաղաքին: Հայտնի չէ, թե որքանով են այդ հարձակումներն իրականացվել ԱՄՆ օդուժի կողմից: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի բազմաթիվ ինքնաթիռներ  վթարման ենթարկվեցին, իսկ օդաչուներից մի քանիսը կենդանի մնացին: Զարմանալիորեն, Կարմիրները շարունակեցին փրկել նրանց, բուժել վերքերը և վերադարձնել ԱՄՆ բազաներ: Միգուցե հիմա դժվար է գնահատել, բայց այս պահին «Ամերիկայի» առեղծվածն ու առասպելը դեռևս գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց երևակայությունը, և չինացի գյուղացիները, անկախ նրանից, պիտակավորված էին  «կոմունիստ» բառով, թե՝ ոչ, բացառություն չէին կազմում և նույն ձևով էին մտածում: Պատերազմի ընթացքում Կարմիրներն օգնել են փրկել բազմաթիվ ամերիկյան օդաչուների և նրանց՝ ճապոնացիների վտանգավոր շարքերից անցկացնելով տեղափոխել են անվտանգ վայր: New York Times-ը այսպես էր գրում ․ «Կոմունիստները չկորցրեցին իրենց պաշտպանության տակ վերցրած նույնիսկ մեկ օդաչու և որևէ պարգևատրման սպասելիք էլ չունեին  ամերիկացիներից այդ օդաչուներին փրկելու համար: 1946 թվականին, մոտ 100,000 ամերիկացի զինվորականներ դեռևս գտնվում էին Չինաստանում և դեռ աջակցում էին Չիանգին: Միացյալ Նահանգների պաշտոնական բացատրությունն իր զինվորականների այնտեղ գտնվելու համար այն էր, որ իբրև թե զինաթափելու էին ճապոնացիներին և իրենց երկիրը վերադարձնեն: Չնայած այս առաջադրանքը, իրոք, ի վերջո կատարվեց, սակայն ըստ ամերիկացի զինվորականների, քաղաքական գործառույթի  և Թրումենի մեջբերված հայտարարությունների հիման վրա, այն երկրորդական բնույթ էր կրում։ Ամերիկացի զինվորները Չինաստանում սկսեցին բողոքել, որ իրենց տուն չեն ուղարկում։ Նույն բողոքը արձագանքվեց ամբողջ աշխարհում այլ զինվորականների կողմից, որոնք պահվում էին արտերկրում քաղաքական նպատակով (սովորաբար հակակոմունիստական նպատակներով): 1945 թվականին Սուրբ Ծննդյան  տոների առթիվ Չինաստանում ամերիկացի ծովային մի լեյտենանտ այսպես էր ասում ․- «Ինձնից ամերիկացի զինվորները հարցնում են, թե ինչու ենք մենք այստեղ»: Ես չեմ կարող մեկին ասել այստեղ ենք, որպեսզի զինաթափենք ճապոնացիներին, մինչդեռ զինված ճապոնացիների հետ միասին հսկում ենք նույն երկաթուղին։   Շարունակելի․․․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ